#74. Սիրուշո. Իմ երգերում կան ուղերձներ, որոնք քաղաքականացված մարդը կարող է քաղաքական համարել
Սիրուշոն հայկական էստրադայի արքայադուստրն էր՝ աստղային ընտանիքից սահուն անցնելով նախագահական ընտանիք: Այդ պատճառով դեռ երիտասարդ տարիքից նա սովոր է տալ հարցազրույցներ, ուշադիր լինել խոսքի հանդեպ, զգուշավոր՝ արտահայտություններում և միշտ փակ՝ անձնական հարցերում: Քաղաքականապես կոռեկտ է միշտ, դիվանագիտորեն է պատասխանում: Ոմանց նա կարող է նույնիսկ ձանձրալի թվալ, բայց մյուս կողմից՝ Սիրուշոն իր և իր շրջապատի օրինակով գիտի աստղային երկարակեցության գաղտնիքը՝ սակավախոսությունը: Լռել կարողացող աստղերի մասին սովորաբար ավելի շատ տարածվում են միֆեր ու ասեկոսեներ, քան փաստեր: Միֆերը երբեմն ցնդում են, ասեկոսեները՝ հերքվում կամ անտեսվում:
Հոլիվուդյան կանոններով, աստղը, այնուամենայնիվ, անհասանելի էակ է: Սիրուշոն՝ նույնպես: Մեր զրույցը, որ մեկ ժամից ավելի տևեց, իր նոր ալբոմի մասին է, որը թողարկվում է վեցամյա դադարից հետո: Այդ ընթացքում երգչուհին հասցրել է երկու տղա ունենալ, մեկ հիթ և մի քանի տեսահոլովակ: Հատուկ այս հարցազրույցի համար հրավիրվել է նաև երաժշտագետ Ալիսա Քալանթարյանը: Նա առաջինն է լսել Սիրուշոի նոր ալբոմը:
Լուսանկարները՝
PAN photo - Վահան Ստեփանյան
Վարո Ռաֆայելյան
Արամ Կիրակոսյան
Ոճաբան՝ Արմեն Գալյան
Դիմահարդար՝ Ագա Քանքանյան
Վարսահարդար՝ Սեդրակ Ղամբարյան
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)