Սպորտային ոճ կամ նոր փիլիսոփայություն մոդայում
«Արա, առաջին քայլը, հաղթիր ինքդ քեզ, ավելի լավ է ապրել, քան երազել». թվում է նոր սպորտային բրենդի կարգախոս է, բայց այս խոսքերը հնչում էին Միլանում` Versace-ի ցուցադրության ժամանակ: Այս խոսքերի ու դրա հետ հնչող բիթերի տակ չոր նստարանին նստել ուղղակի հնարավոր չէր, ներկաներն ուզում էին տեղից թռչել ու միանգամից տասնյակ ցատկեր անել հենց այն նեյլոնից, սպորտային տաբատներում ու կրոպ-տոպերով համադրված բոմպերներով, որ ցուցադրվում էին պոդիումին:
[caption id="" align="aligncenter" width="460"] Kenzo[/caption]
Դոնատելա Վերսաչեն հայտարարեց` սպորտը նորաձևության ապագան է: Նոր սեզոնի հավաքածուներում աչք են ծակում ոճի նոր փիլիսոփայության`athleisure-ի տարրերը: Սա ոճ է, որտեղ հագուստը հարմար է ամենօրյա գործերի (leisure` գործ) համար ու սպորտային է (athlete`ոճ):
[caption id="" align="aligncenter" width="460"] Courrèges[/caption]
Հետաքրքիրն այն է, որ ամեն մի բրենդ շեշտադրում է կոնկրետ որևէ սպորտ: Courrèges-ի դիզայներները ներկայացրեցին ֆուտուրիստական ռետրո ոճի հագուստ` նեղ, մարմինն ընդգծող հագուստ, որը հարմար է սերֆինգի համար:
[caption id="" align="aligncenter" width="460"] Moncler Gamme Rouge[/caption]
Ֆրանսիան ներկայացնող Moncler Gamme Rouge-ի սիլուետները հիշեցնում են սուսերամարտի հավաքականի արտահագուստը: Իսկ Վիրժիլա Աբլոն Off White-ում ստացել է իդեալական կերպարներ պարկուրի համար`փոքր շղթաներով լայն շալվարներ ու սպորտային բլուզներ:Ամեն ինչ այնպես է, ինչպես մենք սիրում ենք` չի նեղում, հարմար է ու համարձակ:
[caption id="" align="aligncenter" width="460"] Off White[/caption]
Սպորտային թեման այս գարնանը դիզայներները փորձում են համադրել առողջ ապրելակերպի հետ: Հագուստը պետք է կրեն մարդիկ, որոնք ասում են, որ, այո, իրենք հետևում են իրենց սննդակարգին, շնորհանդեսների ժամանակ կծում ենք նեխուրի արմատ, իսկ առավոտյան սուրճի ու մեկ գլանակ ծխախոտի փոխարեն ընտրում են վազքը: Սպորտային հագուստը ժամանակակից, ուժեղ կնոջ ոճն է:
[caption id="" align="aligncenter" width="460"] Chloé[/caption]
Ոչ թե բաճկոններ, ոճ թե ֆուտլյար-զգեստներ, այլ` հուդիներ, սպորտային բլուզներ ու մարզվելու համար նախատեսված շալվարներ: Պատահական չէ, որ ամենահաջող հավաքածուները ներկայացրել են հենց կին դիզայներները: Ստելա Մակարտնին ապացուցեց, որ իր կոմբինեզոնները, պարկաներն ու զգեստները շատ հարմար են պարելու համար:
[caption id="" align="aligncenter" width="460"] Stella Mccartney[/caption]
Իզաբել Մարանն էլ գտել է իդեալական բալանաս մարզումների համար նախատեսված հագուստի ու կանացի ծաղկավոր իրերի միջև: Կլեր Ուայթը Chloé-ում նույնպես առաջարկում է սպորտային սիլուետներ, կապերով շալվարներ ու շապիկներ: Դե իսկ Դոնատելա Վերսաչեն միշտ է կենտրոնացած անկախ կանանց վրա:
[caption id="" align="aligncenter" width="460"] Isabel Marant[/caption]
Ու հենց այս սեզոնին ֆեմինիզմի կոնցեպտը Versace-ում սկզբից մինչև վերջ է անցնում: Պատահական չէ, որ ցուցադրությանն առաջին շարքում նստած էր նաև մեծագույն թենիսիստուհի Սելենա Ուիլյամսը: Հավաքածուն հուշում էր` տանը նստել պետք չէ` լեգինսներ, որոնք սազում են, ինչպես իդեալական կազմվածք ունեցող, նրբակազմ Միկա Արգանարազին, այնպես էլ սեքսուալ Էդի Կեմպբելին:
[caption id="" align="aligncenter" width="460"] Versace[/caption]
Տիկին Վերսաչեն ցույց տվեց նաև նեյլոնային պարկաներ, որոնք ամեն մի կնոջ կդարձնեն սուպերվումն, որը կգրավի աշխարհը, կփրկի մարդկությունը: Զգեստները նույնպես ճակատագրական կնոջ համար են, դրանք կարելի է բարձրացնել ու իջեցնել, լինել սեքսուալ, բայց մնալ հավատարիմ ինքդ քեզ:
[caption id="" align="aligncenter" width="460"] Versace[/caption]
Սպորտային ոճն այսօր թրենդ չէ, այն պարտադիր գործիք է` կնոջ զգացմունքային ու ֆիզիկական ուժը ցույց տալու համար: Անպայման չէ լինել Սելանա Ուիլյամս կամ Ելենա Իսինբայեվա, մոդայիկ թրենդը չի ստիպում նոր ռեկորդներ սահմանել, այն նվիրում է շատ բարձր ու հեռու թռչելու ու հաջող վայրէջք կատարելու կարողություն ու զգացողություն: