Կոշկավոր ինքնություն. Երևանի սոցիալական դիմանկարը
Աբու Հասանի մաշիկները պատուհաս էին դարձել իր և ամբողջ քաղաքի համար։ Մոխրոտիկը մեծ փառքի հասավ առեղծվածային կոշիկի շնորհիվ: Կոշկավոր կատվին պետք էր միայն մեկ զույգ ճտքավոր կոշիկ՝ արքային համոզելու և իր տիրոջը հարստություն ու սեր պարգևելու համար։ Կոշիկը գրեթե կպած է մարմնին։ Քաղաքի, մայթերի, ճանապարհների մասին գիտի ամեն ինչ։ Ամենից շատ է ենթարկվում մոդայիկ փոփոխություններին։ Կոշիկն ինքնության կարևորագույն մասնիկ է։ Անկախ մարդու սոցիալական կարգավիճակից, կոչումից, պաշտոնից ու տարիքից՝ ոտքերի դիրքը և կոշիկները շատ բան կարող են ասել նրա մասին: Դրանք ցույց են տալիս անհատի դերը հասարակության մեջ։ Դրանցով է մարդը քայլ անում դեպի հանրություն: Երբեմն կոշիկը կարող է ուժ և ինքնավստահություն հաղորդել մեկուսացած կամ ամաչկոտ մարդուն, երբեմն` շեշտել նրա պրոգրեսիվ կամ հստակ բնույթը։ Զույգերը կամ ընկերները, համադրելով իրենց կոշիկները, փորձում են հավատարմություն դրսևորել։ Նկատելի են դառնում ոչ միայն ճաշակը, այլև գենետիկ նմանություններն ու ընտանեկան դաստիարակությունը։ Ո՞վ է շեշտում գենդերային հիերարխիան, և ո՞վ է դրան ավելի հանգիստ վերաբերվում։ Եվ այսպես` Երևանի սոցիալական դիմանկարը՝ ներքևից։
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)