BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Շիրակը գնաց կտրուկ քայլի. ակումբը դուրս է գալիս առ

Շիրակը գնաց կտրուկ քայլի. ակումբը դուրս է գալիս առաջնությունից

Ի՞նչ է ասում Շիրակը
Ակումբում ունեն հստակ դիրքորոշում` ՀՖՖ-ն Շիրակի միավորները նվազեցնելու իրավասություն չունի. «ՀՖՖ բոլոր պաշտնոատար անձիք չեն կատարում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը և նվազեցրել են Շիրակի միավորները մրցաշարային աղյուսակում և չեն վերականգնել աղյուսակը, ինչը անխուսափելիորեն զրկում է ակումբին իրավական ճանապարհով իր իրավունքների պաշտպանությունից»,- ասված է հայտարարության մեջ:
Գյումրիի ակումբը պահանջում է ՀՖՖ նախագահի, ինչպես նաև ամբողջ աշխատակազմի հրաժարականը։  Շիրակը առաջնություն կվերադառնա միայն ՀՖՖ նոր կազմ ձևավորվելուց հետո։
Ինչո՞ւ ՀՖՖ-ն չի կատարել դատարանի որոշումը
Մինչև ՀՖՖ-ին դատարանի որոշման մասին տեղեկացնելը, «Շիրակի» միավորներն արդեն նվազեցվել էին: Ստացվում է, դատարանի որոշման պահանջը կատարելն իրավաբանորեն անհնար էր և ժամանակավրեպ. «Դա ուղղակիորեն կխախտեր Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի մասնակիցներ «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան» և «Բանանց» ֆուտբոլային ակումբների իրավունքները, քանի որ որոշման կատարման արդյունքում այդ թիմերն արդարացիորեն բարելավել են իրենց դիրքերը մրցաշարային աղյուսակում»:



Կարդացեք նաև.



Ստացվում է, որ...
Սա մեծ սպառնալիք է հայկական ֆուտբոլի համար: Առանց այն էլ, մեր ներքին առաջնությունը կազմված է 6 թիմից, եւ եթե Շիրակը հաստատակամ որոշել է հեռանալ, ապա ստացվում է բակային առաջնություն: Չցանկանալով վիրավորել եւ հարգանք ունենալով ԲԽ-ին մասնակցող ակումբների նկատմամբ, 5 թիմով առաջնությունը պարզապես ծիծաղելի է:
Պաշտոնապես, չեմպիոնն Ալաշկերտն է: Նրանց են հանձնել ոսկե մեդալները, գավաթը: Այլ հարց է, դա վաստակա՞ծ չեմպիոնությունն է, թե՞ Շիրակինն է: Հայաստանի չեմպիոնի տիտղոսը կշարունակի մնալ Ալաշկերտի մոտ, քանի դեռ Շիրակը գործին չի միջամտել միջազգային ատյանում եւ ստացել աջակցությունը: Ակուբն իրավունք ունի որոշումը բողոքարկել Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում: Բայց այլ հարց է, արդյոք պատրաստվո՞ւմ է գործը հասցնել Շվեյցարիա: Եթե ոչ, ապա Շիրակը հայկական ֆուտբոլ կվերադառնա ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս ղեկավար կազմի հեռանալուց հետո:



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել