Սերժ Ավետիքյանը ավարտել է նոր ֆիլմը. Գլխավոր հերոսը Պատրիկ Շենեն է
Մի մարդ, ով կորում է գեղատեսիլ Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում և ում միջոցով էլ հյուսվում են ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանի նոր ֆիլմի դրվագները: Երբ չգիտես դիմացինի լեզուն ու ստիպված ես շփվել, մոլորվել ես, ինչպե՞ս ու ի՞նչ անել. ահա ֆիլմի հիմնական կարմիր թելը:
Հայտնի ռեժիսորը կրկին Հայաստանում է: Նա ավարտին է հասցրել իր նոր ֆիլմի նկարահանումների աշախատանքները: Որոշ դրվագներ նկարահանել է Վայոց Ձորի սահմանին մոտ Խաչիկ գյուղում: Կորած ու դեգերող հերոսն էլ ֆրանսիացի հայտնի դերասան Պատրիկ Շենեն է: Ռեժիսորի հետ նա էլ է այստեղ՝ մասնակցելու «Ոսկե ծիրան» 12-րդ կինոփառատոնին:
«Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի բացման արարողության ժամանակ Սերժ Ավետիքյանը շնորհակալություն հայտնեց նաև ֆիլմի աջակիցներին և հավելեց, որ նոր ֆիլմում առկա են կոմեդիայի տարեր, բայց այդ նույն ժանրով շատ բարդ խնդիրներ են շոշափվում:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան