Գնալ մարզասրահ, երբ ցանկություն չունես. ահա մոտիվացնող խորհուրդներ
Գտեք մարզվելու Ձեր սիրելի ձեւը
Ես մարզվում եմ շաբաթական երեք անգամ: Մարզումների չեմ գնում միայն այն դեպքում, երբ իսկապես լուրջ հիվանդ եմ: Նույնիսկ երբ կոտրել էի աջ ձեռքիս ճկույթը, շարունակում էի գնալ մարզասրահ. բարձրացնում էի ծանրաձողեր, իսկ գետնին հրում վարժությունն անում էի մեկ ձեռքով: Ես պրոֆեսիոնալ մարզիկ չեմ, մրցաշարերի չեմ մասնակցում եւ երբեւէ ինձ չեմ ստիպում գնալ մարզասրահ, որովհետեւ «դա պետք է»: Պարզապես, այնքան եմ սիրում քրոսֆիթը, որ մարզասրահ գնում եմ ուրախությամբ: Դա չի նշանակում, որ քորսֆիթն այնքան լավն է, որ Ձեզ կդրդի սիրել սպորտը: Ընդհակառակը, շատերին այն սարսափի կենթարկի: Որքան հնարավոր է սպորտի շատ տեսակներ փորձեք, մինչեւ կգտնեք Ձերը: Կանգ մի առեք. այն հաստատ գոյություն ունի:
Գտեք լավ մարզիչ
Եթե գտնեք «Ձեր մարզչին», նա ոչ միայն կհետեւի տեխնիկային եւ կօգնի հասնել Ձեր նպատակին, այլեւ կշատախոսի Ձեզ հետ ընդմիջումների ժամանակ: Ընկերական շփումն ու զվարճանքը եւս մեկ շարժառիթ է, որը Ձեզ կտանի մարզասրահ: Բաից այդ, Ձեզ համար ամոթ կլինի բաց թողնել մարզումները, նույնիսկ եթե մարզիչը բղավի այնպես, ինչպես ամերիկյան ֆիլմերում մարմնավաճառներն են բղավում:
Կարդացեք նաև.
- Ինչո՞ւ հեռացավ հաջողակը. Զիդանի որոշման պատճառներն ու դրա հավանական հետևանքները
- Ինչպե՞ս երեխայի մոտ սեր առաջացնել շախմատի նկատմամբ
- Շիրակը գնաց կտրուկ քայլի. ակումբը դուրս է գալիս առաջնությունից
Ստեղծեք ռիտուալների լավ հավաքածու
Փոքրիկ ռիտուալներն օգնում են ամրապնդել սովորությունները: Ամենակարեւորը, մարզումներից առաջ պատրաստվեք. լիցքավորեք բջջայինը, ստեղծեք մոտիվացնող փլեյլիստ, ավելացրեք անհրաժեշտ իրերն ու մեկ շիշ ջուր վերցրեք: Հաջորդ անգամ, երբ մարզվելու ցանկություն չեք ունենա, հիշեք Ձեր ռիտուալը, եւ տրամադրությունը կփոխվի: Եթե ամեն դեպքում, մարզվելու մտադրություն չունեք, հիշեք, որ չեք պատրաստվում շեղվել ձեր գրաֆիկից: Մարզվեք 10 րոպե ու գնացեք տուն: Ճանապարհին կհասկանաք, որ դա պարտականություն էր, քանի որ ավելի լավ է կարճ մարզվել, քան ընդհանրապես չմարզվել:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)