Ամենաանհեթեթ օրենքները սեքսի մասին
Անգլիա
Եթե նախընտրում եք այս տարի ձեր արձակուրդն անցկացնել Անգլիայում, ուրեմն իմացեք` լեգենդար «Բիթլզ»-ի հայրենիքում կան խանութներ, որտեղ ձեզ կսպասարկեն մորեմերկ վաճառողուհիներ: Այստեղ դա թույլատրված է: Բայց մի շտապեք ուրախանալ, որովհետև մերկ վաճառողուհիների հետ ծանոթությունը կամ թեթև ֆլրիտը թանկ կնստի ձեր վրա: Այդ քայլի համար կա՛մ կտուգանեն 180 ֆունտ ստերլինգով, կա՛մ 3 ամիս կանցկացնեք Անգլիայի բանտերից մեկում: Դրան զուգահեռ, Անգլիայում դուք հնարավորություն ունեք սեքսով զբաղվելու բաց երկնքի տակ, եթե իհարկե, համոզված եք, որ ոչ ոք չի տեսնի:
Ամերիկա
Աշխարհի ոչ մի երկրում չկան սեքսուալ կյանքին վերաբերող այդքան հիմար ու աբսուրդի հասնող օրենքներ, որքան ԱՄՆ-ում: Այսպես, ԱՄՆ18 նահանգներում օրենքով արգելված է օրալ սեքսով զբաղվել: Բացի դա, բոլոր նահանգներում չէ, որ կարելի է օգտագործել պահպանակ, հավանաբար այդ նահանգներում ոչ ոք առողջ ու անվտանգ սեքսի մասին չի մտածում;
Վաշինգտոն
Ամենաաբսուրդ օրենքը, որ գոյություն ունի Վաշինգտոնում, սեքսում բացի «միսիոներականից» մնացած բոլոր դիրքերի արգելքն է: Պակաս աբսուրդ չէ օրենքով ամրագրված կենդանիների հետ սեքսով զբաղվելու իրավունքը, իհարկե, կարելի է դա անել միայն 18 կգ-ից պակաս քաշ ունեցող կենդանիների հետ:
Մինեսոտա
Եթե որոշել եք այս ամառ հայտնվել Մինեսոտայում, հիշեք` այնտեղ սեքսով զբաղվել արգելվում է այն մարդկանց, ում բերանից վատ հոտ է գալիս: Վատ հոտերին են պատկանում սոխի, սխտորի և նմանատիպ բույրերը: Բայց սա դեռ ամենազավեշտալի օրենքը չէ, ավելի ծիծաղելի է, որ այստեղ օրենքով թույլատրելի է սեքս անել թռչունների և բանաջարեղեների հետ, կամ դրանց միջոցով:
Այովա
Խորհուրդ չէինք տա այս նահանգ այցելեն գարեջրի սիրահարները: Այստեղ ստիպված կլինեք ընտրել գարեջրի և սեքսի միջև, քանզի այս նահանգի օրենքն արգելում է երկուսի համատեղումը:
Կալիֆորնիա
Կալիֆորնիայում գործող սեռական հարաբերությունների մասին օրենքը վերաբերում է կենդանիներին: Եթե Կալիֆորնիայում գտնվող շունն ու կատուն ցանկանում են իրար հետ սեքսով զբաղվել, անպայման պետք է ունենան տեղական իշխանությունների համաձայնությունը: Իհարկե, մառազմը դեռ գագաթնակետին չի հասել` իրավունքը համապատասխան մարմիններց ստանում են նրանց տերերը, ոչ իրենք:
Բոլիվիա
Բոլիվիան իսկական դրախտ է այլասերված մարդկանց և սեքսուալ էքսպերիմենտներ սիրողների համար: Չէ՞ որ հենց այստեղ է օրենքով խրախուսվում միաժամանակյա սեքսը մոր և դստրերի հետ: Չար լեզուներն ասում են` այդ օրենքն ընդունվել է, երբ բոլիվիացի մի չինովնիկ քնել է միանգամից և՛ մոր, և՛ նրա աղջիկների հետ: Կանայք սկսել են շանտաժի ենթարկել չինովնիկին` ասելով, որ կբացահայտեն իր` մոր և դստրերի հետ համատեղ կապը: Իր անունն ու պատիվը փրկելու համար, վերջինս առաջակել է նման օրինագիծ ընդունել:
Իռլանդիա
Եթե որոշել եք այցելել այս երկիրն, անպայման ճամպրուկում ունեցեք հակաբեռմնավորիչներ և պահպանակներ, որովհետև այստեղ դրանք ձեռք բերելը շատ դժվար է, եթե չասենք` անհնար: Կաթոլիկ խիստ օրենքներով այս երկրում չի թույլատրվում օգտվել հակաբեղմնավորիչներից: Բնականաբար, չի թույլատրվում նաև դրանք վաճառել: Իռլանդիայի իշխանությունների կարծիքով, սեքսը միայն վերատադրողականությունը ապահովելու համար է:
Հունգարիա
Պատրաստվում ենք Հունգարիա՞ մեկնել: Իմացեք` այստեղ սեքսով կարելի է զբաղվել միայն տարտարոս հիշեցնող մթության մեջ, գիշերային ժամերին: Չի թույլատրվում այդ ընթացքում նաև մոմերի, գիշերալամպի կամ բուխարու գոյությունը: Ինչ կարող ես անել, օրենքն օրենք է և պարտադիր է երկրում գտնվող ցանկացած մեկի համար: