FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Վերադարձ Ֆերանտեմանիա. Newmag-ը ներկայացնում է «Իմ

Վերադարձ Ֆերանտեմանիա. Newmag-ը ներկայացնում է «Իմ հանճարեղ ընկերուհին» քառապատման 3-րդ գիրքը (թրեյլեր)

newmag-y-n

Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» ընթերցողներին ներկայացրեց անմոռանալի Էլենային և Լիլային, որոնց հարատև ընկերությունը դառնում է հեղինակի նեապոլիտանական վեպերի առանցքը: «Հեռացողների և մնացողների պատմությունը» այս շարքի երրորդ գիրքն է: Ամուսնական կյան

The NEW YORKER-ը «Իմ հանճարեղ ընկերուհին» քառագրության մասին ասել է՝ Ֆերանտե անունով տենդը տարածվում է մոտավորապես այսպես. Դուք գնում եք գիրքը, որովհետև ընկերուհին խորհուրդ է տվել անպայման կարդալ: Դուք կարդում եք մի քանի էջ, իսկ երբ հասկանում եք, որ գիշերվա ժամը 3:00-ն է, իսկ գրքի էջերն արդեն ավարտվում են, արագ գուգլով գտնում եք մյուս երեք մասերը:

Այս սցենարն իրականացավ նաև հայ ընթերցողների դեպքում։ Առաջին իսկ գրքից հետո ֆերանտեմանիան տարածվեց նաև Հայաստանում։ Բոլոր գրքերին անհամբեր սպասում են, և հաշված օրեր անց սպառվում է։  

Երրորդ գրքում Էլենա Ֆերանտեն ներկայացնում է  երկու ընկերուհիների կյանքը հասուն տարիքում: Անբաժան ընկերուհիները կրկին հանդիպում են: Լիլան և Էլենան այս անգամ սոցիալական ծայրահեղ իրավիճակներում են: Լիլան ամուսնալուծվել է, որդի ունի: Աշխատում է երշիկի գործարանում՝ սեռական բռնության ու հոգեբանական չընդհատվող ճնշումներով: Իսկ Էլենան ամուսնանում է: Հայտնվում բուհական ու գրական էլիտայում, հանդիպում է մանկության մեծ սիրուն:  

                                                                          

Նրանց արդեն միավորում է տարիների ընկերությունն ու անցյալը: Սեր, խանդ, ընտանիք, ազատություն, պարտավորություններ, դրամա ու թշվառ միջավայրից պոկվելու ու անդադար հետ վերադառնալու պատմություն՝ երկու կանանց ընկերության միջոցով: Այս համարձակ վեպերում Ֆերանտեն ներկայացնում է արտաքին և ներքին աշխարհների խորը կապը: Սա մեր այժմյան ապրելակերպի նոր տարբերակն է, այն, ինչ պետք է մեզ, այն, ինչ կստիպի վերանայել ընեկրության մասին մեր ունեցած պատկերացումները:

Ֆերանտեի այս վեպը ևս շատ հեշտ է ընթերցվում: Գրքում արդեն ծանոթ ու սիրելի հերոսների կողքին կտեսնեք նոր կերպարներ։ Ինտրիգներ, դրամա, սիրահարվածություն ու դավաճանություն, հասունացման փուլեր, սեփական խղճուկ աշխարհից պոկվելու փորձեր ու անդադար վերադարձ դեպի այդ թշվառ միջավայր:

3-րդ գիրքը ևս իտալերենից հայերեն է թարգմանել  Ջեննի Ֆիլյանը։ «Հեռացողների և մնացողների պատմությունը» գործի հայերեն հրատարակության շնորհանդեսն ապրիլի 27-ին է՝ «Զանգակ» գրատանը։ Կներկայացնենք նոր գիրքը, կխոսենք Հայաստանում ֆերանտեմանիայի, առեղծվածային գրողի ու հայերեն թարգմանության մասին։ 

Տարածել