BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ֆրենկ Սինատրա. 13 հետաքրքիր փաստ 100-ամյակի կապակց

Ֆրենկ Սինատրա. 13 հետաքրքիր փաստ 100-ամյակի կապակցությամբ

«Ամենավատ բանը, որ կարելի է անել կնոջ աչքի առջև՝ հորանջելն է» Թավշյա ձայն, ջենթլմենի կեցվածք, անզուգական գանգստերական շտրիֆներով ոճ, բառացի կանացի ցուցակի տեր, ինը Գրեմիի, 2 «Օսկարի» և 2 «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր ՝ ամերիկյան մշակույթի «ամենասվինգային» երևույթ Ֆրենկ Սինատրան ծնվել է այս օրը` մեկ դար առաջ։
1. Երբ Ֆրենկին փոքր տղա էր, հասկացավ, որ պաշտում է երաժշտությունը։ Սկսեց երգել փողոցներում, շուրջբոլորը հավաքել մարդկանց բազմություն: Նրա ընկերներն այդ «համերգների» ժամանակ «մաքրում էին» երաժշտասերների գրպանները։
2. Տղաները Ֆրենկիին հարգում էին, աղջիկները` սիրում։ Ցածրահասակ, կապուտաչյա երիտասարդը հակառակ սեռին գերում էր իր հմայքով և խարիզմայով, իսկ դեմքի սպիները «խոսում էին» քրեական կյանքի մասին։ Իրականում վնասվածքները նա ստացել էր մանկաբարձուհուց, երբ մայրը մեծ չարչարանքով լույս աշխարհ էր բերում ապագա աստղին։
3. Ֆրենկին մյուսներից միշտ տարբերվել է իր կիսագլամուրային ու կիսամաֆիոզ ոճով։ Նա մտերմիկ կապեր ուներ մաֆիայի բոսերի հետ և սիրում էր ջազ երգիչներին, հատկապես՝ Բինգ Քրոսբիին, որի պես էլ գլխարկ էր կրում։
4. Սինատրան երգում էր այնպես, ինչպես լսում էր։ Նա այդպես էլ չսովորեց կարդալ նոտաները։ Անգամ Նույնիսկ վատ լսողություն ուներ, որի պատճառով բանակ չտարան։ Տարիներ անց Սինատրան կծեծի մի լրագրողի, որը կգրի, թե երգիչը պարզապես հուսափել է բանակից։
5. Սինատրայի կատարումները ողողեցին ռադիոեթերը, հեռուստաշոուներն ու հեռուստաֆիլմերը։ Բայց 40-ականներին` իր ստեղծագործական ճգնաժամի փուլում, նրան փրկեց ակտիվ կինոկարիերան։
6. Մաֆիոզ Սեմ Ջիանքանան Սինատրային օգնում էր հաստատվել շոուբիզնեսում, խզել էր տալիս անցանկալի պայմանագիրը, հոլիվուդյան կինոստուդիայի հետ նորն էր կնքում, պրոդյուսերներին և ստուդիայի շեֆերին «համոզում էր» աջակցել Սինատրային։ Այդ ամենը տեղ է գտել Մարիո Պյուզոյի և Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» ֆիլմաշարում: Սինատրան դարձավ գրքային և էկրանային Ջոննի Ֆոնթեյնի նախատիպը։
7. Սինատրան ցուցակ ուներ, որտեղ նշված էին հոլիվուդյան բոլոր գեղեցիկ դերասանուհիների անունները։ Առաջին իսկ ֆիլմի նկարահանման ավարտին, ցուցակի բոլոր անունների առջև «պլյուսներ» էին դրված։ Երգիչը անգամ բանտ էր նստել ամուսնացած կնոջ հետ կապի մեջ մտնելու մեղադրանքով (մի ժամանակ դա քրեորեն պատժելի էր)։
8. Կնամոլ Ֆրենկը նաև ընկերուհիներ ուներ, որոնց հետ պարզապես մտերիմ էր: Ջուդի Գարլենդի և Մերիլին Մոնրոյի հետ նրա հարաբերությունները յուրահատուկ էին։ Երբ Ջուդիին հյուրանոցային համարում ծեծել էին, Ֆրենկը փաստաբաններ ու ոստիկաններ ուղարկեց նրա մոտ։ Մոնրոյին Քենեդիների հետ է ծանոթացրել հենց Սինատրան, երբ զբաղվում էր Ջոն Ֆ.-ի նախընտրական քարոզարշավով։
9. Հոլիվուդյան ամենաշքեղ, տաղանդավոր և հայտնի դերասանուհիներից մեկը՝ Ավա Գարդները, 6 տարով դարձավ Սինատրայի կինը։ Սակայն մինչև դա նրանց կապը սկանդալային էր. երգիչը արդեն ամուսնացած էր։ Մամուլի ճչացող վերնագրերով, վեճերով և անընդհատ իրար հաղթելու ցանկությամբ էլ զույգը ապրեց այդ տարիները։ «Գրողը տանի, ես գիտեի, որ նա ամուսնացած է... Բայց նա այնքան գեղեցիկ էր այդ բարակ, տղայական դիմագծերով, վառ կապույտ աչքերով և անդիմադրելի ժպիտով», - հիշում էր դերասանուհին:
10. Ֆրենկը նաև դերասանուհի Միա Ֆերոուի ամուսինն էր: Նա իր կնոջից մեծ էր ուղիղ 30 տարով: Ընկերներին ասում էր, թե ընտրել է «հիմարիկի, որին կխաբի այնքան, ինչքան կցանկանա»։ Ընդամենը մեկ տարի անց նրանք բաժանվեցին։ Երբ տարիներ անց Ֆերոուն ամուսնացավ Վուդի Ալենի հետ, և ռեժիսորը նրան դավաճանեց իրենց իսկ որդեգրած աղջկա հետ, Սինատրան իր նախկին կնոջն առաջարկեց «կոտրել այդ տականքի ոտքերը»։
11. Սինատրային կարող էին զանգահարել գիշերվա ցանկացած ժամի և կանչել խաղատուն։ Երբ մաֆիոզ ընկերների կազինոներում չափից դուրս հաջողակ հաճախորդները ահռելի գումարներ էին շահում, Ֆրենկը ներկայանում էր և երգում էր այնքան, մինչև հաճախորդները տանուլ կտային` սևեռվելով լեգենդար երգչի ռեպերտուարի վրա։
12. Միայն Սինատրան է, որ Հոլիվուդի փառքի ուղու վրա 3 աստղ ունի՝ որպես երգիչ, կինոդերասան և հեռուստաաստղ։
13. Բալի կարամելի փոքրիկ տոպրակ, վիսկիի շիշ, վառիչ և մատանի, որի վրա փորագրված է «Երազանք». այս ամենը թաղված է արտիստի հետ։

Տարածել