BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[մոնոլոգ] Անի Թովմասյան (Շպռոտ). Չգիտեի, որ մարդը

[մոնոլոգ] Անի Թովմասյան (Շպռոտ). Չգիտեի, որ մարդը կարող է ուղղակի խենթանալ կարոտից

սեր


Ամբողջ կյանքում ուզում եմ հասկանալ, թե ինչ է սերը: Ու ամեն տարի մի նոր բան եմ բացահայտում: Նախկինում գիտեի, որ եթե սիրում ես, պետք է նաև դրա դիմաց ստանաս: Հետո հասկացա, որ իսկական սերը պետք է տաս ու ոչնչի չսպասես: Բայց դա շատ դժվար է: Պետք է այնքան հասուն լինես, որ կարողանաս սիրել անմնացորդ ու չսպասես, որ դիմացինդ վերադարձնի: Շատ կցանկանամ զգալ այն սերը, որի մասին գրքերում եմ կարդում: Սերն ինձ համար կարևոր զգացմունք է, որ այդքան էլ չեմ ստացել փոքր ժամանակ, որովհետև իմ ընտանիքում գործով են ցույց տվել ու ոչ խոսքով: Ու դրա պակասը մինչև այսօր զգում եմ: Կցանկանայի, որ ծնողներս ավելի շատ արտահայտվեին: Ես զգում էի, որ ինձ սիրում են, բայց շատ կուզեի, որ արտահայտվեին բարձրաձայն: Ես միշտ սեր եմ փնտրում: Տարբեր սերեր կան: Ինձ համար ամենամաքուր սերը մայրիկիս սերն է իմ նկատմամբ:

ինչ կասեն մարդիկ


Չեմ կարող ասել, որ մարդկանց կարծիքն ինձ համար նշանակություն չունի, չնայած երբեմն ասում են. «Դե՛,Շպռոտն ո՞ւմ կարծիքը պետք է հաշվի առնի»: Իրականում ինձ համար շատ կարևոր է մարդկանց կարծիքը: Իհարկե, հարազատներիս, մորս կարծիքն ինձ համար ամենակարևորն է, նաև այն մարդկանց կարծիքը, որոնց շատ հարգում ու վստահում եմ: Բայց վերջում միշտ անում եմ այն, ինչ սիրտս է թելադրում: Բացասական կարծիքներից շատ նեղվում եմ, դրականներից` երեխայի պես ուրախանում: Որքան մեծանում եմ, ինձ համար այնքան կարևոր է դառնում մարդկանց կարծիքը: Երբ հայտնի ես, կարծիքները շատ են լինում, կողմնորոշվելը դժվար է լինում: Բայց ավելի թեթև ես ապրում, երբ մարդկանց կարծիքն այդքան կարևոր չէ քեզ համար:

դավաճանություն


Փորձում եմ չդավաճանել ընկերության մեջ, տղամարդ-կին հարաբերություններում: Շատ լուրջ եմ վերաբերվում դրան. ես ընկերությանն ավելի խորն եմ նայում, քան որոշ մարդիկ` իմ շրջապատում: Ու երբ ընկերություն եմ անում, միշտ ասում եմ՝ արջի ընկերություն մի՛ արա, որովհետև ընկերությունը շատ արժեքավոր բան է: Կան մարդիկ, որ ընկերության մեջ դավաճանությունն այդքան շատ չեն կարևորում: Ես շատ պահանջկոտ եմ հավատարմության հարցում: Ինքս շատ հավատարիմ եմ թե՛ իմ տղամարդուն, թե՛ իմ ընկերներին: Եթե իմ ընկերը իրեն նեղություն չի տալիս հանուն ինձ, ինձ համար դա դավաճանություն է: Ես կարող եմ այդ մարդուն հանել իմ կյանքից, որովհետև ես իմ իսկական ընկերոջ համար կմեռնեմ, պահանջում եմ նույնն էլ իմ հանդեպ: Ես ինքս ինձ էլ չեմ դավաճանում. հավատարիմ եմ իմ բեմական կեցվածքին: Որ օրն ինքս ինձ դավաճանեմ, ինձ չեմ հարգի: Բայց շատ անգամ, երբ հավատարիմ եմ մնում ինքս ինձ, շատերն ինձ չեն հարգում:
կարոտ
Չգիտեի, որ կա կարոտ, և որ մարդը կարող է ուղղակի խենթանալ կարոտից: Միացյալ Նահանգներում ապրելն ու նաև մենակ լինելն է ստիպում կարոտել: Մեր ընտանիքում մենք շատ կապված ենք մորաքույրերով, քույրիկներով: Շատ-շատ եմ կարոտում ընտանիքիս անդամներին, ընկերներիս, ամենալավ երևանցուն ու նույնիսկ ամենավատ հայաստանցուն: Ամեն ինչն եմ կարոտում: Կարոտում եմ նույնիսկ ինձ հայհոյողներին: Առաջ չարանում էի, այսօր կարոտն ինձ դարձրել է ավելի բարի մարդկանց նկատմամբ: Հետաքրքրիր զգացում է կարոտը, նաև տհաճ, որովհետև տանջվում ես, երբ կարոտում ես:

արդեն վարժվել ենք


Ես չեմ սիրում խոսել «մենք»-ով, որովհետև ես սովոր եմ խոսել միայն իմ մասին: Չեմ սիրում քննադատել, ոչ էլ վարժվել: Ես չեմ կարող վարժվել: Ո՛չ մարդուն կարող եմ վարժեցնել, ո՛չ էլ կենդանուն: Նույնիսկ իմ կատվին չեմ վարժեցնում, բացարձակապես չեմ տանջում խեղճին: Չի կարելի: «Վարժեցնել» բառն ինձ համար շատ վատ բառ է: Ես աշխատում եմ, որ ինձ չվարժեցնեն: Բայց կան վատ սովորություններ, որոնց երևի թե վարժվում ես:

ուժեղ անհատականություն


Զոհաբերությունների շնորհիվ է մարդ դառնում ուժեղ: Երբ կորուստ ես ունենում, սկսում ես պայքարել, իսկ պայքարն ավելի է ուժեղացնում մարդուն: Բայց նաև շատ բաներ ես կորցնում: Երբ դառնում ես ուժեղ մարդ, դադարում ես նրբազգաց լինել, կոպիտ ես դառնում, շատ անկեղծ ես լինում, որը հաճախ ցավ է պատճառում դիմացինիդ, կոպտանում ես: Ուժեղ լինելն ունի իր լավ և վատ կողմերը: Ես կցանկանայի ուժեղ չլինել, բայց հնարավոր չէ ունենալ կյանքի փորձ ու չլինել ուժեղ:

newmag #76

Տարածել