JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Սեքս առանց պարտադրանքի. ի՞նչ է նշանակում սեռական հ

Սեքս առանց պարտադրանքի. ի՞նչ է նշանակում սեռական համաձայնության օրենքը

Առաջին հայացքից սեքսի համաձայնության գաղափարը շատ պարզ է. զուգընկերները հարաբերություն են ունենում  ըստ ցանկության և երկկողմ համաձայնությամբ: Բայց վերջին շրջանի աղմկոտ դեպքերն աշխարհում, ինչպես նաև օրինակ #NotOkay ամերիկյան ֆլեշմոբը, ցույց են տալիս, որ  չկա միասնական ու հստակ բնորոշում, թե ինչ է նշանակում համաձայնությունը սեքսում:

Ի՞նչ է համաձայնությունն իրավական տեսանկյունից


Սեքսին համաձայնելու սկզբունքը իրավական տեսք ունի  որոշ արևմտյան երկների օրենսգրքերում, բայց ժամանակի ընթացքում շատ բան է փոխվում: Օրինակ Մեծ Բրիտանիայում սեքսի համաձայնության հասկացություը օրեսնդրորեն ամրագրվել է 2003-ին: Այդ օրենքի 3 բաղադրիչներն են.

  • մարդը, որ ուզում է սեքսով զբաղվել, ուրեմն հասել է որոշակի տարիքի և գիտակցում է իր արարքի հետևանքները,

  • նա անում է դա ինքնակամ, ոչ թե զուգընկերոջ դրդմամբ (այդ թվում նրա, ումից նյութական, իրավական կամ որևէ այլ կախվածություն ունի),

  • նա չի գտնվում ալկոհոլի կամ թմրադեղի ազդեցության տակ:


Սեռաչափահասության տարիքը տարբեր է. Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Նորվեգիայում, Բելգիայում ու Իսպանիայում սեռապես հասուն է  համարվում 16 տարին լրացած քաղաքացին, ԱՄՆ-ում` 16-17, Ֆրանիսիայում` 15, Գերմանիայում, Ավստրիայում, Հունգարիայում, Իտալիայում ու Պորտուգալիայում` 14, Թուրիքայում` 18:  ՀՀ օրենսդրության համաձայն չափահասության տարիքը մեր երկրում նույնպես 18 տարեկանն է:
Կան երկրներ նաև, որտեղ կարևորություն ունի զուգընկերոջ տարիքը: Դա արվում է նրա համար, որպեսզի անչափահասներին պաշտպանի մեծահասկաների ոտնձգություններից, կամ այն դեպքերի համար, երբ անչափահասը ինքնակամ պատրաստ է սեռական ակտին, այդ  պարագյում իրավական պատասխանատվության չի ենթարկվում զուգընկերը: Օրինակ Կանադայում, որտեղ սեռաչափահասության տարիքը 16-ն է, բայց անչափահասները սեքսով կարող են զբաղվել 12 տարեկնաից պայմանով, որ զուգընկերջ հետ տարիքային տրաբերությունը երկու տարին չպետք է գերազանզի:
այստեղ: 

Ինչպե՞ս է սեքսի համաձայնությունը կիրառվում գործանկանում


Սեռական բռնության մասին խոսելիս աշխարհում ավելի հաճախ սկսել են օգտագործել Yes, means yes տերմինը, No, means no-ի փոխարեն: Կալիֆոռնիայում այն նույնիսկ պարտադիր դրույթ է համալսարանական կանոնադրությունում:
Բրիտանական ոստիկանության տեսահոլովակն սեքսին համաձայնության սկզբունքը բացատրում է ավելի մանրամսն.
http://www.youtube.com/watch?time_continue=1&v=oQbei5JGiT8
«Այո, նշանակում է այո» ձևակերպումը ընդգծում է, որ եթե զոհը ուղիղ ձևով չի հրաժարվել կամ չի ընդդիմացել, ապա դա դեռ չի նշանակում, որ համաձայն է «տեղի ունեցողում»: Այդ մոդելը անվանում են «affirmative consent», այսինքն` եթե մարդը  հստակ, բառացիորեն չի ասել որ համաձյան է սեքսի, ցանկացած գործողություն կարելի է համարել բռնություն: Բացի այդ, համաձայնությունը վերջնական չի կարող համարվել, ցանկցած պահի զուգընկերը կարող է փոխել որոշումը: Համոզելու, մանիպուլացիայի, հոգեբականական ճնշման տակ ձեռք բերված համաձայնությունը նույնպես բնռություն է համարվում:

Ի՞նչ է ասում գիտությունը այս հարցում


Գիտնականների կարծիքով մարդիկ անչափահաս են մինչև 25-30 տարեկան հասակը: Ամբողջ ժամանակահատվածը հոգեբանները բաժանել են երեք մասի: Տղաներն ու աղջիկները մինչև 18 տարեկանը անցնում են 2 փուլ՝ նախնական և միջանկյալ: Դրանից հետո 25-30 տարեկանում շարունակվում են հորմոնալ փոփոխությունները, և ուղեղի վերակազմակերպում է տեղի ունենում: Սա առաջացնում է ոչ միայն տրամադրության փոփոխություն, այլև անձի դատողությունների փոփոխություն, ինչը սովորաբար հատուկ է անչափահասներին: Այսպիսով, մարդը ֆիզիկապես և հոգեբանորեն հասուն է դառնում միայն 30 տարեկան հասակում: Կան նաև մասնագետներ, ովքեր անընդունելի են համարում այս տեսակետը:

Տարածել