Ի՞նչ է կատարվում Հարավային Կորեայում և ինչո՞ւ այն հայտնվեց համաշխարհային մամուլի և ցույցերի էպիկենտրոնում
Հարավային Կորեայում քաղաքական երկրաշարժ սկսվեց, երբ նախագահին մեղադրեցին մտերիմ ընկերուհուն պետական գաղտնիքներ տրամադրելու մեջ: Նախագահ Պակ Կին Հեն թույլ է տվել իր մտերիմ ընկերուհի Չհվե Սուն Սիլին քաղաքական լուրջ խնդիրներ լուծել` չունենալով որևէ պաշտոն: Բայց նախագահին պաշտոնանկ անելու գլխավոր պատճառը եղել է այն, որ նախագահի ընկերուհին գումարներ է խլել գործարարներից ու հսկայական ընկերություններից սեփական ֆոնդը ֆինանսավորելու համար:
Սա Հարավային Կորեայի պատմության մեջ նման առաջին դեպքն է, հանցավոր խմբի պարագլուխներ լինելու մեջ դատախազները կասկածում են նախագահի երկու օգնականներին: Նրանք ձերբակալված են:
Բայց չնայած դրան, նախկին նախագահի կողմնակիցները դուրս են եկել փողոց ու բողոքել պաշտոնանկությունը հաստատող Սահմանադրական դատարանի որոշման դեմ: Զոհվել է առնվազն 2 մարդ: Նախագահը չի ընդունում իր մեղքը, բայց արտահերթ ընտրության օրն արդեն հաստատված է:
Կարդա նաև
Newmag-ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրել է բուլղարացի գրող Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարան» վեպը (տեսանյութ)
«Հույս ունեմ շուտով այցելել Հայաստան». Լուչիանո Վերնիկեն տեսաուղերձ է հղել հայ ընթերցողներին (տեսանյութ)
«Գիրք կարդալը դիմադրության ձև է». Գեորգի Գոսպոդինովը դիմել է հայ ընթերցողին
«Լեգենդների վերադարձը». Newmag Summerfest 2026-ը միավորեց գրքերը, սպորտն ու հազարավոր ընթերցողներին (լուսանկարներ)