Սպիտակ տան բանջարանոցից մինչև Netflix-ի ֆիլմաշար. Օբամաները՝ բնության կողքին ու հանուն բնության (լուսանկարներ)
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման նկարահանվում է Netflix-ում՝ բնության մասին վավերագրական ֆիլմաշարում: «Մեր մեծ ազգային պարկերը» խորագրով շոուն կենդանիների և բնության մասին վավերագրական շարք է, որն առաջարկում է ընդհանուր պատկերացում կազմել ազգային պարկերի մ
Ամերիկյան մամուլի անդրադարձերից մեկն ամենատիպիկ նկարագրությունն է՝ Բարաք Օբամայի այս շոուն հենց այն երիցուկով տաք թեյի բաժակն է, որը մեզ անհրաժեշտ է հիմա՝ այս դարում ընդդեմ անվերջ սթրեսի: Օբամաների համար բնությունը միշտ է եղել հակասթրես, պնդում է Միշելը. «Տարիների ընթացքում Բարաքը և ես բավականաչափ բախտ ենք ունեցել մեր աղջիկներին ցույց տալ աշխարհի բնական հրաշքների կախարդանքը: Այս անգամ Բարաքը ցանկանում է, որ դուք ևս միանաք զվարճությանն իր նոր շոուի միջոցով»:
Անկախ նրանից, թե դուք այցելում եք ազգային պարկ կամ զբոսնում ձեր այգում, այնտեղ ուսումնասիրելու շատ բան կա՝ իր ֆեյսբուքյան հանրագրում ընդգծել է Միշել Օբաման: Շոուն նրան ևս ոգեշնչել է, ու մի խումբ տղաների և աղջիկների հետ այս ուիքենդն անցկացրել է ազգային պարկերից մեկում. «Վայրի բնության պահպանության ընկերության հետ մեկտեղ աշխատում ենք մարդկանց խրախուսել ոչ միայն զգալ բնության հրաշքները, այլև քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու շրջակա միջավայրն ու կենդանական աշխարհը սերունդների համար»:
Երբ Օբամաները Սպիտակ տուն տեղափոխվեցին, Միշելը բացատներից մեկը վերածեց բանջարանոցի: Ամենակարևոր հյուրերի ընթրիքը պատրաստվում էր հենց նրա այգու մթերքից: Իր վարդերի հանրահայտ պարտեզը ևս մեծ հոգատարությամբ էր խնամում: Պարբերաբար նաև դպրոցականների համար էքսկուրսիաներ էր անցկացնում. «Ես շատ եմ հպարտանում, և բանջարանոցը կարելի է համարել մեր հույսերի խորհրդանիշը, որ Ամերիկան ավելի ու ավելի անվտանգ կլինի երեխաների առողջության համար։ Մեծ հույս ունեմ, որ հաջորդ բոլոր նախագահական ընտանիքները նույնպես կզբաղվեն բանջարանոցի խնամքով»:
Միշել Օբամայի ցանկությունն իրականություն է: Նրա այդ գործը շարունակեց թե՛ Թրամփի, թե՛ Բայդենի տիկնայք: Բանջարանոցն ու վարդերի պարտեզը Սպիտակ տան ամենագեղեցիկ անկյուններից են: