Ինչպե՞ս պահպանել առողջությունը, երբ ունեք նստակյաց աշխատանք
Ֆիզիկական պասիվությունը, նստակյաց կյանքն ու օֆիսային աշխատանքը վատ է անդրադառնում առողջության վրա: Դիաբետ ու քաղցկեղ` գիտնականների պնդմամբ` պասիվությունը մեծացնում է այս երկու հիվանդությունների ռիսկը:
Կորնելյայի համալսարանի գիտնականներից մեկը օպտիմալ լուծում է առաջարկում այսպիսի դեպքերի համար: Ըստ նրա` աշխատանքային օրվա ընթացքում յուրաքանչյուր կես ժամը մեկ պետք է երկու կարևոր վարժություն անել` 8 րոպե աշխատել ոտքի կանգնած. 2 րոպե էլ` ձգել մարմինը:
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության պահանջով արված հետազոտությունները ցույց են տվել, թե ինչպես ճիշտ աշխատելաոճ ընտրել:
Ըստ այդմ` որպեսզի առողջությանը վտանգ չհասցնել, անհրաժեշտ է կանգնած աշխատել, օրվա ընթացքում 4 ժամ քայլել ու զբոսնել: Ընդ որում` այդ 4 ժամից 2-ը պետք է լինի աշխատանքային ժամին:
Առողջարար է կարդալ նաև`
- Ինչո՞վ են վտանգավոր ականջի բամբակե փայտիկները
- Չիչխան՝ առողջության և գեղեցկության հատապտուղ
- Ժողովրդական բժշկություն միգրենը թեթևացնելու համար
- Սեռական ակտիվությունը խթանելու 5 միջոց
- Գարնանային ալերգիա. Պատճառներն ու պայքարի մեթոդները
Ֆիզիկական պասիվության հետևանքները կրճատելու համար պարտադիր չէ մարզասահ այցելել կամ որևէ սպորտաձևով զբաղվել: Կարելի է պարզապես երթուղայինում կանգնել, կամ բազմահարկ շենքը բարձրանալ ոչ թե վերելակով այլև աստիճաններով: Մասնագետները 3 տարի հետևել են ուսումնասիրություններին մասնակցող 13 հազար կնոջ կենսակերպը: Արդյունքում` վերոնշյալ կանոններով ապրող կանայք ավելի առողջ են եղել:
Կարդա նաև
Newmag-ը հայերեն է հրատարակել խաղաղաշինության ոլորտի ամերիկահայ մասնագետ Հրայր Պալեանի «Անավարտ խաղաղություն» գիրքը (թրեյլեր)
«Մի՛ վախեցիր»-ը՝ 20 տարի անց. գրքի և ֆիլմի քննարկում ստեղծագործական թիմի հետ (լուսանկարներ)
Գոնկուր Հայաստանի 2025-ի հաղթողը լիբանանցի գրող Շարիֆ Մաժդալանիի «Անուններն արքաների» վեպը (լուսանկարներ)
Newmag-ը Արմենիայի եթերում ներկայացրել է «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկար» հուշագրությունը (տեսանյութ)