Սկանդալային հարսիկի արկածներն ԱՄՆ-ում. ինչո՞ւ տուգանվեց Սերենա Ուիլյամսը
Եզրափակիչ էին դուրս եկել ճապոնուհի, 20-ամյա Նաոմի Օսական եւ պատմության ամենատիտղոսակիր թենիսիստուհի Սերանա Ուիլյամսը: Օսական երկու սեթում 6:2, 6:4 հաշվով առավելության հասավ, բայց խաղն առանձնացավ սկանդալային միջադեպերով:
Ուիլյամսը նկատողություն ստացավ, քանի որ տրիբունայում գտնվող նրա մարզիչ Պատրիկ Մուրատոգլուն հուշումներ էր անում նրան: Երկրորդ սեթի հինգերորդ գեյմում պարտվելուց հետո, նա միավորով տուգանվեց ռակետը կորտում կոտրելու համար: 4:3 հաշվի ժամանակ էլ Սերենա Ուիլյամսը վիրավորեց մրցավար Կառլոս Ռամոսին, ինչի արդյունքում զրկվեց գեյմից: Այդ ամենից հետո ամերիկուհին կորտ հրավիրեց մրցաշարի գլխավոր մրցավարին եւ փորձեց բողոքարկել իր վրա սահմանված պատիժները, սակայն անարդյունք էր:
Ուիլյամսին պաշտպանել է Նովակ Ջոկովիչը, որն ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչում հաղթել է արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյին. «Մրցավարը նույնպես բարդ վիճակում էր, բայց նա չպետք է հունից հաներ Սերենային: Կարծում եմ, մրցավարը փոխեց խաղի ընթացքն ու ազդեց ելքի վրա: Այո, Օսական արժանի էր հաղթանակի, բայց «Մեծ սաղավարտի» մրցաշարի չեմպիոնության համար պայքարելիս բոլորն էլ էմոցիաներ ունենում են»:
Կարդացեք նաև.
Հղի Սերենա Ուիլյամսը նկարահանվել է Vanity Fair ամսագրի համար ու պատմել, թե ինչպես է սիրահարվել Ալեքսիս Օհանյանին
She said yes. ինչպես Ալեքսիս Օհանյանը գրավեց Սերենա Ուիլիամսի սիրտը
Ինչպե՞ս թքած ունենալ սիրած թիմի պարտության վրա. հոգեբանի խորհուրդները
Խաղի հաջորդ օրը Ուիլյամսը տուգանվել է 17 հազար դոլարով: 10 հազար դոլարը` վիրավորական արտահայտությունների համար, 4 հազար դոլարը՝ մարզչի հուշումների, 3 հազար դոլարն էլ՝ ռակետը կոտրելու։ Տուգանքը դուրս է հանվելու Ուիլյամսի մրցանակային գումարից, որը կազմում է 1,85 միլիոն դոլար։