«ՇԱՐՄ»-ի 1/4 ոսկեդարը. Անկախության շարմոթերապիան
Դժվար է պատկերացնել, որ «ՇԱՐՄ»-ն արդեն 25 տարեկան է: Անկախ նրանից` երբևէ մասնակցել կամ հետևել եք ՈՒՀԱ-ին, թե ոչ, գիտեք, թե ինչ է նշանակում ՇԱՐՄ հապավումը (թեև կարծում եմ ավելի դժվար է գտնել նրանց, ովքեր չգիտեն), թե ոչ, ընկերությունը դարձել է նորանկախ Հայաստանի մշակութային ֆենոմեն: «ՇԱՐՄ»-ը կարողանացավ պիոներ լինել միանգամից մի քանի ոլորտներում: ՇԱՐՄ-ականները (այսօր նրանք ոչ միայն ու ոչ այնքան 90-ականների ՈՒՀԱ ակումբի տղաներն են, որքան հենց պրոդյուսերական ընկերության աշխատակիցները) պնդում են, որ իրենք միայն մեկ մասնագիտական ձեռագիր ունեն. «ՇԱՐՄ»-ն ամեն ինչ անում է որակով և լավ: Իհարկե, դա չի նշանակում, որ ընկերությունը չի ունեցել դժվար ժամանակներ և չի ունեցել ձախողված նախագծեր: Ուղղակի այստեղ նույնիսկ սխալը համարում են ձեռքբերում. չէ՞ որ դա փորձ է, որից կարելի է սովորել: 25 տարի անց էլ «ՇԱՐՄ»-ն ալիքի վրա է: Ավելին, ընկերության վերջին նախագիծը հաստատեց նրա դիրքը. «ՇԱՐՄ»-ը գլխավոր խաղացող է հայկական կինոինդուստրիայում: «ՇԱՐՄ»-ի «Կյանք ու կռիվ» ֆիլմը ընկերության ռեզյումեում նոր էջ է բացում: Ընկերությունը նախկինում նկարահանում էր կոմերցիոն ֆիլմեր, կոմեդիաներ, հիմա ապացուցեց, որ կարող է ներկայացնել լուրջ ֆիլմ` ծանր թեմաներով, հուզիչ սցենարով, նոր դերասաններով: «ՇԱՐՄ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանի հետ մեր զրույցը ընկերության հոբելյանի առիթով է:
Կարդա նաև
Newmag-ը հայերեն է հրատարակել խաղաղաշինության ոլորտի ամերիկահայ մասնագետ Հրայր Պալեանի «Անավարտ խաղաղություն» գիրքը (թրեյլեր)
«Մի՛ վախեցիր»-ը՝ 20 տարի անց. գրքի և ֆիլմի քննարկում ստեղծագործական թիմի հետ (լուսանկարներ)
Գոնկուր Հայաստանի 2025-ի հաղթողը լիբանանցի գրող Շարիֆ Մաժդալանիի «Անուններն արքաների» վեպը (լուսանկարներ)
Newmag-ը Արմենիայի եթերում ներկայացրել է «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկար» հուշագրությունը (տեսանյութ)