Սողանքի դեմ պայքարողները
Հայաստանի առաջին սողանքային ատլասը կազմվել է 1946 թվականին: Հաշվառվել է մոտ 2200 սողանքային մարմին, 1991-ին՝ 2800: Այսօր դրանց թիվն արդեն գերազանցում է 3200-ը, որոնցից 300-ը բնակելի տարածքներում են: Սա վկայում է մարդու սխալ գործունեության մասին: Պատճառները տարբեր են՝ ճանապարհաշինություն, սխալ լեռնահատում կամ լանջահատում: Լուրջ հետևանքներ են բերում անտառահատումները: Հայաստանը սողանքների հետևանքով ավելի քան 10 միլիոն դոլարի կորուստ է ունենում ամեն տարի:
Լուսանկարիչ Արթուր Լյումենի նախագիծը նվիրված է սողանքներին: Հայաստանում սողանքը երկրաշարժից հետո երկրորդ վտանգավոր բնական աղետն է։ Ինչո՞ւ այս նախագիծը։ Շատերը չեն պատկերացնում սողանքի պոտենցիալ վտանգը, նույնիսկ չգիտեն, թե ինչ է այն։ Սողանքը կարող է տարիներով թաքնվել և շարժվել մեկ ակնթարթում։
Լուսանկարներն արվել են Նուբարաշենի գերեզմանատանը, Գետահովիտ և Ողջաբերդ գյուղերում մեկ տարվա ընթացքում:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան