Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

Հեշտագույնի 50 երանգները (18+)

Հեշտագույնի 50 երանգները (18+)

«ԽՍՀՄ-ում սեքս չկա և չի էլ լինի»: 1986 թվականի հուլիսի 17-ին, ԽՍՀՄ-ԱՄՆ առաջին հեռուստակամուրջի ժամանակ «Լենինգրադ» հյուրանոցի ադմինիստրատոր Լյուդմիլա Նիկոլաևայի այս հայտարարությունը ցնցեց ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, բայց երկար կյանք չունեցավ: ԽՍՀՄ կործանումից հետո պարզվեց, որ ընկեր Լյուդմիլան սխալվում էր: Միջին վիճակագրական ռուսն այժմ սեքսով է զբաղվում տարվա մեջ 135 անգամ`զիջելով 149 անգամ սեքս անող միջին ամերիկացուն (առաջատարն, իհարկե, սիրառատ ֆրանսիացին է` հեշտանքի տարեկան 152 ակտ ցուցանիշով):
Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում: Այստեղ գործում է սեռական ակտի արևելյան սկզբունքը` «Սերս թաքուն թող մնա» ժողովրդական երգի տրամաբանությամբ:
Գուրգեն,  34 տարեկան, գործարար
- Սեքսով առաջին անգամ զնաղվել եմ, երբ դպրոցական էի: Զտարյուն իտալուհի էր: Թերևս միակ բանն է, որ հիշում եմ: Ամառային արձակուրդին գնացել էի Հռոմ: Ամեն ինչ սկսվեց մեկ համբյուրից ու շարունակվեց միչև լուսաբաց: Չէինք էլ նկատել, թե 2 շիշ գինին ինչպես ենք դատարկել ամբողջ գիշերվա ընթացքում: Ես այդ գիշեր ինձ համար բացահայտեցի, թե ինչ է նշանակում գեղեցիկ իտալուհու հոտը: «Գուչի» էր: Բրենդը հիշում եմ, քանի որ ամեն ինչ կատարվեց իր համարում: Պատահական ծանոթությունը թերևս այդպես էլ մնաց. նույնիսկ նրա անունը չեմ հիշում: Բայց մի բան հստակ գիտեմ. երբ էլ հանդիպեմ իրեն` ամպայման ցանկանալու եմ կրկնել այն, ինչ կոչվում է կրքոտ սեքս:
Վազգեն, 25 տարեկան, ՏՏ մասնագետ
- Ամառ էր: Ես 14-15 տարեկան էի: Գնացել էի գյուղ` հանգստանալու: Տատիենց տանն էի: Իրենց լոգարանը տնից առանձին էր` գարաժի նման տեղ էր: Մի օր առավոտն արթնացա` տանը մարդ չկար: Դուրս եկա բակ` ցոգոլ քաղելու: Բաղնիքի մոտ էր ծիրանի ծառը: Ներսից ձայներ լսեցի: Բաղնիքի նեղ պատուհանից նայեցի` տեսնեմ` հարևանի աղջիկը լողանում է: 19 տարեկան էր: Ինքն էլ նկատեց, որ նայում եմ: Մտածեցի` վերջ, հիմա գոռգոռոցը կգցի, ինձ էլ խայտառակ կանի: Բայց բախտս բերեց: Բաղնիքի կողքին թախտ կար. մերոնք վրան փափուկ դոշակներ էին փռում: Հենց դրա վրա էլ պառկեցինք: Ես հանվեցի, նա թաց-թաց պառկեց կողքիս: Մի րոպե էլ չտևեց: Պարզվեց` կույս էր: Դոշակին էլ արյան բիծ էր մնացել: Ու դրանից հետո ամեն հարմար առիթի դեպքում նրա հետ սեքսով էի զբաղվում: Հետո գնաց Ռուսաստան: Առաջի անգամ մի տեսակ տաք զգացողություն ունեի, հիմա այդպիսի զգացողություն չեմ ունենում:
Արմեն, 25 տարեկան, դերասան
- 16 տարեկան էի, երբ ընդունվեցի թատերական ինստիտուտ: Մի թատրոնում ծանոթ ունեի: Նա օգնեց, որ հենց առաջին կուրսում թատրոնում տեխնիկ աշխատեմ: Այնտեղի հանդեձապահն իր աղջկան հետը թատրոն էր բերում, երևի պրակտիկայի: 18 տարեկան, շատ սիրուն աղջիկ էր: Ամեն օր գործի էինք գալիս, ու զգում էի, որ նա երկար նայում էր ինձ: Տարիքիցս մեծ էի էրևում, ու բոլորն ինձ սիրում էին թատրոնում: Մի օր հանդերձապահը չէր եկել, միայն ինքը եկավ: Էդ օրն էլ թատրոնում մարդ չկար, ես էի եկել մենակ, որ դեկորները դասավորեի: Մեկ էլ տեսա` բեմի անկյունում կանգնած: Հարցերեցի` ինչի՞ ես էկել, ասեց` արի հետևիցս` կհասկանաս: Թեքվեց դեպի խորդանոց, որը տանիքում էր: Բարձրացանք տանիք: Հին, փոշոտ ճամպրուկ կար, շորերը հանեց, դրեց վրան ու ասեց. «Եթե պիտի ուղղակի կանգնես ու նայես, հենց հիմա հագնվում եմ ու գնամ»: Ու դա դարձավ մեր ավանդույթը: Շաբաթը մեկ, երբ թատրոնում մարդ չէր լինում, ես ու նա միշտ «գործ ունեինք»: Ցավոք, մի տարի հետո իր մոր հետ գնաց Ռուսաստան:
Վարդան 23 տարեկան, ինժեներ
- Ընկերոջս ծնունդն էր, ամենափոքրը ես էի` 17 տարեկան էի: Նստած խմում էինք: Դիմացս մի աղջիկ էր նստած: Զգում էի, որ անընդհատ նայում էր վրաս: Մեր հայացքները հանդիպեցին, ու նա աչքով արեց: Դե` հարբած վիճակում` ավանդական տանգոնավելի ճիշտ` իրար գրկած ճոճվելը: Բոլորը պարում էին, ես էլ` իր հետ: Մեկ էլ վիզս համբուրեց: Հանկարծակիի եկա, մի հատ էլ համբուրեց: Պարը վերջացավ, ծխելու պատրվակով դուրս եկա, ինքն էլ` հետևիցս: Ասեց` արի: Գնացինք, նստեցինք իր մեքենան: Ու հենց այնտեղ էլ ամեն ինչ եղավ: Ամենահետաքրքիրն այն էր, որ այդ աղջկա անունն էլ չիմացա ու դրանից հետո չեմ էլ տեսել:

Տարածել