Սոցիալական ցանցերի առաջընթացի նոր դարաշրջանը․ թիրախավորված մարքեթինգ
Գրեթե բոլոր սոցիալական ցանցերում եվ հարթակներում գրանցվել եւ պրոֆիլներ ստեղծելն այսօր անվճար է: Յուրաքանչյուր վճարովի գովազդային ակցիա, որտեղ որոշել եք ներդրումներ կատարել, համեմատաբար ավելի էժան է` քան մարքեթինգային մարտավարության մյուս տարբերակները: Լինել շահավետ՝ բացարձակ առավելություն է, քանի որ դուք կարող եք տեսնել` ներդրումներից ստացված հասույթը եվ պահպանել բյուջեն այլ մարքեթինգային եւ բիզնես ծախսերի համար:
Supergeo՝ ճշգրիտ հարված թիրախին
Supergeo-ն պայմանական գովազդը դարձնում է իրականության տարր: Օրինակ, Մոսկվայի Ռուբլյովկայում, գյուղատնտեսական ապրանքների իրացումը սպառողների շրջանում հիմնականում տեղի է ունենում SuperGeo-ի միջոցով: Սա իրական «բում» է տեղական բիզնեսի համար, այն նաև հաճախորդների ներգրավումն է Supergeo-ի ֆունկցիաների հիման վրա, երբ գովազդն ավելի նպատակային է, կոնկրետ շրջանի եվ կոնկրետ տան համար: Օգտագործողը ստանում է գովազդ, որը համապատասխանում է իր աշխարհագրական դիրքին, եւ գովազդատուն ունենում է հավատարիմ լսարան: Supergeo կարելի է ստեղծել նաեվ ամենալայն հարթակներում`Ֆեյսբուքում, myTarget-ում, Яндекс.Аудитории—ում, ВКонтакте-ում: Mail.Ru Group-ը 2015-ից հնարավորություն է տալիս geotargeting իրականացնել իր myTarget գովազդային հարթակում:
ՏՏ աշխարհից կարդացեք նաև․
- Ինչպե՞ս «բռնել» հաքերներին. hին ու բարի հետապնդում թվային տեխնոլոգիաներով
- WannaCry. «լացող» վիրուսի հետևանքներն ու դասերը
- Facebook-ի արհեստական ինտելեկտը պատահաբար ստեղծել է սեփական լեզուն
- Սոց․ցանցերի այլընտրանքը․ ինչպե՞ս են Իրանում փորձում պայքարել Telegram-ի դեմ
- Ինտերնետի ստեղծող. «Ես չկամ «Twitter»-ում, «Facebook»-ում, «Instagram». դրանք չեն պաշտպանում իմ անհատական տվյալները
Twitter՝ գեոլոկացիայի գործիք
Մարդը կրեմ-բրյուլեից․ այդպես են անվանում Կերտիս Կիմբալային Սան-Ֆրանցիսկոյում, որը նրբագեղություն է փոխանցում անցնելով շրջանից շրջան: Բայց ինչպես իմանալ նրա տեղը, եթե չկա համապատասխան առեվտրի կետ: Իհարկե, դա հնարավոր է իրականացնել Թվիթերի միջոցով: Կերտիս Կիմբալը մեկ տարվա մեջ ավելի քան 12 000 բաժանորդ հավաքեց: Նա գիտի, որ իր բիզնեսի մեծ մասը մարդկանցից է կախված, որոնք իրեն հետեվում են Թվիթերի միջոցով: Քանի որ Թվիթերը միակ հնարավորությունն է իմանալու նրա տեղը օրվա ընթացքում: