FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Թվային «դիետա». 4 քայլ 28 օրում կյանքը հավասարակշռ

Թվային «դիետա». 4 քայլ 28 օրում կյանքը հավասարակշռելու համար

Մենք արթնանում ենք սմարթֆոնի զարթուցիչից, գնում ենք սիրելի խմբի համերգին ինստագրամում շատ դիտվող վիդեոյի համար, մտերիմ ընկերների հետ հանդիպումներն էլ ֆեյսբուքյան check-in-ի և լուսանկարի համար են: Ժամանակն է կանոնակարգել թվային «սննդակարգ»-ի՝ գաջեթներից և տեխնոլոգիաներից կախվածությունը:
Մենք հետևում ենք մեր սննդակարգին, սահմանափակում ենք քաղցրը՝ բազմահարկ շենքը ոչ թե բեռնատար վերելակով, այլ աստիճաններով բարձրանալու համար: Նույնն է տեխնոլոգիաների դեպքում, փոքր սահմանափակումնեը կբացեն նոր հնարավորություններ՝ կսովորեք նկատել այն ամենը, ինչը մնում էր աննկատ:

Քայլ 1: Խորհեք


Հարցրեք ինքներդ ձեզ.

  • Առաջանո՞ւմ է ցանկություն վերցնել սմարթֆոնը կարևոր հանիպման կամ խոսակցության ժամանակ:

  • Արթնանո՞ւմ եք սմարթֆոնի էկրանին նայելով:

  • Ընտանիքի անդամների հետ նույն սենյակում եք, բայց զրուցելու փոխարեն տարվա՞ծ եք գաջեթներով:


Երբ հարցերից գոնե մեկի պատասխանն  «այո» է, հավանաբար տեխնիկայի պատճառով աչքաթող եք անում «ավելի կարևոր» բաներ: Ամենակարևորը  ժամանակին խնդիրը նկատելն ու լուծելն է: Տեխնոլոգիաների դեմ պայքարելու փոխարեն նրանց հետ խաղաղություն հաստատեք:
«Պետք չէ ատել սմարթֆոնը,  փոստը կամ վեբ-ծառայությունները. պարզապես պետք  չէ  նվիրվել տեխնոգիաներին, դրանք պետք է ծառայեցնել մեզ». -Դենիել Սիբերգ (լրագրող, «Թվային դիետա» գրքի հեղինակ, ԱՄՆ)

Քայլ 2: Դետոկսիկացիա


Թվային դիետան սկսելու ամենահարմար ժամանակը հանգստյան օրերն են: Ամեն ինչ սկսվում է դետոկսիկացիայից: Գնահատեք խնդրի մասշտաբը: Խնդրեք  վստահելի մեկին փոխել ձեր գաղտաբառերը բոլոր ակտիվ հաշիվներում: Որոշ ժամանակ սմարթֆոնով միայն զանգահարեք, առանց sms-ների: Օրը մեկ անգամ   ստուգեք էլ. փոստը: Պասիվ ցանցային կյանքի մասին պատմեք ընկերներին, եթե նրանք ձեզ ինչ-որ բան ունեն ասելու, գրելու փսոխարեն թող զանգահարեն:
Դետոկսիկացիան ամենադաժան, բայց արդյունավետ փուլն  է: Պայքարեք ինտերնետ մտնելու ցանկության դեմ: Ինչո՞ւ եք անընդհատ օգտվում սմարթֆոնից՝ պատասխանեք անկեղծ:

Անկեղծ պատասխանից հետո եղանակը կստուգեք ոչ թե հեռախոսով, այլ պատշգամբ դուրս գալով:

Քայլ 3: Ֆիլտրում 


Սմարթոնը գրպանից հանո՞ւմ եք ժամը նայելու համար: Լավ կլինի ժամացույց գնեք: Չեք կարողանում ինքնակառավարել ձեզ, ինտերտետ ժամանակը կվերահսկի  RescueTime ծրագիրը: Այն ամեն օր կհետևի ձեր ցանցային կյանքին:
Նայեք ձեր շուրջը. որքան խղճալի տեսք ունեն շրջապատի մարդիկ, որոնք քայլում են ծուռ վզով, գլուխները սմարթֆոնների մեջ:     

Մի պատասխանեք այն նամակին, որ ծանուցումից արթնացել եք գիշերը 2-ին: Ինքներդ որոշեք՝  երբ ստուգել էլ.փոստը: Լավ կլինի բոլոր դիվայսները հեռացնեք անկողնուց. գնեք զարթուցիչ:

Քայլ 4: Կենդանացում


ժամանակ գտեք ընկերների հետ հանդիպման և «պարզունակ» խոսակցությունների համար: Երբ ընկերը պատմում է իր խնդիրների մասին, նա կարեկցանքի և ուշադրության կարիք ունի, ոչ թե  ժամանակ առ ժամանակ սմարթֆոնից պոկվող տմտբացնող գլխի:
Դուրս եկեք փողոց, ձգվեք, սմարթֆոնը դրեք գրպանում, զգացեք քամին, օդում տարածված բույրեը, լսեք  քաղաքի ձայնը: Մի վախեցեք օֆֆլայն լինելուց, հաճույք ստացեք իրական կյանքից:

Տարածել