BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Նորաձև սպորտային հագուստ

Նորաձև սպորտային հագուստ

Օլիմպիական խաղերը գրավեցին բոլորիս ուշադրությունը և ավելի ուժեղացրին սպորտի հանդեպ համատարած հետաքրքրությունը։ Նորաձևությունը սպորտով ոգեշնչվում է վաղուց և հիմնովին, բայց վերջին սեզոնների ընթացքում այս հետաքրքրությունն աճել է։
«Chanel Haute Couture» ցուցադրությունն անցկացվեց Փարիզի բարձր նորաձևության շաբաթի շրջանակում։ Սա ոչ միայն ֆեշն աշխարհի կարևորագույն ցուցադրություններից մեկն է (եթե ոչ ամենակարևորը), այլև նորաձևության, շքեղության և նրբագեղության սանդղակի ամենաբարձր կետը։ Ցուցադրելով գարուն-ամառ «Haute Couture» հավաքածուն՝ Կառլ Լագերֆելդը կրկին շոկի է ենթարկում բոլորին՝ մոդելներին տասնյակ հազարավոր դոլար արժողությամբ զգեստների հետ հագցնելով սպորտային կոշիկներ։
Իհարկե, «Chanel Haute Couture» «բոթասները» ոչ պակաս շքեղ կամ թանկ են, բայց, միևնույնն է, սպորտային կոշիկների նոր «Haute Couture» կարգավիճակը միանգամից հայտնվում է բոլորի ուշադրության կենտրոնում ու մեկ անգամ ևս հաստատում այսպիսի սպորտային կոշիկների գերակտուալությունը։
50 ամենաազդեցիկ բրենդները

  • Թիկնոց. Սեզոնի գլխավոր must have-ը




  • Անշուշտ, մեծ է նաև սպորտի և սպորտսմենի հանդեպ հետաքրքրության գործոնը։ Սպորտային աստղերը ոչ պակաս ճանաչված և սիրելի են, որքան հոլիվուդյան դերասաններն ու փոփ աստղերը։ Ամենահաջողակները դառնում են նաև ոճի խորհրդանիշ։ Ի դեպ, կոսմոպոլիտիզմը սպորտային շիկի հատկանիշներից մեկն է։ Դրան ավելանում են ուրբանիստական էսթետիկան, հաղթական ոգին և, իհարկե, հարմարավետությունը։
    Սպորտային և քեժուալ ոճերի միաձուլման հարցում մեծ դեր է խաղում նաև street fashion-ը։ Նորաձևություն թելադրողները համարձակորեն միքսում են ոճը՝ սպորտային կոշիկները կրելով, օրինակ, զգեստների կամ դասական կոստյումների հետ՝ այդպիսով «օրինականացնելով» համարձակ համադրությունները։ Նրանց լուքերի լուսանկարները տարածովում են ամբողջ աշխարհում և շատերին ստիպում կրկնօրինակել այդ ոճը։

    Տարածել