[ 2017-ի բյութի թրենդները ] Սեզոնի պահանջը` ծխոտ և կատվի աչքեր
Վերջին տարիներին այդքան նորաձև «սմոքի այզը» այս սեզոնին մեծացնում է թույլատրելի երանգների քանակը: Ծխոտ աչքերը կարող են լինել ոչ միայն սև, նաև այլ երանգների: Չնայած բոլոր գույներով էլ կարելի է ստանալ սմոքի էֆեկտը, բայց դիմահարդարների մեծ մասը խորհուրդ է տալիս սահմանափակվել մոխրագույն, շագանակագույն ու սև երանգներով:
2017-ի մյուս տենդենցը «կատվի աչքերն» են: Գիշատիչ կատվազգիի հայացք ստանալու համար պետք է սլաքներ անել, այս դեպքում` ավելի ագրեսիվ ու վառ: Լայն սլաքների ծայրերը պետք է ավելի բարձր լինել, քան սովորաբար են: Օգնության կհասնեն նաև տարբեր ստվերաներկերը, դրանց միջոցով նույնպես կարելի է ստանալ կատվի հայացք: Դիմահարդարները ցուցադրությունների ժամանակ առաջարկում են կատվի աչքեր ստանալու տարբեր տարբերակներ:
Այս սեզոնի նորությունն այն է, որ ոճաբանները թույլ են տալիս կատվի աչքերի կամ «սմոքի այզ» վառ դիամահարդարման հետ օգտագործել նաև փայլուն կամ վառ շրթներկեր, նախընտրելի են` գինու երանգները, կարմիրն ու շագանակագույնը: Իհարկե, վառ շուրթեր ու աչքեր ունենալու դեպքում, պետք է խուսափել վառ այտերից:
Կարդա նաև
Տեղի ունեցավ Աշոտ Հայրունիի «Եվրոպային սպասելիս» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Սերունդներ հարաբերությունների, ծնողների և զավակների կապի ու մանկական տրավմաների մասին՝ լատվիական երեք գրողի գործերում (տեսանյութ)
Newmag-ը ներկայացնում է Գուրգեն Պետրոսյանի «Իրավունք առանց պատրանքների» գիրքը (թրեյլեր)
Signature Club․ Newmag-ի գրական համայնքն ազդարարում է նոր գրաշրջանի մեկնարկը (թրեյլեր)