JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Թուրքիայի մեջլիսի ծեծկռտուքներն ու խարդախություննե

Թուրքիայի մեջլիսի ծեծկռտուքներն ու խարդախությունները՝ Շեքեր TV-ով










Հուլիսին տապալված հեղափոխությունից հետո Թուրքիայում արդեն կես տարի արտակարգ դրություն է հայտարարված: Երկրի մեջլիսի նիստերն ուղիղ չեն հեռարձակվում: Եվ այս պայմաններում կամ, ինչպես Թուրքիայում են ասում, այս պայմանները ստեղծելով՝ նախագահ Էրդողանի կուսակցությունը խորհրդարան է բերել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Այս նախագիծը մեջլիսում աննախադեպ լարվածություն է առաջացրել: Վերջին մեկ ամսում թուրք խոհրդարանականները՝ ընդդիմադիր քրդամետներն ու իշխող ԱԶԿ-ականները, քեմալականներն ու ԱԶԿ-ականներ, բոլորը և բոլորը արդեն չորս ծեծկռտուք են սկսել: Նույնիսկ կանայք են հասցրել իրար մազ քաշքշել: 


Թուրքիայում Սահմանադրության փոփոխությունները նախաձեռնել է Արդարություն և զարգացում կուսակցությունը, որի առաջնորդը Ռեջեփ Էրդողանն էր՝ մինչև նախագահ ընտրվելը: Գործող մայր օրենքով Թուրքիայի նախագահը չի կարող կուսակցական լինել: Նոր նախագծի հաստատվելուց հետո՝ Էրդողանն իրավունք կստանա վերադառնալ իր կուսակցություն, որի դե ֆակտո առաջնորդն է նաև հիմա: Սահմանադրության փոփոխությունների գերնպատակը, սակայն, խորհրդարանական կառավարումից նախագահականի անցումն է: Այս փոփոխության հեղինակը գործող նախագահն է, և Թուրքիայում ոչ ոք նույնիսկ ջանք չի թափում դա թաքցնելու համար: Էրդողանը փոփոխությունների մասին խոսում էր դեռ 2002-ից, իսկ հաստատվելու դեպքում փոփոխությունները ոչ միայն կավելացնեն նրա լիազորությունները, այլև պաշտոնավարման հնարավոր տարիները: Այս պահին ԹԱՄԺ-ը հավանություն է տվել փոփոխություններին, ինչից հետո սպասվում է նախագահի հաստատումը, ապա դրանք հանրաքվեի կդրվեն: 





 [ Արևելյան խոհանոց ]








Սահմանադրական փոփոխությունների՝ խորհրդարան մտնելու առաջին օրից և դեպքի վայրից ամենաառաջին, ամենաօպերատիվ ու ամենատպավորիչ կադրերն ու մեկնաբանությունները տարածում է Ալի Շեքերը: Նա մեջլիսի պատգամավոր է՝ քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցությունից: Մասնագիտությամբ բժիշկ է և մինչև պատգամավոր ընտրվելը նաև մարդու իրավունքների պաշտպան-ակտիվիստ էր: Հիմա տեսանկարահանող ամենատարբեր տեխնիկայով զինված բոլորին պատմում է, թե ինչ է կատարվում Թուրքիայի խորհրդարանի փակ դռների հետևում: Նա նկարահանում և տարածում է բոլոր վեճերն ու ծեծկռտուքները, խարդախություններն ու աղմկոտ քննարկումները: Եվ այս ամենը կոչվում է Շեքեր ԹիՎի: 




Ալի Շեքերի կուսակցությունը (CHP) դեմ է Սահմանադրական փոփոխություններին: Այս կուսակցության առաջին դեմքերի ձևակերպումներով՝ սահմանադրության փոփոխությունները հակասում են Աթաթուրքի սկզբունքներին և հանրապետական կարգերին: Կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըքչդարօղլուին թուրք հանրապետականները քննադատում են այս օրերին Թուրքիայի վարչապետի՝ ԱԶԿ-ական Բինալի Յըլդըրըմի հետ խորհրդարանի կուլիսներում թեյ խմելու համար: 


Տարածել