JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

50+6. Բալլադ 1 զույգ կոշիկի մասին

50+6. Բալլադ 1 զույգ կոշիկի մասին

50+6: Այս համարի կոշիկի տիրոջը ԳՈՒՄ-ի շուկայում լավ գիտեն: Արշալույսը տարին մեկ անգամ այստեղ ստանդարտից դուրս կոշիկ է պատվիրում: Հսկա ոտքերով հսկան աչքի է ընկնում ամեն ինչով: 2 մ 30 սմ հասակ, 135 կիլոգրամ քաշ: Իր կյանքի ընկերուհուն փնտրող 26-ամյա երիտասարդի համար շատ ավելի դժվար է 56 համարի կոշիկ գտնելը: Նախընտրում է տեղական արտադրանքը, չնայած երբեմնարտասահմանից են ուղարկում: Բայց Արշալույսին մտահոգողը ոչ միայն կոշիկ գտնելն է, այլև կոշկակարի վերաբերմունքն ու կոշիկի գինը: Մեկ զույգի համար վճարում է 30 հազար դրամ:
- Ես տարվա մեջ մեկ անգամ եմ կոշիկ առնում. թանկ է նստում վրաս: Կարելի է այդ գնով 2-3 զույգ առնել բայց ես մեկն եմ առնում,- նեղսրտում է Արշալույսը:
Լինում են դեպքեր, որ սպորտային կոշիկներ են ուղարկում ընկերներն ու բարեկամները: Երբ բասկետբոլի մարզումների էր գնում, թիմի մարզիչը արտասահմանից սպորտային կոշիկներ էր բերել տալիս: Դրանք կրում է արդեն մի քանի տարի: Որակից շատ գոհ է.
- Եթե հայկականը համեմատենք դրսի ապրանքի հետ, մի քիչ անորակ է:
«Չինար բոյ» ունենալը Գրիգորյանների ընտանիքում ժառանգական է: Արշալույսի ծնողներն ու եղբայրներն էլ բարձրահասակ են: Բայց նա բացառիկ է: Հայաստանի ամենաբարձրահասակ տղան սովոր է դժվարություններին: Համբերատարությամբ ու ինքուրույն հաղթահարում է բոլոր խոչընդոտները:
- Գիտեմ, որ բոլոր երկրներում ամենաբարձրահասակ մարդկանց պետությունը հնարավորության սահմաններում օգնում է, անգամ մեքենա են նվիրում,- երազանքին տրված՝ խորհրդածում է Արշալույսը:
Հագուստի հարցը հեշտ է. կա´մ արտասահմանից են բերում, կա´մ էլ կարում է: Մեծ դժվարությամբ, բայց վերջապես կարողացել է աշխատանք գտնել: Արտակարգ հասակով երիտասարդն արդեն 5 ամիս աշխատում է արտակարգ իրավիճակների նախարարության Արարատի մարզի փրկարար ջոկատում: Անկեղծանում է` բարձրահասակ լինելն էլ մի բան չէ: Անգամ մեքենայի մեջ նորմալ չի տեղավորվում: Չնայած սեփական մեքենա չունի, բայց պատրաստվում է արդար քրտինքով առնել արտասահմանյան որևէ մեքենա.
- Սովետական ավտոների մեջ ընդհանրապես չեմ տեղավորվում: Պիտի ջիպ լինի, որ կարողանամ նստել: Բայց դրական բան էլ կա իմ բոյի մեջ. մարդկանց կարողանում եմ օգնել: Ասենք՝ մի րոպեում փոխում եմ վառված լամպերը:

Տարածել