[Շարունակությունը` գրքում] Ջոն Ստայնբեք. Ցասման ողկույզներ
1
Վերջին անձրևները մեղմ ու մանրամաղ իջան Օքլահոմայի կարմիր դաշտերին և գորշ դաշտերի մի մասին ու անկարող եղան ճեղքել պնդացած հողը։ Գութանները հերկեցին ու վերահերկեցին առվափոսերը։ Վերջին անձրևները շատ արագ ծլեցրին եգիպտացորենի ցանքսը և ճանապարհի զույգ կողմերում մոլախոտի ու սիզաբույսերի կանաչ գորգեր փռեցին, իսկ գորշ ու մուգ կարմիր դաշտերը կորան կանաչ ծածկույթի տակ։ Մայիսի վերջին երկինքը դժգունեց, և ամպերը, որ գրեթե ամբողջ գարուն քուլա–քուլա, կուտակ կուտակի կախվել էին երկնակամարում, տարրալուծվեցին–անէացան։ Արևն օրեցօր ավելի կիզիչ էր և անխնա այրում էր նորաբողբոջ եգիպտացորենը, մինչև շագանակագունեցին կանաչ ցողունների եզրերը։ Ամպերը հայտնվում ու չքանում էին և որոշ ժամանակ անց այլևս չէին փորձում երևալ։ Կանաչ մոլախոտն ավելի էր մգել՝ պաշտպանելու ինքն իրեն, և այլևս չէր տարածվում չորս կողմը։ Հողի երեսը խարկվել ու բարակ, ամուր կողինձով էր պատվել, և քանի դեռ երկինքը դժգունում էր, գունափոխվում էր նաև հողը, կարմիր դաշտերը վարդագունել էին, գորշ դաշտերը՝ ճերմակել։
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան