Հայտնի է Սանտա Կլաուսի տոնական երթուղին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կարմիր մուշտակով, սպիտակ բեղերով ու տոնական նվերների մեծ պարկով Սանտայի երթուղին ներկայացրել է թռիչքների կառավարման բրիտանական NATS ազգային ծառայությունը: Ընկերության պատրաստած տեսանյութում պատկերավոր երևում է տոնական գիշերը Սանտա Կլաուսի սահնակի ճանապարհը: NATS-ի աշխատակիցների խոսքով, երթուղին համաձայնացվել է Սանտայի գործարանի ներկայացուցիչների հետ: Միլիոնավոր տներով նվերների առաքումը նրանք անվանել են բարդ աշխատանք,որը պահանջում է ճշգրիտ պլանավորում: Սուրբ ծննդի նախօրեին NATS-ը անընդհատ կապի մեջ է հրաշագործ Սանտայի հետ, իսկ տեսահոլովակի պատրաստման համար ծառայությունն օգտագործել է իրական ռադիոլոկացիոն տվյալներ, որոնք ստացվել են դեռ 2013-ի ավարտին:
Իրական ժամանակում Սանտայի տեղաշարժին հնարավոր է հետևել նաև Google Santa Tracker-ի միջոցով: Դեկտեմբերի ավարտին Google Maps-ի օգնությամբ օգտատերերը կարող են տեսնել Սանտայի ընթացքը: Santa Tracker-ը գործում է և մոբայլ, և վեբ-տարբերակով: Անվճար հավելվածը միայն Android համակարգով սարքերի համար է:
Ձմեռվա գլխավոր տոնի համար ամբողջ տարի Google-ի արհեստանոցում քրտնաջան աշխատել են էլֆերը, և ուղիղ դեկտեմբերի 1-ին ներկայացրին թարմացված Google Santa Tracker-ը: Ներառված են Ձմեռ պապիկի նախապատրաստական աշխատանքների մասին պատմող մուլտեր և տարբեր մինի խաղեր:
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)