[Բացառիկ] Ե՞րբ է նախամարդը առաջին անգամ ոտք դրել Հայաստանում (տեսանյութ)
Միջանցքով՝ ուղիղ, հետո՝ աջ։ Դռնից այն կողմ միջնադարն է՝ պատմական նմուշներով։ Կենսաբանական գիտությունների դոկտորը ցույց է տալիս դեռևս չուսումնասիրված նյութեր, որոնք պեղել են Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում։
Հողի տակ ու ավելի խորը` մինչև 50 մետր։ Հնագետները փորում, պեղում ու այդ ոսկորների օգնությամբ կարդում են միջնադարի պատմությունը։ Հազարամյակներ առաջ այս տարածքներում ապրած մարդու ԴՆԹ-ի հետքը գտնում են քարանձավներում, պեղումների ժամանակ։
Սրանք թանկարժեք մեթոդներ են։ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը դեռևս հնարավորություն չունի ինքնուրույն, մեծ ծավալի, խորքային ուսումնասիրություններ իրականացնել։ Ժամանակակից, բարձր մակարդակի հետազոտություններն անում են արտասահմանյան գործընկերների հետ։
Ուսումնասիրությունների ծավալն ավելի մեծ է երևում, երբ բացվում է հաջորդ դուռը։ Իրար վրա դասավորված արկղերում 300 կմախք կա։
Մասնագետները Կես տարում կուսումնասիրեն բոլոր 300 կմախքները, կառանձնացնեն ու կհամարակալեն դրանք։ Ստեղծվելու է էլեկտրոնային շտեմարան, որպեսզի ամբողջ աշխարհը կարողանա ազատորեն ուսումնասիրել հայկական բարձրավանդակի քաղաքակրթական հետքերը։
Բարի գալուստ քարե դար։ Հնագետ Բորիս Գասպարյանի ձեռքին 2 միլիոն տարվա պատմությունն է։ Առաջին հայացքից սովորական քարեր են, բայց հնագետների համար թանկարժեք իրեր։ Հենց սրանցով կարելի է պարզել, թե երբ է մարդը առաջին անգամ ոտք դրել Հայկական լեռնաշխարհ։
Աֆրիկայից դուրս, մարդու բնակեցման երկրորդ կետը Վրաստանի հարավում է։ Դմանիսում հնագետները հայտնաբերել են մարդու բնակեցման 1 միլիոն 800 հազար տարվա հետքեր, բայց սրանով հնագիտական ուսումնասիրությունները չեն սահմանափակվում։ Հայ հնագետները պեղումներ են իրականացնում Հայաստանում։
Վերջին մի քանի տարվա ուսումնասիրությունները ցույց են տվել՝ Արևելյան Հայաստանի տարածքում նույնպես կան մարդու բնակեցման վաղագույն հետքեր։ Մարդու պատրաստած առաջին իրերը հիմա ձեր էկրանին են։
Հայ հնագետների մյուս ուսումնասիրությունը գալիս է ապացուցելու, որ նախամարդը զարգացման փուլեր է անցել ոչ միայն Աֆրիկայում։ Նոր Գեղիում իրականացրած պեղումները այլ բան են ցույց տալիս։
Հայ գիտնականների մյուս բացահայտումը Նեանդերթալցու անհետացման է վերաբերում։ Համաշխարհային գիտական վարկածով, Նեանդերթալցին անհետացել է, որովհետև չի կարողացել կառավարել կրակը։ Հայաստանի քարեդարյան հուշարձանների ուսումնասիրությունը նորից հերքում է այդ փաստը։
Վերջին նվաճումներից է նաև Հայաստանում առաջին հոմո սափիենսների հայտնաբերումը։ Խորհրդային տարիներին մասնագետների մեծ մասը կարծում էր, թե հոմո սափիենսը Հայաստանում ուշ է հաստատվել բարձր դիրքի և ցուրտ եղանակի պատճառով։
Հնագիտության ոլորտում հայ մասնագետների հաջորդ քայլը տանելու է Արևմտյան Հայաստան։ Այնտեղ նույնպես պետք է քարտեզագրել հայ էթնոգենեզը։
Յուվալ Նոյ Հարարի
3900 ֏
Նկարագրություն
Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ:
Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, ու ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:
Հայերեն հրատարակության համար հատուկ նախաբան է գրել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։ Յուվալ Նոյ Հարարիի երեք գրքերի հայերեն թարգմանությունն իրականացվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ գործընկերությամբ: