Սոֆի Լորեն.10 ասույթ-սիրույթ-սոֆույթ
1. Գեղեցկությունն այն է, ինչ զգում ես ներքուստ, և դա արտահայտվում է քո աչքերում:
2. Ջահելությունը մի շատրվան է, որը բխում է քո մտքից, քո տաղանդից, քո և քո սիրելիների կյանքը դեպի լավը փոխելու քո ձիրքից:
3. Սեռական գրավչությունը կիսով չափ այն է, ինչ, իրոք, ունես, և կիսով չափ՝ այն, ինչ մարդիկ կարծում են, թե ունես:
4. Երբեք չեմ ճգնել մոռացության տալ անցյալի ցավոտ հուշերը: Չեմ հասկանում նրանց, ովքեր ձգտում են թաքնվել իրենց անցյալից: Այն ամենը, ինչի միջով անցնում ես, քեզ դարձնում է այն, ինչ կաս:
5. Կնոջ զգեստը պետք է լինի փշալարով ցանկապատի պես: Այն պետք է ծառայի իր նպատակին՝ չխանգարելով գեղեցիկ տեսարանին:
6. Կնոջը ոչինչ առավել չի գեղեցկացնում, քան հավատն ու վստահությունը, որ ինքը գեղեցիկ է:
7. Եթե չեք արտասվել, Ձեր աչքերը գեղեցիկ չեն լինի:
8. Սպագետին ավելի է հեշտ է ուտել, եթե այն կլանեք փոշեկուլի պես:
9. Երբ մայր եք, երբեք միայնակ չեք: Դուք միշտ, թեկուզ մտովի, Ձեր զավակների հետ եք: Մայրը միշտ 2 անգամ է մտածում՝ իր և իր երեխայի համար:
10. Հայելու առջև հարդարվող կինն արտիստ լինելու հրաշալի շանս ունի. դիմահարդարման արվեստի շնորհիվ ավարտին կարող է հասցվել այն, ինչը բնությունն անավարտ է թողել: