Samsung. տեխնոլոգիաներն ու մշակույթը՝ հանուն մարդկային ներուժի զարգացման
02/13/2025
![newmag-y-n](https://newmag.am/public/assets/images/posts/7193/4cd1a58b4a9f72ab0613fc6e387c8885.jpg)
Samsung-ն իր Galaxy S25 AI սմարթֆոնով միացել է Newmag Winter fest-ին։ Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում կրթությանը, արվեստին և նորարարությանը:
«Samsung-ը մշակութային ծրագրերի հովանավորությունը դիտարկում է ռազմավարական մոտեցմամբ։ Մենք նախապատվություն ենք տալիս այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են կրթությանը, նորարարությանը, տեխնոլոգիաներին և մշակույթին։ Մեզ համար կարևոր է, որ միջոցառումը ներգրավի ընթերցասեր և արվեստասեր լսարաններին և ստեղծի դրական սոցիալական ազդեցություն»։
Վերջերս ընկերությունը ներկայացրել է Galaxy S25 նոր սերնդի սմարթֆոնները, որոնք նախագծված են որպես արհեստական բանականությամբ աշխատող օգնականներ։ Galaxy AI-ով գործարկվող սմարթֆոններն առաջարկում են խելացի լուծումներ լուսանկարների մշակման, աշխատանքային գործընթացների ավտոմատացման համար։ Սմարթֆոնները հագեցած են օգտակար գործիքներով, օրինակ, AI Photo Enhancer գործիքն ինքնուրույն մշակում է լուսանկարները՝ կարգավորում գույները և կոմպոզիցիան։ Live Translate գործիքը հնարավորություն է տալիս իրական ժամանակում թարգմանել զանգերը՝ հեշտացնելով միջազգային հաղորդակցությունը։ Այս գործիքները Galaxy S25 սմարթֆոնը դարձնում են հաջորդ սերնդի AI օգնական։
Նորարարությունները վերահաստատում են Samsung-ի հանձնառությունը՝ տեխնոլոգիան դարձնել ստեղծագործական և արտադրողական գործիք, որը բարելավում է օգտատերերի կյանքը։ Ընկերությունում կարծում են, որ Արհեստական բանականությունը շարունակելու է զարգանալ՝ ավելի խորը ինտեգրվելով մեր առօրյա կյանքում. «Այն կօգնի մեզ օգտագործել ռեսուրսները, բարձրացնել արտադրողականությունը և ստեղծել նոր հնարավորություններ կրթության, բժշկության, արվեստի ու բիզնեսի ոլորտներում։ Սակայն կարևոր է, որ այս զարգացումը լինի էթիկայի ու մարդու վերահսկողության ներքո՝ ապահովելով, որ տեխնոլոգիան ծառայի հասարակության բարօրությանը»։
Samsung ընկերությունն աշխարհի առաջատար ընկերություններից է, որի տեխնոլոգիաները փոխում են աշխարհը, բայց ընկերությունում կարծում են, որ տեխնոլոգիաների իրական ուժը կախված է մարդկանցից, որոնք ստեղծումև օգտագործում են դրանք.
«Samsung-ը վստահ է, որ մարդկային ներուժը և գիտելիքները տեխնոլոգիական նորարարությունների հիմնական շարժիչ ուժն են։ Այդ պատճառով մենք զարգացնում ենք Galaxy AI, ոչ թեմարդկանց փոխարինելու, այլ որպես հաջորդ սերնդի օգնական, որը պարզեցնում է միապաղաղ առաջադրանքները և ժամանակ ազատում այն ամենի համար, ինչն իսկապես կարևոր է։ Նվազեցնելով կրկնվող գործողությունները՝ Galaxy AI-ը կօգնի օգտատերերին առավելագույնի հասցնել իրենց ստեղծագործ միտքը, արտադրողականությունը և ներուժը: Մենք շարունակում ենք ներդրումներ կատարել կրթության և խելացի տեխնոլոգիաների ոլորտում, որպեսզի մարդկանց հնարավորություն տանք հասնելու ավելիին և աշխատանքում, և կյանքում»։
Ընկերությունն առաջարկում է նորարական տեխնոլոգիական լուծումներ աշխատելու և ստեղծագործելուհամար։ Galaxy AI-ն օգնում է օպտիմալացնել ժամանակը և ազատվել միապաղաղ առաջադրանքներից, ապահովում է հաղորդակցության հարմարավետություն և արագություն. «Մենք հավատում ենք, որ տեխնոլոգիան կամուրջ է ստեղծագործական մտածողության և նորարական լուծումների միջև, որն օգնում է մարդկանց արտահայտվել, հաղորդակցվել և ավելի արդյունավետ լինել թվային աշխարհում»։
Տեխնոլոգիաները ոչ միայն աջակցում են գիտության և մշակույթի զարգացմանը, այլ նաև փոխում են դրանք՝ստեղծելով նոր հարթակներ կրթության, ստեղծագործական աշխատանքի և համաշխարհային համագործակցության համար։ Օրինակ, արհեստական բանականությունը հնարավորություն է տալիս թվայնացնել պատմական և մշակութային արժեքները՝ դրանք հասանելի դարձնելով հասարակությանը։ Արհեստական բանականությունը նաև թույլ է տալիս վերլուծել հսկայական քանակի տվյալներ, ինչը գիտական հետազոտությունները դարձնում է ավելի արդյունավետ։
Բարձր տեխնոլոգիաների միջոցով Samsung-ը հնարավորություն է տալիս մարդկանց աշխատել ավելի խելացի, ավելի արդյունավետ։ Ընկերությունում շարունակական կրթությունը աշխատանքային մշակույթի մի մաս է. «Մեր աշխատակիցներին առաջարկում ենք մասնագիտական զարգացման ծրագրեր, միջազգային վերապատրաստումներ և ներքին ուսումնական հարթակներ, որտեղնրանք կարող են սովորել նոր տեխնոլոգիաներ, բիզնես հմտություններ և ստեղծագործական մոտեցումներ։ Մեզ համար կարևոր է, որ մեր թիմն անընդհատ առաջադիմի և զգա, որ իր ներդրումը կարևոր է ընկերության ապագայի համար»։
Կարդա նաև
![Newmag-ը հրավիրում է մասնակցել Գրքի և արվեստի ձմեռային փառատոնին (լուսանկարներ)](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Newmag-ը հրավիրում է մասնակցել Գրքի և արվեստի ձմեռային փառատոնին (լուսանկարներ)
![Newmag Winter Fest-ին տեղի կունենա Դյութէ#2-ի շնորհանդեսը (թրեյլեր)](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Newmag Winter Fest-ին տեղի կունենա Դյութէ#2-ի շնորհանդեսը (թրեյլեր)
![Newmag Winter Fest 2025. հանդիպում բեսթսելլերների հեղինակների, երաժշտության և պոեզիայի հետ (տեսանյութ)](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Newmag Winter Fest 2025. հանդիպում բեսթսելլերների հեղինակների, երաժշտության և պոեզիայի հետ (տեսանյութ)
![Գրքեր, որ խորհուրդ է տալիս Էդգար Ավետիսյանը (տեսանյութ)](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Գրքեր, որ խորհուրդ է տալիս Էդգար Ավետիսյանը (տեսանյութ)
![Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցը միացել է Newmag Winter Fest-ին՝ դառնալով փառատոնի գլխավոր հովանավոր](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)