Աշխատանքային միամսյակ. Քաղաքի մաքրուհիները (ՖՈՏՈՇԱՐՔ)
Վերջին մի քանի տարում, կեսգիշերից հետո, փողոցներում հաճախ են հանդիպում այս ու այն կողմ շարժվող նեյլոնային երիզներ: Մի փոքր մոտենալով միայն կարելի է հասկանալ, որ ոչ թե ուրվականի եք հանդիպել, այլ փողոցները մաքրող մարդու: Sanitek ընկերության աշխատակիցներն են, ովքեր աշխատում են երկու հերթափոխով, կեսգիշերից հետո` մինչև առավոտյան ժամը հինգը, և վաղ առավոտյան: Հիմնականում կանայք են, թեև հաճախ տղամարդիկ էլ են լինում:
Աշխատանքային միամսյակ. Խաղողի կանայք (ՖՈՏՈՇԱՐՔ)
Քանաքեռում գիշերային հերթափոխը սովորաբար հայտնվում է ժամը 23-ից սկսած: Փողոցները մաքրում են ոչ մեծ խմբերով, հիմնականում երեք հոգի: Խուսափում են ֆոտոխցիկից, հարցերին էլ պատասխանում են կարճ` այո, ոչ, չգիտեմ: Ֆոտոխցիկի ու իմ ներկայությանը համակերպվում են մեծ դժվարությամբ, սակայն յուրաքանչյուր կադրից հետո պահանջկոտ տոնով խնդրում են, որ կամ մեջքից լուսանկարեմ, կամ հեռվից.
«Գիշերվա ժամը հատուկ ենք ընտրել, որ մեզ ոչ ոք չճանաչի, չենք ուզում, որ մեր դեմքը երևա»:
Ցերեկային հերթափոխով աշխատող կանայք խոսում էին ավելի անկաշկանդ, սակայն նրանք էլ խնդրեցին` շատ խոշոր պլանով իրենց դեմքը չլուսանկարել: Հերմինեն, Լիանան և Իրինան պատասխանատու են բակերի մաքրության համար:
«Հավատալու չէ, բայց մեր աշխատանքը նաև հետաքրքիր է: Մարդիկ մի տեսակ բարիացել են, մենք դա զգում ենք: Համարյա ամեն օր տարբեր տեղերում, միշտ սուրճ են հյուրասիրում, կոնֆետ: Դե` մշտական զրուցակիցներն էլ կան ու կան, չեն հասցնում ձանձրանալ»:
[gallery size="large" columns="9" ids="30376,30377,30378,30379,30380,30381,30382,30383,30384,30385,30386,30387,30388,30389" orderby="rand"]
Կարդա նաև
Newmag-ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրել է բուլղարացի գրող Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարան» վեպը (տեսանյութ)
«Հույս ունեմ շուտով այցելել Հայաստան». Լուչիանո Վերնիկեն տեսաուղերձ է հղել հայ ընթերցողներին (տեսանյութ)
«Գիրք կարդալը դիմադրության ձև է». Գեորգի Գոսպոդինովը դիմել է հայ ընթերցողին
«Լեգենդների վերադարձը». Newmag Summerfest 2026-ը միավորեց գրքերը, սպորտն ու հազարավոր ընթերցողներին (լուսանկարներ)