[Newmag Summer Fest] Որոնք են ժամանակակից ռուս գրականության ու գրողի խնդիրները (տեսանյութ)

Կա ազատություն, չկան ազատ մտածող ու ստեղծագործող գրողներ: Ժամանակակից ռուս գրականության խնդիրների, գրողի առաջ ծառացած մարտահրավերների, տաղանդավոր, բայց մեզ անծանոթ հեղինակների, մերօրյա գործերի մասին քննարկել ենք Newmag Summer Fest-ի ընթացքում: Պանելային ք
Ռուս գրականությանը երբեք այսքան ազատություն չի շնորհվել, գրաքննություն գրեթե չկա, հատուկ ծառայությունների գործակալներ կցված չեն գրողին, նա կարող է գրել ամեն ինչի մասին, բայց հակառակ պատկերն է՝ ժամանակակից խնդիրները, մեր իրականությունը բացակայում են ժամանակակից գրական գործերից: Հայ-ռուսական համալսարանի դասախոս Ռոման Նադիրյանի խոսքով, ազատությունը նախ պետք է բխի գրողի միջից. «Ամենաանազատ ժամանակաշրջաններում լույս են տեսել այնպիսի գլուխգործոցներ, որ հիմա՝ այս ազատության դարում, չկան նման գրքեր: Ազատությունը բխում է գրողից, նրա գործերը ազատ ու անկախ են, քանի որ հենց ինքն է այդպիսին»:
Այն ազատությունը, որ հիմա շնորհել են գրողներին, դրանից ստեղծագործողը չի կարող դառնալ ազատ խոսքի քարոզիչ: Չի կարող նստել ու գրել գլուխգործոցներ, քանի որ նա ազատ մարդ չէ:Դասախոս, թարգմանիչ Անուշ Սեդրակյանի դիտարկմամբ, ազատ մտածողության վառ դրսևորումներ այսօր գրեթե չենք տեսնի ռուս գրականությունում. «Երբ գրաքննությունն ամենուր էր, տպագրվում էին 100 տոկոսանոց ազատ մտածողության գրքեր: Ալեքսանդր Սալժինիցին, երբ տեղափոխվեց Արևմուտք, իր հիշողություններում գրում էր, որ սա ինչ երկիր է, երբ մի գաղտնի գործակալ էլ քեզ կցված չէ, ոչ ոքին հետաքրքիր չես: Բայց մինչև այդ նա գրում էր ամենափակ թեմաների մասին ազատ, անկաշկանդ՝ շրջապատված գործակալներով»:
Մյուս կարևոր խնդիրն այն է, որ ժամանակակից ռուս գրականությունում չկան ժամանակակից մարդը, խնդիրը, դիմանկարը: Ըստ Ռուբեն Իշխանյանի, Տոլստոյի ու Դոստոևսկու գործերում հենց իրենց դարաշրջանն էր, ընթերցում ես գործն ու այդ փուլի իրականությունն ակնհայտ է դառնում: Այսօրվա գրողների գործերում կրկին այդ փուլն է՝ անցյալը, բայց ոչ ներկան. «Քիչ կան գրողներ, որ անդրադառնում են ժամանակակից թեմաներին, խնդիրներին, մարտահրավերներին: Անցյալը քննելու միջոցով ներկա խնդիրներն են փնտրում: Այսօր կան լավ, հետաքրքիր գրողներ, բայց նրանց մասին մենք կիմանանք միայն 10 տարի անց»:
Ժամանակակից Ռուսաստանի, մեր օրերի հերոսների, խնդիրների մասին այսօր ոչ թե գրքերում են ու գրողների գրչին, այլ ռուսական հիփհոփում: Մտքի հեղինակը Եգոր Գլումովն է, նա համոզված է՝ լեզվամտածողությունից սկսած ռուսական իրականությունը կարելի է տեսնել հենց այս ուղղությունում. «Ռուս շատ գրողներ այսօր ապրում են երկրից դուրս, օրինակ՝ Եվրոպայում: Բայց այնտեղ էլ ստեղծագործելով հասկանում են՝ որ այդ թեմաները, որոնց մասին, որ գրում են, ազատության մասին չեն: Այնպես որ, ազատությունը մարդու միջից պետք է լինի: Ինչպես հիփ հոփում՝ ժամանակի ու տեղի զգացողությունը ստանում ես այդտեղից»:
2020-2021թթ. գրքերը բացելուց դժվար է կողմնորոշվել, թե որ դարն է պատկերված: Մենք այնտեղ չկանք, այնտեղ չկան նաև մեր օրերի հերոսները՝ ամեն ինչ անցյալ է: Բայց չէ որ գրականությունը նաև մեր մասին է, իսկ ֆեյսբուքի պատմությունները գրականություն չեն՝ նշում են բանախոսները:
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
