FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Մերկ ճշմարտություն. Ինչու՞ սեքսն այլևս չի վաճառվու

Մերկ ճշմարտություն. Ինչու՞ սեքսն այլևս չի վաճառվում

8 փետրվարի, Նյու Յորքի նորաձևության շաբաթ` սեզոնի ամենասպասված ցուցադրությունն  է. Calvin Klein ընկերության կրեատիվ տնօրենը ներկայացնում է իր դեբյուտային հավաքածուն։ Պոդիումին են տղամարդ և կին մոդելները՝ նույնատիպ հագուստով. նեղ և ուղիղ կտրվածքով տաբատներ, մինչև կոկորդը կոճկած վերնաշապիկներ, գեղեցիկ կարված վերարկու։ Ինչ-որ պահի հայտնվում են աղջիկ և տղա, որոնք հագած են միանման սվիտերներ՝ թափանցիկ շիֆոնե ագուցումներով, որի տակից երևում է մերկ կուրծքը։ Ամենևին ապշեցուցից չէ մերկությունը, այլ այն, որ երկու դեպքերում էլ սեքսուալ շահագործման ակնարկ չկա և նույնիսկ հիշատակություն։ Դիզայների նպատակը պրովոկացիան չէ, այլ համոզիչ ցուցադրությունն է. սեքսն այսօր նորաձևության մեջ մարքեթինգի գլխավոր գործիքը չէ։
Երբ սեքսը դարձավ սովորական երևույթ, այն դադարեց լինել հետաքրքիր։ Սա նշանակում է, որ ապրանքանիշը էրոտիկ քողի տակ վաճառելն այլևս արդյունավետ չէ։ Դրա փոխարեն հիմա ավելի ակտուալ թեմաներն են, օրինակ, սոցիալական սուր հարցերը։ Այսպես, ֆեմինիզմն արդեն վերցրել է Dior մատիտները, Nike –ը (ընկերության թողարկած վերջին տեսանյութը դրա վառ ապացույցն է) և  Prabal Gurung-ը։ Céline, The Row и Lemaire բրենդները առաջ են տանում այն գաղափարը, որը կինը ինքուրույն էակ է, նա կառուցում է կարիերա և կարող է լինել ուժեղ ու անկախ մարդ, այլ ոչ թե լինի սեռական ցանկությունների առարկա։ Այլ կերպ ասած, սեքսուալությունը դադարել է լինել վաճառքի լոկոմոտիվը և բրենդներն ստիպված են լսարանի հետ փնտրել հաղորդակցության նոր ուղիներ։

Նույնիսկ ժամանակակից փոփ-մշակույթի կարևոր գործիչների՝Քիմ Քարդաշյանի և Քայլի Ջեների իմիջը համեմատած American Apparel-ի գովազդային արշավի հետ, հուզմունք չեն առաջացնում։ Նույնիսկ Balmain-ի կամ RobertoCavalli-ի պես բրեդներ կան, որոնք մինչև հիմա էլ չեն հրաժարվել փիառի այդ տեսակից, սակայն հիմա նրանք չեն բղավում դրա մասին։
The Fashion Law-ում հրապարակված հոդվածի հեղինակներն համարում են, որ սեքսը միշտ կվաճառվի։ Գործնականում այն ամբողջովին չի վերացել բրենդների գովազդներից, պարզապես ձևերն են փոխվել. ավելի քիչ ագրեսիվ և անմիջական, ավելի քիչ արհեստական և ցուցադրական։ Վերցնելով Playboy նոր համարը, որը նորից հրապարակում է մերկ կանանց լուսանկարներ։ 2017-ին խմբագրությունը շապիկին տեղադրել էմեր կրծքով մոդելի, սակայն նրա կերպարը ոչ մի ընդհանրություն չունի տասը տարի առաջ չազանացվածէրոտիկայի հետ։
Calvin Klein-ի գովազդային նոր արշավը, որն ստեղծել է կրեատիվ տնօրեն Ռաֆ Սիմոնսը, ամբողջությամբ սեքսուալ չես անվանի. նկարներում ժամանակակից արվեստի թանգարանում երիտասարդներ են՝ ջինսով և պարկանման անդրավարտիքով, որտեղ զգայականը քիչ չէ արտահայտված, եթե համեմատենք 1990-ականների սկանդալային նկարների հետ։ Սակայն նրանց սեքսուալությունը առաջին պլանում չէ. փոփ-մշակույթում սեքսի պատկերն այսօր ավելի մարդկային և ճշմարտացի է։ Ժամանակակից գնորդը չի ցանկանում, որպեսզի բրենդերը հենվեն բացառապես նրա ռեֆլեքսների վրա։ Հիմա նոր ու տարբեր ուղիներ փնտրելու ժամանակն է։  

Աղբյուրը

Տարածել