Լույս է տեսել 20-րդ դարի մտավոր հսկաներից մեկի՝ Քլայվ Սթեյփլս Լուիսի «Խառնակչի նամակներ» գիրքը (թրեյլեր)
10/14/2025
Newmag-ը ներկայացնում է «Զուտ քրիստոնեություն» և «Նարնիայի քրոնիկոն» գրքերի հեղինակ Քլայվ Սթեյփլս Լուիսի կլանիչ ու խորաթափանց, մարտահրավեր նետող, մտորելու դրդող ստեղծագործությունը։
Քլայվ Սթեյփլս Լուիսը եղել է Օքսֆորդի համալսարանի անգլիական գրականության գիտաշխատող և դասախոս։ 1954-ին միաձայն ընտրվել է Քեմբրիջի համալսարանի միջնադարյան և վերածննդի անգլերենի ամբիոնի ղեկավար։ Գրել է ավելի քան 30 գիրք։ Նրա ստեղծագործությունները շարունակում են ամեն տարի գրավել հազարավոր նոր ընթերցողների: Նրան մեծ ճանաչում բերեցին «Զուտ քրիստոնեություն» գիրքը, որը հայերեն է թարգմանել Newmag-ը ու հիմա էլ ներկայացնում է նույն հեղինակի մեկ այլ գործ՝ «Խառնակչի նամակները»։
Մարդկային թուլությունները, փառասիրությունը, ինքնախաբեությունը և նյութապաշտությունը, բարոյական պայքարի էությունը և չարի ու բարու միջև մարդու ճիշտ ընտրությունը. Քլայվ Սթեյփլս Լուիսն այս թեմաները ներկայացրել է անսովոր և խորաթափանց տեսանկյունից։
«Խառնակչի նամակները» յուրահատուկ ստեղծագործություն է. այն կազմված է ավագ դև Խառնակչի նամակներից, որոնք նա հղում է իր անփորձ զարմիկին՝ Գարշուկին։ Խորհրդատուի դերում Խառնակիչը փորձում է ուսուցանել երիտասարդ դևին, թե ինչպես պետք է գայթակղել և մոլորեցնել Երկրի վրա ապրող մարդուն, խոչընդոտել նրա հոգևոր առաջընթացը, մոլորեցնել ու տանել մեղքի ճանապարհով։
Այս անսովոր կառուցվածքը հնարավորություն է տալիս Լուիսին անմիջականորեն ու խորը քննել մարդկային կյանքի գայթակղությունները, սխալները և բարոյական պայքարը։ Դևերի «խորհրդատվությունը» դառնում է հայելի, որտեղ ընթերցողը տեսնում է իր սեփական թուլությունները՝ փառասիրությունը, ինքնախաբեությունը, նյութապաշտությունը։
Գրքի ենթատեքստում ընթերցողը տեսնում է բարոյական պայքարի ճշմարիտ էությունը։ Լուիսը ցույց է տալիս, որ չարի և բարու միջև մարդու ճիշտ ընտրությունը տեղի է ունենում ոչ թե կարևոր և դրամատիկ պահերին, այլ ամենօրյա, երբեմն անտեսանելի իրավիճակներում։
Հեղինակը հեգնանքի է ենթարկում մարդկային այն թուլությունները, որոնք թվում են անմեղ, բայց կարող են հոգևոր լուրջ հետևանքներ ունենալ։ Փառասիրությունը, որը մեզ դարձնում է կախված այլոց կարծիքից, ինքնախաբեությունը, որ թույլ է տալիս արդարացնել մեր սխալները, նյութապաշտությունը, որը դարձնում է մեզ կույր իրական արժեքների հանդեպ։
«Խառնակչի նամակները» ապացուցում է Լուիսի հանճարեղությունը՝ որպես մտածող ու գրող։ Այս գիրքը տասնամյակներ շարունակ արդիական ու ազդեցիկ է մնացել, օգնել է հազարավոր ընթերցողների։
Guardian-ի մեկնաբանությամբ, «Այս գիրքը միաժամանակ փայլուն է և անկեղծորեն վեհ, իսկական հաճույք է և պետք է դառնա դասական»։
Newmag հրատարակչությունը «Հուն» մատենաշարով ներկայացնում է Քլայվ Սթեյփլս Լուիսի մոնումենտալ գործը՝ «Խառնակչի նամակները. Ավագ դևի նամակները՝ կրտսեր դևին»։ Գիրքը հրատարակվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական խորհրդի երաշխավորությամբ։ Թարգմանությունն անգլերենից՝ Աննա Դանիելյանի։
Հեռուստաշնորհանդեսը հոկտեմբերի 8-ին է, Արմենիա Հ/Ը «Բարի լույս» հաղորդման եթերում։ Գիրքը հասանելի է գրախանութներում և newmag.am կայքում։
Քլայվ Սթեյփլս Լուիս
5800 ֏
Նկարագրություն
Ք. Ս. Լուիսի «Խառնակչի նամակները» կլանիչ ու խորաթափանց ստեղծագործություն է։ Հեղինակը ներկայացնում է մարդկային կյանքի գայթակղությունները, սխալները և բարոյական պայքարը յուրօրինակ տեսանկյունից։ Գիրքը կազմված է ավագ դև Խառնակչի նամակներից, որոնք նա հղում է իր անփորձ զարմիկին՝ Գարշուկին։ Խորհրդատուի դերում Խառնակիչը սովորեցնում է, թե ինչպես պետք է գայթակղել և մոլորեցնել Երկրի վրա ապրող մարդուն, խոչընդոտել նրա հոգևոր առաջընթացին, մոլորեցնել դեպի մեղք ճամփա։ Լյուիսը հեգնում է մարդկային թուլությունները, փառասիրությունը, ինքնախաբեությունը և նյութապաշտությունը։ Գրքի ենթատեքստում ընթերցողը տեսնում է բարոյական պայքարի ճշմարիտ էությունը և ընտրության դերը մարդկային կյանքում։ «Խառնակչի նամակները» ապացուցում է Լյուիսի հանճարեղությունը՝ որպես մտածող ու գրող։ Այս գիրքւ տասնամյակներ շարունակում արդիական ու ազդեցիկ է մնացել, օգնել է հազարավոր ընթերցողների քննադատորեն վերանայել սեփական արժեքները և բարոյական ընտրությունները։
Քլայվ Սթեյփլս Լուիս
5800 ֏
Նկարագրություն
«Զուտ քրիստոնեություն» գրքի հիմքում Քլայվ Սթեյփլս Լուիսի ռադիոելույթներն են, որոնք հեռարձակվել են Երկրորդ աշխարհամարտի ընթացքում՝ 1941-1944 թթ.։ Հեղինակը պարզ օրինակներով ներկայացրել է քրիստոնեությունը, որ կա մի Աստված, և որ Հիսուս Քրիստոս նրա Միածին Որդին է, որին Նա ուղարկել է աշխարհը փրկելու: Նա անհրաժեշտաբար քննության է ենթարկում նաև միշտ արդիական «թշնամուն սիրելու» պատվիրանն ու հստակեցնում քրիստոնեական ըմբռնումը: Ընկերական զրույցի ոճը, որով գրված է գիրքը, մեծապես հեշտացնում և հաճելի է դարձնում ընթերցումը։
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)