BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

ԲԱՑԱՌԻԿ. Վրեժ Քասունին զրուցում է անիմացիոն կինոաշ

ԲԱՑԱՌԻԿ. Վրեժ Քասունին զրուցում է անիմացիոն կինոաշխարհի հայտնիների հետ. Սերժ Ավետիքյան

Newmag-ի առաջարկով ես հյուրընկալում եմ Ռեանիմանիա փառատոնի հյուրերին և իմ ընկերներին: Այսօրվա մեր հյուրն է պարոն Սերժ Ավետիքյանը: Բարև, Սերժ:
Բարև, Վրեժ:
Սերժ, ինչո՞ւ անիմացիա: Այսինքն՝ դերասան, ռեժիսոր, մեծ գործեր ունես գեղարվեստական կինոյում և հանկարծ մխրճվում ես անիմացիայի մեջ: Ես 2010-ից հետևում եմ այդ ընթացքին. առաջինից՝ «Շների կղզի» ֆիլմից:
Մոտ 10-15 տարի առաջ թատրոնին զուգահեռ նկարում էի կարճամետրաժ ֆիլմեր, գրել էի մի սցենար`«Կյանքի գիծը», որը մտածում էի նկարել իմ ոճով, բայց նորմալ նկարահանումներով: Անցավ ժամանակ ու զգացի, որ սցենարի դաժանությունը չէր համապատասխանում իմ սցենարին: Ես շատ եմ սիրել հայկական գեղանկարչությունը, երբ փոքր էի, մտածեցի, որ կարելի է օգտագործել գեղանկարչությունը, փոքրիկ շարժումներով: Բայց չէի պատկերացնում, թե ոնց: Սկսեցի փորփրել: Եկա Ռոբերտ Սահակյանցի մոտ, խնդրեցի ինչ-որ բաներ նկարել: Նա արեց, բայց ինչ-որ բան ինձ դուր չէր գալիս, որովհետև մի տեսակ կլիշեյական մոտեցում էր ստացվում: Միտքս եկավ, որ այդ սցենարն ադապտացրել էի մի նովելից, որը բելգիացի մի նկարիչ էր գրել: Մոտեցա նկարիչին, տեսա` ինչ էր նկարում, առաջարկեցի իր հետ աշխատել: Նա երբեք այդպիսի բան չէր արել. նկարել դետալներ, որպեսզի դրանք լինեն շարժումներ: Իրեն ասացի, որ չվախենա. ես էլ չգիտեմ:

Լուսանկարները՝ Բազե Ավետիսի

Տարածել