BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Այն, ինչը երբեք շատ կամ ավելորդ չէ. «Սիրավեպ վզկապ

Այն, ինչը երբեք շատ կամ ավելորդ չէ. «Սիրավեպ վզկապի հետ»

Այս աքսեսուարը երբեք դուրս չի գալիս նորաձևությունից: Այն երբեք չի լինում շատ կամ ավելորդ: Այն նվերի շատ
լավ տարբերակ է նվիրողի համար էլ, ստացողի համար էլ: Այն անսահման բազմազան է և ոգեշնչող. խոսքս, իհարկե, վզկապի մասին է:
Վզկապների հետ իմ և իմ բազմաթիվ ծանոթների հարաբերությունները իսկական սիրավեպ են հիշեցնում: Տարիներ առաջ պարզապես տաքացնող աքսեսուարից այն դարձավ մեր ոճի անբաժանելի մասնիկը: Շարֆերի քանակն անդադար ավելանում էր, իսկ կրելու և կապելու տարբերակներն ավելի ու ավելի հետաքրքիր էին դառնում: Շատ շուտ այն դադարեց լինել աքսեսուար միայն ցուրտ եղանակի համար:
Վզկապների մոլի երկրպագուները վուշից կամ մետաքսից մոդելներ կրում էին նաև ամռանը՝ այն դարձնելով սեփական look-ի անբաժանելի մասնիկը: Չեմ կարող թաքցնել՝ մեր հարաբերություններում եղել են նաև բարդ ժամանակներ:
Եկավ մի պահ, որ վզկապ կրելը դարձավ շաբլոն նորաձև, և բոլոր տեսակի կեղծ «ոճայինները» (հիմնականում այսպես կոչված «արաֆաթկաները») սկսեցին տեղի և անտեղի շահագործել իմ սիրելի աքսեսուարը: Բայց, ինչպես գիտեք, ուժեղ զգացմունքները կարող են հաղթահարել ցանկացած խոչընդոտ:
[gallery ids="10006,10014,10010,10008,10013,10009"]
Շատերն այսօր չեն կարող իրենց կյանքը պատկերացնել առանց այս հրաշալի աքսեսուարների: Հավաքելով վզկապների իսկապես մեծ հավաքածուներ՝ մենք սովորեցինք գնահատել լավագույնները և սազեցնել հագուստի տարբեր տեսակներին: Համաձայնե՛ք, որ քիչ աքսեսուարներ կարող են լինել վզկապների պես ոճային առումով խիստ բազմազան: Դրանք կարող են լինել խիստ դասական կամ ծայրահեղ այլընտրանքային:
Վզկապը կարող է լինել հագուստի լրացում կամ ամբողջ տեսքը կառուցող կարևորագույն դետալ: Սուպերերկար և ծավալուն, ինչպես սիրում է Լենի Կրավիցը: Պրինտներով և գոտու տակ դրած, ինչպես Burberry-ի ցուցադրությունը, կամ 70-ականների ոճով կապված մետաքսյա մոդելներ… Տարբերակները, իսկապես, ֆանտաստիկ բազմազան են:
Սա այն դեպքն է, որ պետք չէ ընտրել միայն մի տարբերակը. չէ՞ որ մենք ամեն օր կարող ենք կրել նոր վզկապ՝ նոր համադրությամբ, և նորովի մատուցել թե՛ վզկապը, թե՛ հագուստը, թե՛ սեփական ոճը: Վզկապները, իսկապես, երբեք շատ չեն լինում: Ինձ համար շատ դժվար է դիմադրել և չգնել նորանոր մոդելներ իմ և իմ վզկապասեր ընկերների համար: Իհարկե, ընտրելով միայն ամենաարժանի մոդելները. չէ՞ որ մենք վզկապի իսկական սիրահարներ ենք:

Տարածել