JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Հարավային Օսիան խնդրում է միջազգային հետախուզում հ

Հարավային Օսիան խնդրում է միջազգային հետախուզում հայտարարել Սահակաշվիլիի և ևս 76 վրացի զինվորականների հանդեպ

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին և 76 վրացի զինվորականներ ներառված են այն մարդկանց ցուցակում, որոնց Հարավային Օսիան մեղադրում է զինվորական հանցագործությունների համար 2008թ-ի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ «հնգօրյա պատերազմի» ժամանակ: Հարավային Օսիայի դատախազությունն այդ ցուցակը փոխանցել է Ռուսաստանի գլխավոր դատախազությանն Ինտերպոլի միջոցով դրանում ներառված անձանց հանդեպ միջազգային հետախուզում հայտարարելու խնդրանքով:
Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը վերջերս Աբխազիա կատարած իր այցի ժամանակ լրագրողներին հայտարարել է, որ Հարավային Օսիայում 2008թ-ի օգոստոսի դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել և փաստաթղթեր են նախապատրաստվել Հաագայի միջազգային դատարանում քննելու համար, սակայն գործն «առաջ չի շարժվել»:
Դրա պատճառն այն է, որ Հարավային Օսիան մասնակի ճանաչված պետության կարգավիճակում է, ինչը նրան թույլ չի տալիս Ինտերպոլ դիմել: Սակայն Ռուսաստանը, որն Ինտերպոլի անդամ է և նույնպես Հարավային Օսիան որպես անկախ պետություն է ճանաչել, կարող է միջնորդ լինել այդ գործընթացում, եթե ցանկանա:

Արդյո՞ք Մոսկվան կցանկանա նման գործընթաց նախաձեռնել Ինտերպոլի միջոցով:


Ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովն «Էխո Կավկազա» առցանց հարթակի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի գլխավոր դատախազության համար ոչ մի արգելք չկա օս գործընկերների խնդրանքն իրականացնելու համար, քանի որ «ինքը Վրաստանն է պատրաստ Սահակաշվիլիի հանդեպ հետախուզում հայտարարելու»:
Այլ կերպ է իրավիճակը տեսնում «Մեմորիալ» ռուսական իրավապաշտպան կենտրոնի ավագ իրավաբան Կիրիլ Կորոտեևը:
«Այստեղ պետք է հասկանալ, որ Ռուսաստանը բառի նորմալ ոստիկանական իմաստով Ինտերպոլի համակարգերի օգտագործող է: Այդ միջազգային կազմակերպությունը նույնպես երբեմն Ռուսաստանի համար իրոք անհրաժեշտ մարդկանց է բռնում: Արդյո՞ք Ռուսաստանը կցանկանա Վրաստանի մի քանի տասնյակ քաղաքացիների կյանքը փչացնել, Ինտերպոլի առանց այդ էլ ոչ մեծ վստահությունն իր հանդեպ խաթարել և որպես հետևանք չստանալ այն հանցագործներին, որոնց իրոք փնտրում է: Այ սա, իմ կարծիքով, Ռուսաստանի համար պետք է լուրջ մտածելու առարկա լինի», – ասել է Կորոտեևը «Էխո Կավկազային»:
Նա առաջարկում է նաև ուշադրություն դարձնել հարավօսական ղեկավարության դիրքորոշման մեջ «որոշակի անհամապատասխանության» արդեն երկար ժամանակ: Մի կողմից, Ցխինվալը հղում է անում միջազգային իրավունքին և միջազգային ատյաններին: Սակայն միաժամանակ հրաժարվում է համագործակցել միջազգային ատյանների՝ այդ նույն Միջազգային քրեական դատարանի հետ, և Հարավային Օսիայի բարձրաստիճան անձինք այն հանրային կերպով անգաժավորված կառույց են անվանում:
Կիրիլ Կորոտեևի կարծիքով՝ դա հաճախ է լինում շատ երկրների հետ. նրանք միջազգային դատարանին վերաբերվում են որպես իրենց ընդդիմադիրների հետ հարցեր լուծելու միջոց, սակայն մոռանում են, որ եվրոպական կառույցում օրենքի առջև բոլորն են հավասար:
«Դատարանների հետ պրոֆեսիոնալ ձևով աշխատել նշանակում է թույլ տալ, որ քո քաղաքացիները նույնպես կարող են հետապնման ենթարկվել: Այդ պատճառով էլ նախապատվությունը տրվում է բարձր, բայց ոչ կոռեկտ քաղաքական հայտարարություններին, այլ ոչ թե պրոֆեսիոնալ իրավաբանական աշխատանքին: Ցավոք, ես կասեի»:

Միջազգային քրեական դատարանը (the International Criminal Court, ICC) 2016թ-ի հունվարի 27-ին պաշտոնապես բացել է հնարավոր ռազմական հանցագործությունների հետաքննություն, որոնք տեղի են ունեցել Ռուսաստանի և Վրաստանի միջև Հարավային Օսիայի շուրջ կոնֆլիկտի ժամանակ:
ICC հայտարարությունում հաղորդովում է, որ ավելի քան 6000 մարդ դիմում է ներկայացրել միջազգային դատարան 2015թ-ի դեկտեմբերին՝ պնդելով, որ իրենք հակամարտության զոհ են դարձել:
2015թ-ի հոկտեմբերին ICC դատախազ Ֆաթու Բենսուդան հայտարարել է, որ ապացույցներ ունի, որ հակամարտության երկու կողմերն էլ (ռուսական և վրացական) կարող են մասնակից լինել խաղաղապահների սպանությանն, ինչը ռազմական հանցագործություն է: 
Նա հայտարարել է նաև, որ կան ապացույցներ, որոնք պոտենցիալ կերպով հաստատում են, որ հարավօսական ռազմական խմբերը էթնիկ վրացիների են սպանել 2008թ-ի օգոստոսին և սեպտեմբերին հակամարտության փուլում:

Տարածել