BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Աստվածային մարմնավաճառներ ու բեղմնավոր կանայք. Սեք

Աստվածային մարմնավաճառներ ու բեղմնավոր կանայք. Սեքսն ու ամուսնությունը Հին Եգիպտոսում

Հին աշխարհի մարդիկ բնական երևույթների հանդեպ ավելի պարզ ու անկաշկանդ վերաբերմունք ունեին: Հին եգիպտացիներն, օրինակ, չէին ամաչում սեքսով զբաղվել կամ ամենուր բարձրաձայն խոսել այդ մասին: Սեքսը նրանց համար կյանքի անբաժանելի մասն էր, ծննդյան օրվանից մինչև մահ և անգամ դրանից հետո: Այնտեղ անգամ աստվածներն էին բավական «հողեղեն», երբ խոսքը սեքսի մասին էր: Եգիպտական կրոնական տեքստերը լի էին հետերոսեքսուալության, հոմոսեքսուալության, ինցեստի, ինքնաբավարաման մասին մանրամասներով:


  • Ամուսնություն


Տորոնտոյի համալսարանի եգիպտագետ Դանիել Կոլոսն առաջ է քաշում մի տեսակետը, համաձայն որի Հին Եգիպտոսում նախաամուսնական սեռական կապը համարվում էր երջանիկ ընտանիքի հիմնաքարը:

Ասում են՝ երիտասարդ կույս եգիպտուհիները հաճախ միանում էին շրջիկ դերասանական ու համերգային խմբերին, որպեսզի շրջագայությունների ընթացքում առաջին անգամ կենակցեն տղամարդկանց հետ: 


Ու եթե այդ ժամանակ աղջիկը հղիանում էր, ապա նա լքում էր շրջիկ դերասանների խումբը, վերադառնում տուն, որպեսզի համայնքին ապացուցի, որ ինքն օժտված է ծնելու սուրբ ունակությամբ: Ի դեպ, այս կանայք մարմնավաճառներ կամ պոռնիկներ չէին համարվում:
Դավաճանություն

Դավաճանությունը Եգիպտոսում աններելի էր: Դավաճան կանանց դաժանորեն պատժում էին, կարող էին մինչև անգամ մահվան դատապարտել: Միևնույն ժամանակ պատիժն այդքան խիստ չէր դավաճան ամուսիններին կատմամբ: Նրանցից ուղղակի պահանջվում էր ամուսնալուծվել: 2 եղբայրների մասին պատմող եգիպտական հեքիաթում, օրինակ, ամուսնուն դավաճանող կնոջը սպանում են, ապա մարմինը նետում շների առաջ:
Սեքս

Չամուսնացած կանայք ազատ էին զուգընկերոջ ընտրության հարցում: Նրանք անարգել կարողանում էին օգտվել սեքսի բոլոր հաճույքներից` իրենց նախընտրությամբ:

Հին Եգիպտոսում մարմանավաճառները համարվում էին Աստվածների կողմից ուղարկված: Նրանք պատկանում էին հասրակության բարձր դասին, երբեմն՝ նույնացվում որոշ աստվածների հետ:


Եգիպտացի մարմնավաճառներն, ի դեպ, բոլորովին նման չէին այս օրվա մեզ հայտնի թեթև վարքի տեր, փողոցային կանանց: Նրանք առանձնանում էին իրենց գեղեցիկ հագուկապով, տարբերվող make-up-ով: Հիմնականում կրում էին ձկնորսական ցանց հիշեցնող երկնագույն զգեստներ և  թանկարժեք քարերով զարդեր: Շրթունքներն ալ կարմիր ներկով էին ընդգծում,կրծքին կամ հետույքին կրում էին էրոտիկ դաջվածքներ:

Տարածել