Հեղափոխություն հայկական ֆուտբոլում. ովքե՞ր են նորերը եւ ո՞վ կլինի մարզիչը
Ինչպե՞ս ընտրվեց Վանեցյանը
Նախքան ՀՖՖ արտահերթ համաժողովը բարձրագույն խմբում հանդես եկող ակումբները վստահություն էին հայտնել միակ առաջադրված թեկնածուին։ Նոր պաշտոնում նա ընտրվեց 24 կողմ, 0 դեմ եւ 0 ձեռընպահ ձայնով: ՀՖՖ արտահերթ ժողովին ներկա էին ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի ներակայացուցիչներ, լեգենդար ֆուտբոլիստ Դավոր Շուկերը, ժողովը վարում էր ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մինասյանը: Վանեցյանը համատեղելու է ԱԱԾ տնօրենի եւ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնները: Անցած ամիսներին ամբողջությամբ ծանոթացել է հայկական ֆուտբոլի խնդիրներին եւ նախանշել է դրանք լուծելու ճանապարհները:
Մարզիչ չունենք
Բայց հավաքականում առաջնային է գլխավոր մարզչի հարցը։ Վարդան Մինասյանը սեպտեմբերի 21֊-ին հրաժարական տվեց։ Այն փուլում, երբ ազգային հավաքականն Ազգերի լիգայի խաղարկությունում պատրաստվում է շատ կարեւոր հանդիպման Երեւանում։ Անկախ նրանից, թե ով կլինի հավաքականի ղեկին, Վանեցյանը վստահեցրեց, որ ընդհանրապես չի միջամտելու մարզչի գործունեությանը. հավաքական հրավիրվող ֆուտբոլիստներին որոշելու է միմիայն մարզչական շտաբը:
« Հավաքականի նոր մարզչի մի քանի թեկնածուներ կան, եւ՛ Հայաստանից, եւ՛ արտասահմանից: Հիմա անուններ չեմ տա, բայց շատ շուտով՝ երկու֊-երեք օրից հայտարարելու ենք ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը»
Թեկնածուներ՝ ունենք
Հայաստանի գործող իշխանությունն ու նորընտիր նախագահը լավ հարաբերություններ ունենք ԱԱ ֊1998-ի չեմպիոն, արմատներով հայ Յուրի Ջորկաեֆի հետ։ Հիմնականում նրա անունն է շրջանառվում։ Բայց օրերս մամուլում հայտնվեց հին ու ծանոթ անուն. խոսքն Ալբանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջիանի դե Բիազիի մասին է։ ՀՖՖ֊-ն հիմա բանակցություններ է վարում իտալացի մասնագետի հետ։
Կարդացեք նաև.
Անփառունակ խաղ եւ սպասելի արդյունք. Վարդան Մինասյանի պարզաբանումը
Սկանդալային հարսիկի արկածներն ԱՄՆ-ում. ինչո՞ւ տուգանվեց Սերենա Ուիլյամսը
5 պատճառ, թե ինչու պետք է գնել «Ռոնալդու» գիրքը
Կարեւոր ծրագրեր
Թիրախային է լինելու ֆուտբոլը մարզեր հասցնելը։ Այս գործընթացին զուգահեռ, Հայաստանում գործող ակումբների սեփակատերերի հետ Վանեցյանը քննարկելու է կանանց թիմեր ստեղծելու գաղափարը։ ՀՖՖ նոր նախագահը շարունակելու է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գործում Ռուբեն Հայրապետյանի կիսատ թողած աշխատանքը:
Առաջին փոփոխությունը
Հավաքականի խաղերի տոմսերի գները փոփոխված կլինեն սկսած առաջիկա խաղից. ամենաէժան տոմսը նախկին 4000 դրամի փոխարեն կլինի 1000 դրամ:
Դեմ կոռուպցիային
Պայմանավորված խաղերն ու կոռուպցիան առանձնակի հսկողության տակ են լինելու: Այդ գործում օգնելու է ոչ միայն ազգային անվտանգության ծառայությունը, այլեւ արտահերթ ժողովում ընտրված 16 հոգանոց նոր գործկոմը:
Ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահը կարճ ժամանակ է խնդրում բոլոր հարցերում հստակություն մտցնելու համար։