BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Գեներալ նորոգում. ինչու են Ռեալն ու Բարսելոնան մոդ

Գեներալ նորոգում. ինչու են Ռեալն ու Բարսելոնան մոդեռնացնում իրենց ստադիոնները

Իսպանիայի երկու ամենախոշոր ստադիոնները`  մադրիդյան Սանտիագո Բեռնաբեուն»` 81 հազար,  և «Կամպ Նոուն»` Բարսելոնայում, 99 հազար հանդիսականի համար նախատեսված, պատրաստվում են մասշտաբային վերակառուցման:
Նախագծերը համաձայնեցված են, սակայն ճշգրիտ ժամկետներ դրանց իրականացման համար  նախանշված չեն: Ռեալը դեռ պետք է պայմանավորվի քաղաքային իշխանությունների հետ, Բարսելոնան`պարտքեր ունի: Երկու ստադիոնների արենաների համար մոտավոր հաշվարկներով կծախսվի 1 մլրդ.  եվրո:
Մինչև1947 -ը, Ռեալը խաղում էր 15000-ոց հանդիսատեսով ստադիոնում: Նոր երկհարկանի ստադիոնը, որն ավելի ուշ ստացավ ակումբի նախագահ Սանտյագո Բեռնաբեուի անվանումը, նախատեսված էր արդեն 75 000 մարդու համար: Իսկ 1954-ին դրա  տրիբունաներից մեկում երրորդ հարկը կառուցվեց, և հաջորդ երեք տասնամյակում Ռեալի խաղերի ժամանակ հավաքվում էր մինչև 125 000 երկրպագու:
1954-ին Կատալոնիայի մայրաքաղաքում սկսեցին նոր ստադիոն կառուցել Բարսելոնայի համար: 1957-ին 60 հազարանոց  Camp de les Corts ակումբը տեղափոխվեց նոր 93 հազարանոց ստադիոն: Կամպ Նոուի ու Սանտյագո Բեռնաբեուի կառուցումը ընդհանուր առմամաբ արժեցավ 288 մլն. պեսսետ, այսինքն` մոտ 7 մլն. դոլար այդ ժամանակվա փոխարժեքով:
http://www.youtube.com/watch?v=-i6gsb_bRW8
Ակումբային եկամուտների համակարգում Կամպ Նոուն և Սանտյագո Բեռնաբեուն ունեն նույն համամասնությունը: Ակումբային հաշվետվության համաձայն,  2015/16-ին  գոյացած 612 մլն. եվրո  շահույթից` 158 լն.-ը մոտ 26%,  Բարսելոնան վաստակել է իր ստադիոնի շնորհիվ: Ռեալի ստադիոնը բերել է 153 մլն. եվրո,  25 %` 619 մլն. եվրոյից:
Ստադիոնները գումար են վաստակում ոչ միայն ֆուտբոլային խաղերի ժամանակ: 2016-ի Բրյուս Սպրինգստինայի համերգի ժամանակ   Կամպ Նոուն հավաքել էր գրեթե  65000 հանդիսատես և ավելի քան 6 մլն. եվրո գումար,  Բեռնաբեուն` 56000 մարդ և  5,4 մլն. եվրո:
Ռեալի թանգարանը տարվա  ընթացքում  ընդունում է ավելի քան 1,5 մլն. այցելուի:
http://www.youtube.com/watch?v=CPfEbmDq7eY
Սանտյագո Բեռնաբեուի նոր պրոյեկտը  նախատեսված է 105000 հանդիսատեսի համար: Մադրիդի քաղաքային խորհուրդը  մերժեց  ինչպես  Բեռնաբեուի ստադիոնի կարողությունների ընդլայնման, այնպես էլ`  մարզադաշտի հարևանությամբ գտնվող տարածքի բարելավումների նախագծի իրականացումը: Մարզադաշտը պահպանում է ներկայիս կարողությունները, իսկ կառուցապատողները կենտրոնացել են ստադիոնի որակական հատկանիշների բարձրացման վրա:
Կամպ Նոուի մոդեռնիզացման աշխատաքնները պետք է  մեկանրկեին  2017-ի մայիսին և աշխատանքները տևելու  էին մինչև չորս տարի:Բայց դրա  մեկնարկը ստիպված եղան հետաձգել: Ակումբի փոխնախագահ Սյու Մոնկը բացատրեց. «մինչև փողերի ներդնելը ստադիոնի վերականգնման համար, պետք է նվազեցնել ակումբի ընդհանուր պարտքը գոնե մինչև  200 մլն. եվրո»: ՈՒԵՖԱ-ի տվյալով, 2017-ի հունվարին, պարտքը կազմում էր  270 մլն. եվրո,  վերջին տարվա  ընթացքում այն  40 մլն. եվրոյի չափով նվազել է:
Ընթացիկ եկամուտների ու ծախսերի  հաշվեկշիռը պահպանելու համար Բարսային 2 տարի է հարկավոր` մինչև  200 մլն. իջեցնելու համար: Դրանից հետո  նոր պետք է սկսվի  Կամպ Նոուի մոդեռնիզացումը կատալոնյան Pascual i Ausió ֆիրմայի և   Nikken Sekkei  պրոեկտի համաձայն: Վերջինը  մի քանի ֆուտբոլային ակումբներ է  կառուցել Ճապոնիայում:
http://www.youtube.com/watch?v=hfsxpnLXSxg
Ստադիոնի առաջին հարկը կվերակառուցվի, որպեսզի դաշտը տեսանելի կլինի  յուրաքանչյուր աթոռից, հիմա  մի քանիսը դրանից ամբողջական տեսանելիություն չեն ապահովում: Ստադիոնի երրորդ հարկը նախատեսվում է  մի փոքր բարձրացնել: Առաջին ու երկրորդ հարկերում գտնվող  ռեստորանները կնորացվեն:
Երրորդ հարկ բարձրանալու համար նախատեսվում է էսկալատորներ և վերելակներ կառուցել: Ստադիոնի մոդեռնիզացման հիմնական աշխատանքները նախատեսվում է իրականացնել ամռանը, երբ  պաշտոնական ֆուտբոլային հանդիպումները չեն անցկացվում:
Մոդեռնիզացման ամբողջ աշխատանքների համար նախատեսվում է  ծախսել  600 մլն. եվրո: Մոդեռնիզացման աշխատանքներից հետո  Կամպ Նոուն պետք է դառնա ավելի ժամանակակից ու ավելի շահութաբեր: «Որպեսզի առաջնորդի կարգավիճակը հաստատվի, մենք պետք է պատմական քայլ կատարենք: Այն բոլորից ջանքեր է  պահանջում, ովքեր ներգրավված են ակումբային կյանքում: Կոմֆորտ, որն ապահովում է նոր տեխնոլոգիաներ մարզիկների ու հանդիսատեսի համար», - ասել է Բարսելոնայի հավաքականի նախագահ Սանդրո Ռոսելը` 2014-ի պրեզենտացիայի ժամանակ:
http://www.youtube.com/watch?v=KIx061xuBcU
Ապագա Սանտյագո  Բեռնաբեուն պետք է լինի ամենալավ ստադիոնն աշխարհում: Ռեալի  ղեկավարությունը թեզիսներ է  առաջ քաշում և հայտնում, որ իրենք ցանկանում են, որ Սանտյագո  Բեռաբեուն  դառնա ամենալավ ստադիոնը աշխարհում: Նախագծի իրականացման հաղթող է ճանաչվել  տեղական L35  և Ribas&Ribas  ընկերությունները ու գերմանական`  GMP Architekten-ըՎերջինը նախագծել է  Բեռլինի ստադիոնը, Կեյպտաունը` Հարավաֆրիկյան Հանրապետությունում,  Մանաուսեն` Բրազիլիայում, որոնք աշխարհի առաջնության խաղերն են անցկացրել,  Օլիմպիական ստադիոնը` Կիևում, որտեղ անցկացվեցին 2012-ի Եվրոպայի առաջնության խաղերը:
Բեռնաբեուի ֆասադը արծաթագույն կլինի, կունենա  LED- համակարգ, պանոռամային էկրան: Ստադիոնը կունենա նոր հյուրանոց`շուրջ բոլորը  կանաչ տարածքով: Վերակառուցումը կտևի 3 տարի: Բայց մինչև օրս աշխատանքների սկսման ժամկետներ չեն հայտարարվել: Վերջին պաշտոնական ինֆորմացիան այդ առիթով հայտնվեց Մադրիդի քաղաքապետարանի պոռտալում` 2017-ի փետրվարին: Այդ ժամանակ հայտարարեցին, որ մարզադաշտի շուրջ  զարգացման ծրագիրը  հավանության է արժանացել:

Աղբյուրը

Տարածել