JAMNEWS, ՄԻԽԱՅԻԼ ՇԵՒԵԼՅՈՎ, ՎԼԱԴԻԿԱՎԿԱԶ
2017թ. ապրիլի 9-ին Հարավային Օսիայի բնակիչները որոշում էին՝ առայժմ քանի նախագահ իրենք կունենան՝ 5, թե՞ դեռ կմնան 4-ը: 1992թ. անկախության հռչակման պահից հետո միմյանց փոխարինել են Թորեզ Կուլումբեգովը, Լյուդվիգ Չիբիրովը, Էդուարդ Կոկոյտին և գործող նախագահ Լեոնիդ Տիբիլովը, որը որոշեց մնալ երկրորդ ժամկետով: Այդ որոշումը մերժելու կամ դրան հավանություն տալու խնդիրը դրված էր ավելի քան 50 հազար ընտրողների վրա հենց Հարավային Օսիայում, Մոսկվայում, Աբխազիայում և Հյուսիսային Օսիայում: Որպես Լեոնիդ Տաբիլովին այլընտրանք՝ իրենց առաջարկում էին հարավօսական խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովը և այնտեղի Պետանվտանգության կոմիտեի (КГБ) աշխատակից Ալան Գագլոևը:
«Երկխոսություն վարորդների հետ»«Երկու հայացք մեկ երթուղայինից»
«Արդյո՞ք մեզ պետք է սպորտային օդուժ»
«Մասնավոր ընտրությունների շուրջ ԿԸՀ ծրագրերի մասին (այն չէ, ինչի մասին դուք եք մտածում. խոսքն իրենց ընտրությունների մասին է, որը նախատեսվում է 2017թ. աշնանը)»
Այն, որ Հարավային Օսիան նախագահ է ընտրում, կարելի էր իմանալ միային «Օր օրի ետևից» խորագրից, որտեղ մանր տառատեսակով հաղորդվում էր, որ դրանց կհետևեն Ռուսաստանի, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներ:
Հարավային Օսիայում սպասվող ընտրությունների մասին նյութերի առատությամբ Հյուսիսային Օսիայի հեռուստատեսությունը և կայքերը մեծապես չէին տարբերվում տպագիր թերթերից:
Վլադիկավկազի փողոցները հաստատում էին, որ այդ իրադարձությունը քաղաքի բնակիչներին միանգամային անտարբեր է թողել: Արտաքին գովազդային պաստառների, կամ գոնե ցանկապատկների վրա ամրացված թռուցիկների քանակությունը ձգտում էր բացարձակ զրոյի: Եվ հաջողությամբ հասնում էր այդ ցուցիչին:
Գլխավորը
Գլխավորը, ինչպես բոլորն են հասկանում, իհարկե, խնձորի այգիները, մանկաբարձական կետերը, քրեական զենքը և անգամ գողացված միլիոնները չեն: Նախագահների ամենածանրակշիռ փաստարկը իրենց ձեռքը սեղմած հայտնի անձիք են:
Այս մրցարշավում գործող նախագահ Տիբիլովը մրցապայքարից դուրս է: Նա իր ակտիվում ունի 4 նախագահ Պուտին (այսինքն, իր նախընտրական սեղմագրում ունի նախագահ Պուտինի 4 լուսանկար), վարչապետ Մեդվեդև, Ռուսական ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլ և դիրիժոր Վալերի Գյորգիև (բոլորն էլ մեկ օրինակով, որպեսզի ոչ մեկ չնեղանա):
Նախագահ Բիբիլովը դրան կարողացել է պատասխանել միայն Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոյի լուսանկարով և նրա հետ հանդիպման մասին հաղորդագրությամբ:
Մնացած ամեն ինչ Լեոնիդ Տիբիլովի և Անատոլի Բիբիլովի մոտ նույնն է՝ երեխաներ, մարզիկներ, վետերաններ, գեղարվեստական ինքնագործունեությամբ զբաղվող արտիստներ:
Օկտյաբրսկի թաղամաս
«Ղեկավար դառնում է նա, ում ձեռքը Պուտինը սեղմում է»: Նման քաղաքական դիտարկմամբ 2017թ. ապրիլի 9-ին հանդես է եկել հարավօսցի ընտրող Ստանիսլավը: Դա տեղի է ունեցել Հյուսիսային Օսիայի Պրիգորոդնի շրջանի Օկտյաբրսկի թաղամասում, որտեղ տեղակայված էր հանրապետության 3 ընտրատեղամասերից մեկը:
http://www.youtube.com/watch?v=mMdXIU4NtKY
Տեսանյութտը՝ Թամարա Ագկացևայի
Ընդ որում, պետք է նկատել, ընտրություններն այստեղ վատ էին կազմակերպված: Ընտրողների փաստաթղթերի ստուգումն այնպես էր արված, որ կերօրվա ժամը 12-ին ընտրատեղամասի մուտքի մոտ կուտակվել էր շուրջ 300 մարդուց բաղկացած ամբոխ (ընտրողների բարձր մասնակցությանը չի խանգարել անձրևոտ և քամոտ եղանակը): Այն կառավարելու համար անհրաժեշտ եղավ ոչ միայն ոստիակնների, այլև ՕՄՈՆ-ի ներկայությունը: Ընտրատեղամասի դիմաց կանգնած էր մեքենա՝ ձերբալկալվածներին, թերևս ամենաակտիվ ընտրողներին, տեղափոխելու համար:
Ստանիսլավը մինչև վերջ չէր կարողանում կողմնորոշվել՝ ում է ընտրելու՝ Բիբիլովին, թե Տիբիլովին (Գագլոևի տարբերակը նա անգամ չէր քննարկում՝ պնդելով, որ նրա հաղթանակի համար ուրախ կլինեն միայն տեղի քրեականները):
Իր ընտրությունը նա պատրաստվում էր կատարել անմիջապես քվեախցիկում:
Եվ նա հակված էր նախագահ Տիբիլովի կողմը: Ոչ թե նրա նկատմամբ մեծ համակրանքից ելնելով, այլ այն պատճառով, որ նրա մրցակից Բիբիլովի կողքին կանգնած էր նախկին նախագահ Էդուարդ Կոկոյտին: Որի օրոք Ստանիսլավին մերժել էին Հարավային Օսիայի քաղաքացիություն տալ՝ հիմնավորելով, որ նա ունի Ռուսաստանի քաղաքացիություն: «Ես նրան ասում եմ՝ դու ինքդ էլ Ռուսաստանի քաղաքացի ես: Իսկ նա ինձ՝ հա բա ո՜նց»,- մեկնաբանում է Ստանիսլավը իր ընտրությունը: Իր պատմությունը, նա, իհարկե, ավարտում է շատ անսպասելի: «Թող Պուտինն էլ հիմա որոշի»:
http://www.youtube.com/watch?v=8gnTny-mr8s
Ով է որոշում
Պուտինն էլ, հնարավոր է, որոշի այս ընտրությունների ելքը: Բայց աղոտ զգացողություն կա, որ նա դա կանի վերջին անգամ: Ոչ թե այս կոնկրետ Պուտինը, այլ ցանկացած արտաքին ուժ՝ ինչպես Հարավային, այպես էլ Հյուսիսային Օսիայի նկատմամբ:
25 տարին սերնդի կենսական շրջանն է: Մեր դեպքում՝ վերջին խորհրդային սերնդի: Նրանց փոխարինելու են գալիս միանգամայն այլ մարդիկ, կյանքի այլ փորձով և այլ արժեքներով: Եվ նրանք այլ կերպ կվարվեն այնպիսի հասկացությունների հետ, ինչպիսիք են պետական ինքնիշխանությունը և ընտրական գործընթացը:
Անսպասելեորեն այդ նույն կարծիքն են հայտնել Վլադիկավկազում հանդիպած երկու միանգամայն տարբեր զրուցակիցներ՝ հայտնի հրապարակախոս Լեոնիդ Կոչիևը և երիտասարդ ՏՏ-մասնագետ Սոսլան Տաբուևը: Նրանք երկուսն էլ կարծում են, որ 2017թ. ապրիլին մենք հետևում ենք Հարավային Օսիայում վերջին իներցիոն, հետխորհրդային ընտրություններին: Նոր սերունդը կպահանջի և՛ նոր առաջնորդներ, և՛ նոր գաղափարներ:
Հ. Գ.Շատ ցանկալի է, որ Հարավային Օսիայի հաջորդ ընտրությունների գլխավոր լուրը լինի վախից ազատումը: Որպեսզի Ստանիսլավը և 2017թ. ապրիլի 9-ին Պրիգորոդնի շրջանում ընտրատեղամասի մոտ հավաքված բոլոր մյուսները չվախենան հայտնել իրենց անունները և խոսել տեսախցիկի առաջ: Սկզբի համար:Զարինա Խաչիրովան ծնվել է Ցխինվալիում և ունի Հարավային Օսիայի քաղաքացիություն: Նա այն մոտ 40,00 հազար ընտրողներից է, ովքեր այսօր՝ ապրիլի 9 -ին, սպասում էին ընտրատարածքներում Հարավային Օսիայի նախագահ ընտրելու համար: Զարինան, սակայն, ապրում է ոչ թե Ցխինվալիում, այլ Վլադիկավկազում: Աշխատում է գրախանութում և խաղում տեղի երիտասարդական փորձարարական թատրոնում: Նա ուսանել է Հյուսիսային Օսիայում՝ թատերական ֆակուլտետում, քանի որ Հարավայինում նման բուհ չկա: Եվ այդպես էլ մնացել է այստեղ:
http://www.youtube.com/watch?v=BcvgOmssw6k