BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Դովլաթովի նամակագրությունը սիրելի կանանց հետ. տրագ

Դովլաթովի նամակագրությունը սիրելի կանանց հետ. տրագիկոմեդիայի կենցաղային հմայքը

Դովլաթոի կյանքում կային կանայք, որոնց հետ նա պարզապես ընկերություն էր անում, անձնական դժվարություններով կիսվում ավելի հաճախ հենց նրանց հետ: Գրեթե բոլոր մտերիմների հետ Դովլաթովը պահպանում էր ակտիվ, էմոցիոնալ, մաքսիմալ անկեղծ և դառնորեն տխուր նամակագրություն անգամ այն դեպքում, երբ երկու հասցեատերերն էլ գտնվում էին նույն քաղաքում՝ Լենինգրադում: Ավելի հաճախ Դովլաթովը բողոքողի, իսկ նրա զրուցակիցը մխիթարողի դերում էր. խոսում էին երկար, ցաքուցրիվ, ամեն ինչի և  ոչ մի բանի մասին:

Լյուդմիլա Շտերնին ուղղված նամակներից


«Սիրելի, Լյուդա, ես բնությունից և շախմատից հետո ամենից շատ ատում եմ թանգարանները, բայց քեզ սիրում եմ նախկինի պես: Եվ ցանկանում եմ ստանձնել քեզ կարգադրություն. այսինքն փոխանցել քո ընկերուհի Ասետրինային (Դովլաթովի առաջին կինը՝ Ասյա Պեկուրովսկայան) 10 ռ., որ պարտք եմ նրան: Պետք չէ փորձել մեղմել նրա հակակրանքն իմ նկատմամբ, քանի որ այդ զգացմունքը մտնում է իմ վրիժառու ծրագրի մեջ:
Լյուդոչկա, ներիր ինձ հիմարությանս համար:
Ես ընդհանրապես չեմ կարողանում տոն ընտրել: Հատկապես քեզ հետ: Կարծես, նախանձում եմ և անգամ բարկանում: Չգիտես` ինչու բարկացա քո գրականության վրա: Իբր, այստեղ էլ անցար ինձ: Թարմացած ես ինձ չեմ զգում, վստահ՝ առավել ևս: …Թույլ տուր ինձ ահավոր խոստովանություն անել. աշխարհում ամենից շատ ես ուզում եմ լինել հայտնի և շատ փող ստանալ: Մի խոսքով, ես ընդհանրապես չեմ փոխվել: Նույն անօգնական, բարդույթներով տանջված մարդն եմ, որը հաջողացրել է 37 տարեկանում ձեռք չբերել ոչինչ»:

Թամարա Զիբունովային ուղղված նամակներից


«Մենք Նյու Յորքում ենք: Ամեն ինչ լավ է: Կարևորն ամերիկյան կյանքի մեջ՝ պոլիտտարբերականությունն է, բազմազանությունը: Այստեղ կա ամեն ինչ՝ գեղեցիկն ու վանողը: Բայց անկասկած ամեն ինչ: Կան ուտելու կանացի թումբաններ: Կան Խրուշովի դիմանկարով շապիկներ: Հարևանությամբ ապրող սևամորթը քայլում է բուդենովյան սաղավարտով: Բրոդվեի վրա ես տեսել եմ ամբողջովին մերկ մի կնոջ՝ ցելաֆոնե վերարկուով…
Ես դեռ չեմ աշխատում: Երևի, շուտով կսկսեմ: Հավանաբար՝ մասնագիտությամբ:

Յուլիա Գուբարևային ուղղված նամակներից
«Ամերիկյան «ընկերը» համապատասխանում է ռուսական  «ծանոթին»: Ես, օրինակ, ընկերություն եմ անում Վոնեգուտի հետ, նա մեզ լավ է վերաբերվում, մի քանի անգամ և տարբեր ձևաչափով հայտնել է իր գրական համակրանքը, բայց, երբ իր 60-ամյակն էր, նա զանգեց ինձ և ասաց. «Արի այս ինչ գիշերային ակումբ տասնմեկի կողմերը, երբ բոլորն արդեն հարբած կլինեն...» Այսինքն, տոնահանդեսային արարողությանն ինձ չեն հրավիրել, այնտեղ կլինի ուրիշ դասակարգի լսարան՝ բիզնեսմեններ, գիտնականներ, կինոգործիչներ, իսկ ինձ կանչել են, կարծես, ետնամուտքից, և դա վիրավորանք չէ, նա բացարձակ չէր ցանկանում ինձ նեղացնել, ուղղակի քիչ թե շատ ճշգրտությամբ հայտնեց մեր հարաբերությունների մակարդակը:
Մի քանի խոսք կենցաղային հարաբերությունների մասին. խմիչք, ուտելիք, կանայք
Ալկոհոլային զանգը՝ ինձ համար բացառապես մտերիմ շփման ձևաչափ է:
Եթե մենք այժ կանգ առնենք՝ դա կլինի արհեստական: Մենք խմում էինք, երբ փող չկար: Հիմարություն կլինի այժմ չխմելը, երբ այն կա…
Խորովածատունը միակ վայրն է, որտեղ կոտրված դեմքը համարվում է նորմա:
Ես ձեզ սիրում եմ: Եվ անգամ հավանական տրիպերն ինձ չի կանգնեցնի:
Լավ է, երբ կանչում են: Ահավոր է, երբ չեն կանչում: Սակայն ամենից լավն այն է, երբ կանչում են, իսկ դու չես գնում…
ՙԿնոջ և գրքի մեջ կարևորը բաղադրությունն է, ոչ թե ձևաչափը: Անգամ հիմա, կյանքի բազմաթիվ հիասթափություններից հետո, այդ հաստատումն մի քիչ ձանձրալի է թվում: Եվ ինձ մինչև օրս դուր են գալիս միայն գեղեցիկ կանայք:

Տարածել