BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տաղանդավոր ռուս կանայք. 7 հեղինակ, որ պետք է կարդա

Տաղանդավոր ռուս կանայք. 7 հեղինակ, որ պետք է կարդալ

1. Լյուդմիլա Ուլիցկայա


Մասնագիտությամբ գենետիկ, բայց կոչմամբ գրող Լյուդմիլա Ուլիցկայան երկար ժամանակ աշխատել է թատրոնում, գրել սցենարներ: Գրականության ասպարեզ ուշ է մտել: Առաջին գիրքը հրատարակել է 50 տարեկանում`  1993 թվականին: Ստացել է շատ մրցանակներ: Նրա գործերը թարգմանվել են 30 լեզուներով: Ուլիցկայան ամենահաջողակ ու կարդացվող ռուս գրողներից է: Նրա վեպերի հերոսները հաճախ են լինում կանայք, սյուժեի հիմքում` սիրային հարաբերություններն են: Որոշ քննադատներ կարծում են, որ նրա գրքերը մռայլ են, քանի որ դրանց հիմնական թեման կյանքն ու մահն են ու մարդու  առաքելությունը:
Ի՞նչ կարդալ. «Медея и её дети», «Казус Кукоцкого», «Даниэль Штайн, переводчик», «Лестница Якова».

2. Լյուդմիլա Պետրուշեվսկայա


Գրող, դրամատուրգ, լրագրող, իսկ մասնագիտությամբ` լեզվաբան: Գրել է հանրահայտ Պյոտր խոզուկի մասին եռապատումը: Նրա հերոս խոզուկը դարձավ մեմ, իսկ հետո նաև պիեսի հերոս: Առաջին գիրքը գրել է 34 տարեկանում` «Через поля» պատմվածքով: Գրողն ունի շատ մրցանակներ: Գրականությունից բացի, խաղում  է նաև իր թատրոնում, նկարում է մուլտեր, ստեղծում ստվարաթղթե տիկնիկներ, կարդում ռեփ: Նրա սցենարով նկարահանվել են ֆիլմեր ու մուլտֆիլմեր: Գործերը թարգմանվել են 20 լեզուներով:
Ի՞նչ կարդալ. «Пуськи бятые», «Книга принцесс», «Номер Один, или В садах других возможностей», «Поросёнок Пётр».

3. Գուզել Յախինա


Գրողը դեռ մեկ ավարտուն բեսթսելլեր ունի: Նրա «Зулейха открывает глаза» գիրքը լույս է տեսել  2015 թվականին: Ստացել է հեղինակավոր «Большая книга» մրցանակը: Յախինան արդեն սկսել է իր երկրորդ ստեղծագործությունը, այն նույնպես պատմական է, վերաբերում է խորհրդային շրջանին: Հեղինակն ասում է, որ իրեն ամենաշատը հետաքրքրում են 1917-ից 1957 թվականների իրադարձությունները: Յախինայի պրոզան խորաթափանց է ու մինիմալիստական` կարճ նախադասություններով, փոքր դետալներով:
Ի՞նչ կարդալ. «Зулейха открывает глаза»

4. Պոլինա Ժերեբցովա


Ժերեբցովան ծնվել է Գրոզնիում 1980-ականներին: Նրա ամեն մի ստեղծագործությունը չեչենական երեք պատերազմների ականատեսի պատմություն է: Ուսումը, առաջին սերը, ծնողների հետ վեճերը ներկայացվում են ռմբակոծությունների, սովի ու աղքատության ֆոնին: Հեղինակի փաստագրական պրոզան գրված է Պոլինա անունով աղջկա միջոցով: Գրողը պատմում է համակարգի դեմ մարդու անզորության, խոցելիության ու փխրուն կյանքի մասին: Բայց և այնպես, հեղինակը գրում է թեթև, հումորով ու ազնվորեն: Գրողը զբաղվում է նաև իրավապաշտպանությամբ: 2013 թվականից ապրում է Ֆինլանդիայում:
Ի՞նչ կարդալ.  «Ослиная порода», «Дневник Полины Жеребцовой», «Муравей в стеклянной банке».

5. Մարգարիտա Խեմլին


Խեմլինը գրականություն ուշ է մտել: Պատմվածքների առաջին ժողովածուն հրատարակել է 2005 թվականին: Այդ ժամանակ նա արդեն կայացած խմբագիր ու թատերական քննադատ էր: Գրում էր պատմական դեդեկտիվներ, անկանխատեսելի ավարտով վեպեր, ունի նուրբ հումոր: Խեմլին իմաստավորում է անցյալը, իր հերոսներին տանելով 1917–1950 թվականներ: Մահացել է 2015 թվականին, վերջին «Искальщик» վեպը լույս տեսավ հետմահու:
Ի՞նչ կարդալ.  «Клоцвог», «Крайний», «Дознаватель», «Искальщик»

6. Մարիա Ստեպանովա


Ստեպանովան նախկինում OpenSpace ինտերնետային պարբերականի խմբագիրն էր, իսկ այսօր` Colta.ru-ի: Ավելի շատ հայտնի է ոչ թե իր պրոզայով, այլ բանաստեղծություններով: Ստացած բոլոր մրցանակները պոետական են: Բայց 2017 թվականին «Памяти памяти» վեպի հրատարակումից հետո նրա մասին սկսեցին խոսել, որպես փաստագրական պրոզաիկի մասին: Այս գիրքը հեղինակի ընտանիքի պատմությունն  է, նա փորձել է պատասխանել հարցին, հնարավոր է արդյոք պահել անցյալի հիշողությունը: Ստեղծագործությունը բաղկացած է հիմնականում նամակներից, նախնիների բացիկներից:   
Ի՞նչ կարդալ. «Памяти память».


Կարդացեք նաև.



 

7. Օլգա Բրեյնինգեր


Բրեյնինգերն ունի սյունակ «Лиterraтура» գրական ամսագրում, դասավանդում է Հարվարդում: Դեռ հասցրել է մեկ գիրք գրել`«В Советском Союзе не было аддерола»: Վեպի մասին խոսեցին շատ քննադատներ: Գրաքննադատ Գալինա Յուզեֆովիչը վեպը կարդալուց հետո հայտարարեց, որ Բրեյնինգերը ռուսական գրականությանը տվեց հույս:
Ի՞նչ կարդալ. «В Советском Союзе не было аддерола»

Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։



LIFEHACKER

Տարածել