Տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի «Ով» երգի հայերեն տարբերակի հեռուստապրեմիերան (տեսահոլովակ, տեսանյութ)
Newmag հրատարակչությունը Արմենիա հեռուստատեսության հետ գործակցությամբ ներկայացրեց Շառլ Ազնավուրի, ժամանակին ֆրանսիայում մեծ աղմուկ բարձրացրած Qui երգը: Հայերեն այն թարգմանաբար նշանաում է «Ով»: Երգը ֆրանսերենից թարգմանել 1 Սամվել Գասպարյանը, ով նաև հրատար
Երգի ու տեսահոլովակի պրեմիերան տեղի ունեցավ Newmag Winter Fest-ին :Հոգեթով ու հուզիչ այս ստեղծագործության բառերը հայերեն է թարգմանել Սամվել Գասպարյանը: «Ո՞վ» երգի նոր՝ հայերենը հնչում է Սոֆի Մխեյանի կատարմամբ: Պատասխանատվությունը մեծ էր, քանի որ իրեն քչերն են այս ոճով լսել ու տեսել. «Ես շատ ուրախ եմ, որ ինձ բաժին է հասել հենց այս ստեղծագործութունը, պետք է ասեմ, որ օրիգինալը չէի լսել, ու երբ լսել եմ, շատ հավանել եմ: Թարգմանված տարբերակն ուղարկվեց ինձ, ու ես միանգամից այո պատասխանեցի»:
Երգչուհին խոստովանեց, որ մի փոքր մտավախություն ուներ, թե ինչպես ֆրանսերենից հետո կհնչի հայկական տարբերակը, քանի որ մեղեդին գրվել է ֆրանսերեն տեքստի հնչողությամբ. «Երբ ինձ ուղարկվեց թարգմանված տարբերակը, այքնան գեղեցիկ էր, այնքան սեր, կիրք զգացմունք ու էմոցիա կար թարգմանության մեջ»:
Ազնավուրն այս երգը գրել է 60-ականներին: 1963-ին լույս տեսավ նրա «Qui» ձայնասկավառակը: Այս երգը մեծ ճանաչում ունեցավ նաև նաև իսպաներեն ու իտալերեն կատարումների շնորհիվ: «Ով»-ն Ազնավուրի 3-րդ հայերեն վերածնված երգն է Newmag-ում: Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է. «Խնդիրը հետևյալն էր, ստանալ ոչ թե տեսահոլովակ, այլ երգի վիզուալիզացիա, որը կուղեցկի Սոֆիի ստեղծագործությանը, որը հայերերն թարգմանությամբ է»:
Այս նախագծի երաժշտական պրոդյուսերը Մարտին Միրզոյանն է: Յուրաքանչյուր անգամ նա յուրովի է մոտենում աշխատանքին՝ հաշվի առնելով երգչի ձայնային ու ոճային առանձնահատկությունները. «Ես այն երջանիկներից եմ, որ առիթ եմ ունեցել շփվել Ազնավուրի հետ, լսել նրա մոտեցումները հենց ստեղծագործությունների վերաբերյալ: Ասում էր, որ չեմ սիրում, երբ նմանակում են ինձ: Նրա յուրաքանչյուր ստեղծագործություն այնքան շատ ասելիք ունի, որ հնարավոր է ամեն մի կատարողի համար հենց իր մոտեցմամբ էլ ներկայացնել»:
2021-ից երաժշտական այս նախագծի մտահղացումը հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանինն է, գլխավոր հովանավորը հայ-ֆրանսիական Ամունդի Ակբա ընկերությունն է:
Կարդացեք նաև
- [Նոր երգ, նոր տեսահոլովակ] Newmag Winter Fest-ին տեղի կունենա Շառլ Ազնավուրի «Ով» երգի հայերեն տարբերակի պրեմիերան (տեսանյութ)
Կարդա նաև
Ջերմ ու հաճելի միջավայրում Քրիստինա Սիմոնյանը ներկայացրեց իր փիլիսոփայական ֆանտաստիկ վեպը՝ «Արևի ընծաները» (լուսանկարներ)
Տեղի ունեցավ Քրիստինա Սիմոնյանի «Արևի ընծաները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag & Friends ծրագրով ներկայացնում ենք Քրիստինա Սիմոնյանի «Արևի ընծաները» գիրքը (թրեյլեր)
«Սուպերհաղորդակցվողներ» գրքի հեղինակ Չարլզ Դահիգը ողջույնի խոսք է հղել հայ ընթերցողին (տեսանյութ)