BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

#SideProfileSelfie. մեծ քթերի ֆլեշմոբը համացանցում

#SideProfileSelfie. մեծ քթերի ֆլեշմոբը համացանցում դառնում է պոպուլյար

Ֆլեշմոբի նախաձեռնողը բրիտանացի լրագրող Ռադհիկա Սնգհանին է: #SideProfileSelfie հեշթագով իր պրոֆիլի նկարն է տեղադրել ցանցում ու կոչ արել կոտրել «Մեծ քթերի տաբուն», կարծրատիպ, որը շատ կանանց կյանքն է վերածում դժոխքի:
Ռադհիկայի համար բնության պարգևը դարձել էր իրական մղձավանջ: Բայց ժամանակի ընթացքում նա սկսել է սիրել իր «թերությունն» ու այն դարձրել է առավելություն: Սոցիալական չելենջի հարյուրավոր մասնակիցները նույն ապրումներն են ունեցել, հիմա`  #SideProfileSelfie –ի միջոցով նրանք փորձում են կոտրել կարծրատիպերը:
«Այնքան ես թեթևանում: Այլևս չես թաքնվում պրոֆիլից լուսանկարող ֆոտոխցիկներից, ցույց ես տալիս երեսդ այնպիսին, ինչպիսին` կա: Ես շատ եմ ցանկանում, որ հնարավորինս շատ կանայք ու աղջիկներ ունենան այս զգացումը, կիսվեն իրենց լուսանկարներով ու սկսեն սիրել իրենց մեծ քթերը»:
Ֆլեշմոբի մասնակիցներից շատերն արդեն հիմա շնորհակալական նամակներ են գրում Ռադհիկային` իրենց քթերով հպարտանալու առիթ ստեղծելու համար:
[embed]https://twitter.com/IamSarahDuffy/status/966349373092302848[/embed]
[embed]https://twitter.com/ot4reunion/status/966371774878375936[/embed]
 
[embed]https://twitter.com/juliewi60221855/status/966206137115738113[/embed]
 
[embed]https://instagram.com/p/Bff_EczFnKI/?utm_source=ig_embed[/embed]

ANTIPRIUNIL

Տարածել