Սկանդալային հայր, բայց լավ գործակալ. ո՞վ է Նեյմար Սանթոսը և ինչպես իր երեխային դարձրեց թոփ աստղ

Ձմեռային տրանսֆերային պատուհանի բացվելուն պես, մամուլը գրեց Պարի Սեն Ժերմենից Նեյմարի հեռանալու մասին: Իհարկե, այստեղ ոչ միայն առաջին պլան է գալիս ֆուտբոլը, նաեւ փողերը: Դրանցով ամբողջությամբ զբաղվում եւ դրանք տնօրինում է նրա հայրը:
Մամուլը նույնպես թիրախավորել է Նեյմար Սանթոսին, որը ֆուտբոլիստի գործակալն է, սակայն անցած գիշեր Նեյմարը լուսանկար հրապարակեց՝ այդպես լրագրողներին եւ ֆուտբոլային հանրությանն ակնարկելով, որ վստահում է հորը:
-Միայն մի մարդ կա, որ մեծ ազդեցություն ունի ինձ վրա, հայրս է: Նրա ազդեցությունն ինձ վրա շատ ա վելի մեծ է, քան որևէ մեկինը կամ որևէ այլ բանինը:
Սա մեջբերում է newmag-ի հրատարակած «Պարի Սեն Ժերմենի» բրազիլացի գերաստղի անկասելի վերելքը. Նեյմար» գրքից: Այնտեղ բրազիլացի ֆուտբոլիստը պատմում է իր սկանդալային տրանսֆերների մասին, որոնք անցել են հոր ձեռքի տակով: Ինչպես Սանթոսից գնաց Բարսելոնա, Բարսելոնայից՝ Պարի Սեն Ժերմեն: Ինչպես այդ ընթացքում ստեղծեց անձնական բրենդն ու ինստագրամում դարձավ պահանջված գովազդային դեմք: Ի դեպ, 2020-ի հունվարի դրությամբ՝ գովազդային մեկ գրառման համար նա ստանում է 425 հազար ֆունտ:
Իր որդու տրանսֆերներից Սենյոր Նեյմարը 112 մլն եվրո է վաստակել 6 տարում:
- 2011թ. – 10մլն եվրո (Բարսայի հետ նախնական համաձայնություն»
- 2013թ. – 40մլն եվրո (Բարսայի հետ պայմանագրի կնքում)
- 2016թ. – 26մլն եվրո (Բարսայի հետ պայմանագրի երկարաձգում)
- 2017թ. – 36մլն եվրո (Պարի Սեն Ժերմենի հետ պայմանագրի կնքում)

Լուկա Կայոլի
7800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև

Սպասե՛ք նոր փառատոնի. Newmag հրատարակչությունն ու Skill ընկերությունը կնքեցին գործակցության հուշագիր (լուսանկարներ)

10 միտք New York Times-ի բեսթսելլեր «Մարմինը ամեն ինչ հիշում է» գրքից (տեսանյութ)

Տեղի ունեցավ Տիգրան Հայրապետյանի գրական ժառանգության վերջին հատորի շնորհանդեսը (լուսանկարներ)

Newmag-ը ներկայացնում է քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի 5-րդ հատորը՝ «Վերջին աշունը» (թրեյլեր)
