Քարե հայացքի ներքո. Ի՞նչ են տեսնում Երևանի արձանները (ՖՈՏՈՇԱՐՔ)
Նրանք, նժույգներին հեծած, մտել են մեր քաղաք, անցել փողոցներով ու քարացել այնտեղ, որտեղից բացվում է թաքնված տեսարան դեպի անհայտություն: Մենք սովորաբար նրանց չենք նայում, նույնիսկ չտեսնելու ենք տալիս: Կարծում ենք, թե ամեն բան գիտենք նրանց մասին: Եվ եթե ամեն օր տեսնում ենք նրանց նույն տեղում, ուրեմն կարծում ենք, թե տեսնում ենք այն ամենը, ինչ քարացած հայացքով դիտում են նրանք տասնամյակներ շարունակ: Կարծում եք՝ հե՞շտ է նույն դիրքով քարանալ սերունդների համար, տարին բոլոր նվաստանալ աղավնիների արտաթորանքի սվաղի տակ, ու սա դեռ քիչ է, որպես ճարտարապետական անսամբլի դետալ հարկադրված լինել ակնդետ նայել այն անհեթեթ տեսարանին, որը ո՛չ ճարտարապետություն է, ո՛չ անսամբլ:
Լուսանկարները՝ PAN Photo. DroDrone, Դավիթ Աբրահամյան
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան