Հրամանագիր N50. Ինչի՞ մասին են ստորագրել 3 նախագահները
Նախագահի ընտրության քարոզարշավների ընթացքում, երբ պատմական քվեարկությանը հաշված օրեր են մնում, լրագրողները հարցնում են հիմնական հավակնորդներին. «Նախագահ ընտրվելու դեպքում ո՞րն է լինելու Ձեր 1-ին հրամանագիրը»: Հարցն, անշուշտ հռետորական է, քանի որ որևէ թեկնածու չի էլ պատկերացնում, թե երկրի ղեկավարի պաշտոնում 1-ին անգամ նստավայր մտնելիս հանգամանքների բերումով ի՞նչ փաստաթուղթ կընկնի իր ձեռքի տակ: Հայաստանում որևէ թեկնածու որևէ հետաքրքիր պատասխան դեռ չի տվել այս ավանդական հարցին:
Արմատացած միֆ կա, թե իբր Լենինի ստորագրած առաջին դեկրետները եղել են խաղաղության և հողի մասին: Միֆ է, այո, բայց գեղեցիկ միֆ է, տպավորիչ, առինքնող, տրամադրող… Իսկ որն է եղել 50-րդ հրամանագիրը, որը ստորագրել է Նախագահը:
Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանն իր 50-րդը ստորագրել է 2009թ. փետրվարի 25-ին: Փաստաթուղթը սահմանում է, որ ՀՀ քաղաքացիություն է շնորհվում 500 մարդու (մեծ մասը`արտասահմանից ժամանած հայեր, կան նաև վրացիներ, թուրքմեններ, լիբանանցիներ, սիրիացիներ, իրանցիներ և ադրբեջանցիներ): Մերժվել է 5 հայցվոր` Սամիր Խնաիզիրին (Լիբանան), Արմին Հաղշենոյին (Իրան), Ռեզա Մինուին (Իրան), Նադեր Շահին Մեհրին (Իրան) և Յահյա Սադեղիմաջիդին (Իրան):
Կարդա նաև
Winterfest2026-ին Newmag-ը կներկայացնի Հենրիխ Մխիթարյանի գիրքը՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» (թրեյլեր)
Winterfest-ին տեղի կունենա Դավիթ Գեորգյանի «Իմպեդանս» գիտաֆանտաստիկ էքշն ժանրի գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
Winterfest-ին Newmag-ը կներկայացնի Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գիրքը (թրեյլեր)
«Ծիլ տուր հայերեն– 2025» մրցույթի փակումը և մրցանակաբաշխությունը՝ Newmag Winterfest-ում