BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Սխալներ, որ չի կարելի թույլ տալ հանրային ելույթի ժ

Սխալներ, որ չի կարելի թույլ տալ հանրային ելույթի ժամանակ

Զսպեք էգոն


Ձեզ դու՞ր է գալիս լինել բեմին, խոսել բարձրախոսով, լսել ծափահարություններ: Դրա համա՞ր եք որոշել ելույթ ունենալ: Իրականում նման դրդապատճառներով չպետք է ելույթ ունենալ: Բեմ պետք է դուրս գալ այն դեպքում, եթե որևէ կարևոր բան ունեք, որով ցանկանում եք կիսվել, մի բան, որը թանկ է ձեզ համար: Դա կարող է լինել գաղափար, որով կարելի է վարակել շրջապատին: Զսպեք էգոն. Դուրս չեք եկել ձեզ գովազդելու համար, այլ՝ կիսվելու: Քրիս Անդերսոնը՝ TED-ի ղեկավարը, իր գրքում նկարագրում է մի բարեգործական ֆոնդի ներկայացուցչի ելույթ, որի ժամանակ նա ոչ մի բառ չասաց գումարի մասին: Բեմ դուրս եկավ մի քանի միլիոն դոլարանոց չեկերով ու կիսվեց իսկապես ֆոնդի մասին հետաքրքիր պատմությամբ և այն մասին, թե ինչպես է  ի հայտ եկել այն ստեղծելու գաղափարը:

Խոսեք մեկ բանի մասին


Յուրաքանչյուր ելույթ պետք է ունենա առանցքային թեմա, որը պետք է ընդգծված լինի կարմիր գծով: Ծեփագործությամբ մի զբաղվեք: Հրաշալի է, որ 20 տարի աշխատել եք բիզնեսում և ամբողջ ինդուստրիայի աղբյուրն եք եղել, բայց անպատրաստ լսողը խճճվում է  մանրուքների մեջ և կորցնում է հետաքրքրությունը:
Խոսեք մեկ ծրագրի մասին: Կատարյալ կլինի, եթե ձեր ելույթի առանցքային թեման ամբողջացնեք 15 բառի սահմաններում: Ցանկալի է, որպեսզի դրանք հնչեն որպես աֆորիզմներ, որոնք հենց այդ պահին լսարանի մոտ ցանկություն կառաջացնեն, որպեսզի դրանցով կիսվեն սոցիալական ցանցերում:

Որոշեք, թե ինչու՞ են ձեզ լսում


Սա ձեր գլխավոր հարցն է: Եվ հենց այդ հարցի պատասխանը պետք է տաք ձեր ելույթի սկզբում: Ինչու՞ ձեր թեման պետք է հետաքրքրի դահլիճում նստածներին: Ի՞նչ կստանան ձեր ելույթից: Լավագույն խոսնակները միշտ գտնում են իրենց և հանդիսատեսի միջև այդ գիծը: Ամենաընդունելին ընդհանրացումն է: Օրինակ, ձեր ընկերության հաջողությունը կարելի է կիրառել այլ ընկերությունների մասնաճյուղերում:  

Կապ հաստատեք լսարանի հետ


Վերջերս անցկացրել եմ մի անհատական թրեյնինգ մի կնոջ համար: Ես լսեցի նրան և մտածեցի. ի՞նչ կարող եմ նրան սովորեցնել: Սակայն, երբ սկսեց տեսախցիկի առջև փորձնական ելույթ ունենալ, պարզ դարձավ, թե ինչ: Հայտնաբերվել է խնդիրը, որը փչացրեց ընկալումը. Հանգիստ և հստակ ձայն, փաստերը չոր պատմող և իր լսարանը չնկատող: Նա ասում էր ճիշտ բաներ, բայց այնպես, ասես դատարկ սենյակում է գտնվում: Դրա պատճառով հանդիսատեսը «անջատվում էր»:

Միշտ նայեք ձեր հանդիսատեսին, կարող եք շեղվել ընդամենը մի քանի րոպեով


Շատերը վիզուալ շփման մասին են խոսում, բայց քչերն են բացատրում, թե հատկապես ինչպես է այն աշխատում: Մարդը դեռ ոչինչ չի ասել, իսկ արդեն ձեզ դուր է գալիս: Ինչու՞: Մենք անգիտակցաբար տեսնում ենք նրա վիճակը միմիկաների, ժեստերի, էներգետիկայի միջոցով և արտացոլում ենք նրան: Այդ էներգետիկայի հետևից գնում ենք երգիչների համերգներին, որոնց երգացանկը անգիր գիտենք:

Արդար եղեք


Մի ֆորումի ժամանակ խոսնակը անընդհատ հուզվում էր: Նրա ձայնը դողում էր, նա հասկացավ դա և ավելի շատ հուզվեց: Այդ ժամանակ դադար տվեց, ջուր խմեց և ասաց. «Ինքս չեմ հասկանում, թե ինչու այդքան հուզվեցի»։ Դահլիճը ակնթարթորեն նրա կողմը դարձավ, որովհետև հանրությունը սիրում է անկեղծությունը: Ամենասարսափելին այդ ժամանակ այն կլիներ, եթե խոսնակը թաքցներ իր զգացմունքները: Այն հավասար կլիներ եռացող կաթով լի տարրան փակելուն: Հանդիսատեսի աջակցությունը նույնպես չի կարելի չարաշահել. եթե հանդիսատեսը զգա խաղի, խաբեության մի նշույլ անգամ, ձեզ չի ների: Ինչու՞ եք այդքան մեծ ուշադրություն դարձնում հանդիսատեսի ուշադրությանը: Շատ գաղափարներ և գիտելիքներ հենց այնպես չի կարելի վերցնել ու մտցնել ուղեղը, դրանք կարելի է միայն ներշնչել: Եվ նույնիսկ երեխային ինչ-որ բան ներշնչելը մեծ արվեստ է:

Վիզուալացրեք


Հաջողակ վիզուալ ուղեկցումը հաջող ելույթի գրավականներից մեկն է: Պրեզենտացիայի սլայդները և ձեր ձայնը պետք է խոսեն մի բանի մասին, բայց չպետք է պատճենեն մեկը մյուսին: Մի ստիպեք, որպեսզի լսարանը նստի և սպասի, քանի դեռ կկարդաք այն, ինչ գրված է ձեր հետևում: Կարդալ բոլորն էլ գիտեն:

Իմպրովիզացիայի համար տեղ թողեք


Ինչ-որ մեկի համար հեշտ է դեն նետել  հուշաթղթերը և էքսպրոմտը, իսկ ինչ-որ մեկը հանգիստ գրում է ամբողջ խոսքը, անգիր է սովորում և ասում բանաստեղծության պես։ Երկրորդ տարբերակը վտանգավոր է նրանով, որ կարող է տպավորություն ստեղծել, որ խոսքը «թարմ» չէ։ Եթե սովորել եք երաժշտական դպրոցում, կհիշեք, որ երաժշտության մեջ «պիես խաղալ» հասկացություն կա․ երբ տեխնիկայի համար հինգ են նշանակում, խոսքի համար՝ երկուս։ Շատ վիրավորական է։ Այնպես որ, եթե նույնիսկ խոսքը սովորում եք, մի փոքր տեղ թողեք էքսպրոմտի համար։ Սա չի նշանակում, որ չպետք է պարապել ելույթը, հակառակը, եթե հնարավորություն կա, տեսախցիկով նկարեք ձեզ և դիտեք։ Սա, ի դեպ, շատ է օգնում։

 Հետաքրքրություն առաջացրեք


Մի քիչ դրամատիզմը չի խանգարի․ «Մոտակա 20 րոպեն, քանի դեռ ես կպատմեմ ձեզ էկոլոգիայի մասին, կմեռնի 54 դեղձանիկ, ձկնորսական կարթերում կմեռնի 6 կետ, և ինքնասպան կլին մեկ սպիտակ ձկնկուլ», կամ, «Դուք նայում եք ինձ և տեսնում եք 5000 եվրո արժությամբ «Chanel» կոստյումը։ Եվ միայն ես գիտեմ, որ մեկ շաբաթ առաջ ամուսնուցս գումար եմ խնդրել, որպեսզի տրամվայով Մոսկվա գնամ։ Ի՞նչ է ինձ պատահել այս մի շաբաթվա ընթացքում»։

Ավարտեք այնպես, որպեսզի ձեզ խնդրեն վերադառնալ


Ելույթի վերջում բոլորը ցանկանում են իմանալ, թե արդյո՞ք դահլիճում հարց տվող կա կամ՝ երախտագիտություն հայտնող, գուցե բողոքող, որ ժամանակը չհերիքեց, որպեսզի ամեն ինչ պատմեք։ Ավելի արդյունավետ կլինի, եթե ելույթն ավարտեք՝ լսարանին գործողության դրդելով՝ «Սա աշխատում է, վերկացեք և գործի անցեք», խոստումով՝ «Ես ամեն դեպքում կլողամ Կուբայից մինչև Ֆլորիդա», կամ հարցով՝ «Իսկ կարո՞ղ եք լեզվով արմունկին դիպչել»։

Աղբյուրը

Տարածել