BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Զինուժ] Սեքսը՝ բանակում․ ինչպե՞ս պահակախմբի զինվո

[Զինուժ] Սեքսը՝ բանակում․ ինչպե՞ս պահակախմբի զինվորին սեքսի ժամանակ բռնացրեց հրամանատարը և խրախուսեց

Սեքսը զինվորականների համար խրախուսելի է և դատապարտելի։ Ընդ որում հավասարաչափ։ Ժամկետայինները ծառայում են հենց սեռահասունացման տարիքում, շատերը նույնիսկ հասունացած, ամուսնացած, մի մասը դրա երազանքով։ Տղաների արգելված հեռախոսներում երբեմն կարելի է բազմաժանր պոռնովիդեոներ գտնել, լուսանկարներ։ Այդ մասին պատմություններ շատ կան, միջադեպեր նույնպես, բախումներ ևս եղել են։ Սակայն այս անգամ կներկայացնեմ ոչ այնքան շարքայինների շարքային հրմշտոցի, այլ զինվորի հետ պատահած սեքսուալ ու ամենաաղմկահարույց պատմությունը։ Սա սերնդեսերունդ փոխանցվող, գիշերային հանգստի ժամին նորեկներին մատուցվող սթորի է, բարի ու զարհուրելի։
Պահակախումբը գիշեր-ցերեկ արթուն է, հերթով քնում են, հերթով հսկում, փոխարինելով՝ ճաշում, վերակարգը ընդունում և հանձնում։ Ավելի տարածված է այս գործընթացին «Կառաուլ» անվանելը։ Զորամասերում հերթապահ պահապախմբի մեկ զինվորը աստիճաններով բարձրանում է, կանգնում այն հարթակին, որտեղից երևում է ամբողջ տարածքը՝ զորամասին մոտեցող-հեռացողը, մեքենաների անցուդարձը։ Նա օրվա ու հատկապես գիշերվա գլխավոր հսկիչն է, առաջին ազդանշանը։ Մյուսները տարբեր կողմերն են աչքի տակ առնում, երկու ժամը մեկ փոխվում տեղերում, քայլում, անծանոթից կամ միմյանցից գաղտնաբառ հարցնում։ Սա կանոնադրային ժամանակացույց է, որը թելադրում է նաև վերևում կանգնածի վարքը, զբաղմունքը և զգոնությունը։
Պահակախմբին չի կարելի քնել։ Նույնն է, ինչ դիրքում, խրամատում ու դիտակետում աչքդ կպցնես, վտանգես քեզ ու մյուսներին։ Զորամասի պահակախումբն էլ այդ միավորի դիրքապահն է, քնեցին, կորցրին զգոնությունը, հակառակորդը կարող է ներխուժել, սպանել, վնասել, հետ դառնալ։ Այդ պատճառով էլ զինվորները նույնպես ուշադիր են, որ որևէ մեկը քնով չանցնի, երկու ժամը պատվով ծառայի, հանձնի վերակարգը զինակցին։ Պահակախմբում քնկոտներ կան, նրանց գրազով քնող են ասում, սակայն նրանք էլ արթուն են, աչալուրջ, գիտեն, սխալվելու դեպքում՝ նկատողություն կստանան հրամկազմից, ամոթանք ծառայակիցներից։ Պատմությունը տարիների ու գուցե տասնամյակների վաղեմություն ունի, մինչդեռ չի մոռացվել ու չի էլ դադարել ծիծաղ տարածել զորանոցներում։
Զինվորը վերևում կանգնելիս, որոշել էր ժամանակն ակտիվ անցկացնել, հսկել զորամասը ու նույն ժամանակ զվարճանալ, աղջիկ էր կանչել իր մոտ։ Պատշգամբ համարելով երկուսով երկար զրուցել էին, ծիծաղել, համբուրվել։ Հենց վերևում էլ որոշել էին կիսել կեսգիշերը։ Սեքսը ընդհատել էր ծառայությունը, զինվորին երանության մեջ գցել, երանությունից դուրս էր հանել հրամանատարը։ Հակառակի նման այդ օրը գնդապետը որոշել էր տնից, որը զորամասի թիկունքում է, դուրս գալ, շրջել տարածքում։ Ձայնի ուղղությամբ գնացել ու բռնացրել էր զույգին, աղջկան դուրս արել, զինվորին հրամայել առավոտյան ներկայանալ։
Հաջորդ օրը զինվորը արձակման տասնօրյա թերթիկ ստացավ։ Խրախուսանք էր։ Հրամանատարը, սեղմել էր երիտասարդի ձեռքն ու ուղարկել տուն։ Սա զորամասի պատմության ամենաանսպասելի նորությունն էր, ընդ որում բոլորի համար։ Զինվորներն էլ, սպաներն էլ պատրաստ էին լսել նույնիսկ ամենախիստ պատիժը, մինչդեռ գնդապետը ազատություն է տալիս ու ժպիտով ճանապարհում։ Զինվորի համար նույնպես սա անակնկալ էր՝ գիշերն ունեցած մղձավանջներից ու սարսափելի երազներից հետո։
Ուղիղ տասը օր անց, նրան տեղափոխեցին գաուբախտ։ Սա նույնպես գնդապետն էր որոշել, երկրորդ տասօրյակը տղան պատիժ կրեց։ Սա սպասելի էր, սակայն զարմանալի արձակուրդից հետո։ Գնդապետն այդ մասին չէր խոսի, ոչ էլ կկիսվեր ենթակաների հետ, եթե չսկսվեին բամբասանքները։ Լուրերը սկսեցին պտտվել, թե հրամանատարին կաշառել են, գումար տվել, տղայի կյանքը փրկել, մինչդեռ որևէ մեկը չի միջամտել։ Իրականությունն այլ է։
Հրամանատարը շաբաթավերջին զորքը շարեց։ Սպայական կազմին կանգնեցրեց ու պատմեց մանրամասները։ Երիտասարդը սեքս էր արել։ Նա այդ պահին պահակախմբում էր, այդ պահին ամենապատասխանատու կետում, ամենավտանգավոր ժամին։ Գնդապետը շարքայինին խրախուսեց առաջին հերթին այն պատճառով, որ երիտասարդը նույնիսկ այդ զբաղված րոպեներին, գլխարկը չէր հանել, հագուստը տեղում էր, զենքը վայր չէր դրել, պահել էր կարգը։ Նույնիսկ ուսից չէր իջեցրել։ Նա զինվոր էր ցանկացած պահի, ցանկացած վայրում։



[Զինուժ] շարքից կարդացեք նաև․



Գաուբախտ ուղարկելու պատճառները հասկանալի էր՝ նա իրավունք չուներ՝ այդտեղ այլ զբաղմունք գտներ, այն էլ այդ ժամերին, այն էլ սեքսով լուսացնել գիշերը։ Հրամանատարը յուրաքանչյուրին էլ տեղեկացրեց ու նաև հրամայեց․ այսուհետև այդ ծառայությանը հետևելու են ավելի խիստ և ուշադիր, յուրաքանչյուրի և հատկապես  երիտասարդների նկատմամբ։
Այսպիսի դեպքեր բանակում խիստ հազվադեպ են եղել, այսօր չկան, չեն լինի, ձևը փոխվել է, վայրը նույնպես։ Հիմա աղջիկ զորամաս բերել անհնար է, հսկողությունն է ուժեղացված և մոդան է թելադրում։ Հիմա օրենքով սահմանված մի քանի ժամ արձակուրդը բավարար է հաճույքների համար։ Կիրակին անցկացնում են մոտակա գյուղում, քաղաքում։ Գումար են հավաքում, զանգում X բաժանորդին, հրավիրում հյուրանոց կամ այդ ծառայությունների համար գործող սենյակ և վերջ։ Վերջում էլ վճարում են, լոգանք ընդունում կույսի հայացքով շտապում ծառայության։
Այս պատմությունը երկու  խորհուրդ ունի՝ արատավոր բարքերից խուսափել ու նաև ցանկացած պարագայում կարգապահ լինել ու հետևողական, հատկապես զենքի նկատմամբ։ Այս շարքից ևս մեկ դեպք հիշեցի, որն իսկապես օրինակ է յուրաքանչյուր զինվորի համար։
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարներից մեկը, տարիներ առաջ, որոշում է անակնկալ այցելել զորամասերից մեկն ու ստուգել իրավիճակը։ Գեներալը իր ենթակա ստորաբաժանում է գնում ոչ թե համազգեստով, այլ քաղաքացիական հագուստով, ոչ թե ծառայողական ջիպով, այլ սպիտակ, կիսամաշ 06-ով։ Մոտենում է ԿՊՊ-ին, ազդանշան անում, որ բացեն դարպասը։ Զինվորը դուրս է գալիս մուտքից, պաշտպանության նախարարին տեսնում գույնը գցում է։ Դանդաղ քայլերով մոտենում է մեքենային, պատվի առնում, վերջում ասում՝ լսում եմ։
Գեներալը հրամայում է բացել դարպասը, զինվորը լռում է, հետո ուժերը կենտրոնացնում, պատասխանում, որ արգելվում է քաղաքացիական անձին ներս մտնել, առավել ևս քաղաքացիական համարանիշով մեքենայով։ Գեներալի հաջորդ բղավոցին, զինվորը պատասխանում է հանգստությամբ ու հաղթողի դեմքով․ պարոն գեներել, ներեցեք, բայց ներս թողնել չեմ կարող, դուք քաղաքացիական հանդերձանքով եք։
Ավելի ուշ, բնականաբար, նախարարը ներս է մտնում, զորամասի հրամանատարի իմացությունից հետո։ Գնդապետի սենյակում զրուցում են, կարևոր հարցերը քննարկում, անցնում են վերակարգի զինվորին։ Գեներալը կանչում է տղային, սեղմում ձեռքը, շնորհակալություն հայտնում գերազանց ծառայության համար և ուղեկցում Ստեփանակերտ։ Այստեղից էլ տղային ուղարկում է տուն, արձակուրդ են տալիս՝ պարտականությունները գերազանց իմանալու և նույնիսկ նախարարի հետ խոսելիս իր և զինվորական ներքին կանոնադրության սկզբունքներին հավատարիմ մնալու համար։
Հաջորդ շաբաթ կարդացեք՝ զորամասի բաղնիքը, որի հսկիչը ադրբեջանի ջոկատների է ոչնչացրել։

Տարածել