FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

4 կայք օտար լեզվով շփվելու համար

4 կայք օտար լեզվով շփվելու համար

Hellolingo


Speaky-ի գլխավոր առանձնահատկությունը չաթում սխալներն ուղղելու հնարավորությունն է: Կարելի է շտկել ոչ միայն զրուցակցի, նաև սեփական սխալները:  
Speaky մոբայլ հավելվածը ֆունկցիոնալությամբ չի զիջում կայքին, բայց  ավելի հարմար է: Չնայած չունի մեսինջերներին բնորոշ՝ լուսանկարներ կամ ձայնային մեսիջներ ուղարկելու հնարավորություն:

Lang-8



Lang-8-ը ոչ թե չաթում զրուցելու համար է, այլ երկար տեքստեր գրելու, ինչպես շարադրություններ, էսսեներ: Օտար լեզվով գրագետ գրելու համար պետք է ունենալ մեծ բառապաշար և իմանալ լավ քերականություն: Այստեղ հնարավոր է գրավոր տեքստեր գրել և դրանք տրամադրել ստուգման՝ տվյալ լեզվի կրողներին:
Կայքում կարելի է բլոգ վարել, գրառումները կատարել ամենատարբեր թեմաներով:

Ստուգումների ինտերֆեյսը հարմար է, տեքստում սխալները ընդգծվում են և առանձնացվում գույնով: Սխալներ շտկելու համար տրվում են հատուկ միավորներ՝ L-points: Որքան դրանք շատ են,  գրառումը ավելի շատ կհայտնվի անծանոթների ժապավեններում: Lang-8-ը ունի սոցցանցին բնորոշ ամեն ինչ՝ լուսանկարներ, ընկերներ ավելացնելու գործառույթ, անձնական հաղորդագրություններ:

Interpals



Interpals-ը լեզվի ուսուցման ամենահին կայքերից է: Այն գործում է 1998-ից և միավորում է միլիոնավոր օգտատերերի տարբեր երկրներից: Չնայած հնացած դիզայնին (Interpals-ը հիշեցնում է հնգամյա Facebook-ը), այն ունի շատ մասնակիցներ, այնպես որ զրուցակից գտնելը շատ արագ կստացվի: Կայքում կա այն ամենը, ինչ պետք է դասական սոցցանցին՝  անձնական տվլաներ, ֆոտոալբոմներ, քննարումներ, ինչպես նաև նոր ընկերներ գտնելու հնարավորություն:
Ի տարբերություն Hellolingo-ի, հեղիանկները չեն պայքարում այն ռոմոնտիկների դեմ, որոնք փնտրում են նոր ծանոթություններ:

Կա նույնիսկ հատուկ բաժին Romance/Flirting: Այդ պատճառով այստեղ շատ են ափամ հաղորդագրությունները՝ ոչ կրթական բովանդակությամբ: Նման դեպքում օգնում են գաղտնիության կարգավորումները:  Interpals-ի սև ցուցակը ճկուն է, կարելի է արգելափակել   ցանկացած հաղորդագրություն:

Տարածել